Սարդակերպեր
| Սարդակերպեր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Ենթաթագավորություն | Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria) |
| Ինֆրաթագավորություն | Նախաբերաններ (Protostomia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Chelicerata |
| Դաս | Սարդակերպեր (Arachnida) Cuvier, 1812 |
Սարդակերպեր (լատիներեն՝ Arachnida), Հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհունձներ, սարդեր, տզեր և այլն։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափերը 0,1-170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։
Շնչառական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։
Զգայարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հզ տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։
Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարդ
- Ջրային սարդ
- Սև կարիճ
- Կարիճ
- Տիզ
- Տիզ
- Սոլպուգ
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդակերպեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդակերպեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 226)։ |