Թոքավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքավորներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Ենթադաս Heterobranchia
Կարգ Թոքավորներ (Pulmonata)
Cuvier, 1814

Թոքավորներ (լատ.՝ Pulmonata), փափկամորթների տիպի փորոտանիների ենթադաս։ Ունեն լավ զարգացած, պարուրաձև խեցի, կափարիչը բացակայում է։ Շնչառությունը կատարվում է ինքնատիպ թոքերով։ Թիկնոցային խոռոչը վեր է ածվելn թոքային խոռոչի, որի վերին պատը սպունգանման ծալքավոր է, հարուստ արյունատար անոթներով և մեծացնում է թթվածին կլանելու մակերևույթը։

Թոքավորները երկսեռ են, զարգանում են առանց թրթուրային շրջանի։ Հայտնի է մոտ 15 հազար տեսակ, որից 10 հազարը՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում։ Ապրում են ջրում և ցամաքում, տարածված են տաք, խոնավ վայրերում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Մեծ մասը մարդկանց և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են։ Կան գյուղատնտեսությանը վնաս հասցնող տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213