Ուրալյան լեռներ
Ուրալյան լեռներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Բարձրություն (ԲԾՄ) | 1895 մետր |
Երկարություն | 2500 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Mount Narodnaya? |
![]() ![]() |
Ուրալյան լեռներ, լեռնային համակարգ, որը գտնվում է Արևելաեվրոպական և Արևմտասիբիրական հարթավայրերի միջև։ Ավելի քան 2000 կմ (Պայ Խոյի և Մուգոջարների հետ ավելի քան 2600 կմ) երկարություն և 40-150 կմ լայնություն ունեցող այս լեռնային համակարգը հանդիսանում է Եվրոպա և Ասիա աշխարհամասերի բնական սահմանագիծը։ Գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի Դաշնության, մասամբ՝ Ղազախստանի տարածքում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիկ աղբյուրներում Ուրալը մասամբ կապվում է Ռիֆեյան (լատ.՝ Riphaeus Mountains) և ավելի հաճախ Հիպերբորեյան (լատ.՝ Hyperborei) լեռների հետ։ Ըստ Պտղոմեոսի Ուրալյան լեռները կազմված են Ռիմնուս լեռից (Ռիմնինուս՝ Ուրալ կամ Ուֆա գետ, Միջին Ուրալ), Նորոսներ լեռից, (Նորոսյան՝ Հարավային Ուրալ, որտեղից հոսում է Յայիկ գետը (Ուրալ)) և հյուսիսային մասը՝ Հիպերբորյան[1] Ռիպեյան լեռներից՝ Կասպից, Սև և Բալթիկ (Սարմատների) ծովերի լողավազանների ջրբաժան[2] և այլն:
Սկսած Առաջին տարեգրքից (հին ռուսերեն՝ Повѣсть времѧньныхъ лѣтъ), որը վերաբերում է մեր թվարկության 11-րդ դար-ին, ռուսները Ուրալյան լեռները անվանել են Գոտիային, Սիբիրյան կամ Մեծ Քար, կամ Երկրային Գոտի։
Համառուսական պետության առաջին քարտեզի՝ «Մեծ գծագրի» վրա, որը կազմված է 16-րդ դարի երկրորդ կեսին, Ուրալը, որը կոչվում էր Մեծ Քար, պատկերված է եղել լեռնային գոտու տեսքով, որից սկիզբ են առնում Զլատոուստովյան գործարանների շրջանում և դրանցից մի քիչ հարավ և մի քիչ հյուսիս գտնվող բազմաթիվ գետեր։ Ռուսները սկզբում լեռնաշղթայի միայն այս մասն էին կոչում Ուրալ (Մեծ գծագիր գրքում ասվում է, որ Սպիտակ գետը հոսել է Ուրալտովյան լեռներից)։ Մինչև այժմ ժողովուրդը լեռնաշղթայի միայն այս մասն է կոչում Ուրալ[3]։
"Բաշկիրերենում «Ուրալ» տեղանունը հասկացվում է որպես բավական հին, թերևս նախաթուրքական վիճակի ժամանակների անվանում: Այն պետք է կապել բաշկիրերեն՝ үр ~ հին թուրքերեն *ör «բարձրություն, բարձրավանդակ»։ Բացի այս տարբերակի կա «Ուրալ» բառի ծագման մի այլ տեսություն՝ բաշկիրերեն «ուրաու», այսինքն ՝ «գոտի», «գոտևորել»[4]։
Ժամանակակից տեղանունաբանությունը դիտարկում է Ուրալ տեղանվան ծագման երկու հիմնական տարբերակներ[5]։ Անվանման ծագման մանսիական տարբերակի ստեղծող Է. Կ. Հոֆմանը Ուրալ անվանումը համեմատել է մանսիական ուռ-ի (լեռ) հետ։ XX դարում այդ տեսությունը զարգացրել են հունգարական գիտնականները մանսիերեն մանսիերեն՝ ուռ ալա (լեռան գագաթ), բայց այս տարբերակի թվացյալ համոզիչ լինելու հետ միասին մանսիներն իրենք Ուրալյան լեռները կոչում են Նյոր (Քար) և ուր ալա բառակապակցությունը երբեք չեն կիրառել և ոչ ընդհանուր Ուրալի, ոչ առանձին նրա գագաթների վերաբերյալ[5]։ Երկրորդ տարբերակը դիտարկում է տեղանվանման փոխառությունը բաշկիրերենից։ Իսկապես, Ուրալի բոլոր աֆտոխտոն ժողովուրդներից այս անունը հնուց ի վեր գոյություն ունի միայն բաշկիրների մոտ և աջակցություն է գտել այդ ժողովրդի լեզվի, առասպելների և ավանդույթների մակարդակով (Ուրալ Բատիր էպոս)։ Ուրալի այլ բնիկներ (խանտեր, մանսիներ, կոմեր, նենեցներ) Ուրալյան լեռների այլ ավանդական անուններ են կիրառում: կոմի՝ Իզ, մանսիերեն՝ Նյոր, խանտիերեն՝ Կև, նեն.՝ Նգարկա պե։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրալյան լեռները ձևավորվել են ուշ Պալեոզոյան դարաշրջանում ինտենսիվ լեռնագոյացման (Հերցինյան ծալքավորություն)։ Ուրալի լեռնային համակարգի ձևավորումը սկսվել է ուշ Դևոնի ժամանակաշրջանում (շուրջ 350 մլն տարի առաջ) և ավարտվել է Տրիասյան ժամանակաշրջանում (շուրջ 200 մլն տարի առաջ)։
Ուրալ-մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալ գոտու բաղկացուցիչ մասն է։ Ուրալի սահմաններում մակերեւույթ են դուրս գալիս դեֆորմացված և հաճախ մետամորֆոզի ենթարկված լեռնային ապարներ առավելապես պոլեոզոյան տարիքի։ Նստվածքային և հրաբխային ապարների շերտերը սովորաբար շատ սեղմված են, ճեղքերավոր, բայց, ընդհանուր առմամբ, կազմում են միջօրեական շերտեր, որոնցով պայմանավորված Ուրալի կառուցվածքի գծայնությունը և գոտիավորումը։ Արևմուտքից արևելք առանձնանում են.
- Նախաուրալյան արևմտյան կողմի և ավելի բարդ արևելյան կողմի եզրային թեքությունը համեմատաբար մեղմ նստվածքային շերտերի դասավորությամբ
- Ուրալի արևմտյան լանջի գոտին ստորին և միջին պալեոզոյի նստվածքային շերտերի ծալքավոր և խախտված надвигами ինտենսիվ զարգացմամբ
- Կենտրոնական ուրալյան բարձրացումը, որտեղ պալեոզոյի և վերին դոկեմբրիայի նստվածքային շերտերի հետ տեղ-տեղ առկա են Արևելա-Եվրոպական պլատֆորմի ավելի հին բյուրեղային ապարներ
- Արևելյան լանջի սինկլինար ծալքերի համակարգը (առավել խոշորներն են Մագնիտագորսկի և Տագիլի), որը հիմնականում գոյացել է միջին պալեոզոյան հրաբխային շերտերի և ծովային, հաճախ անդրծովյան նստվածքների, ինչպես նաև դրանք ճեղքող հրաբխային ապարներից (գաբրոիդներ, գրանիտոիդներ, հազվադեպ ալկալային ինտրուզիաներ). այսպես կոչված Ուրալի կանաչ քարային գոտին
- Ուրալ-Տոբոլսկի հակակլինորը ավելի հին մետամորֆային ապարների և գրանիտոիդների լայն զարգացմամբ
- Արևելյան Ուրալի սինկլինորը, որը շատ առումներով նման է Տագիլսկ-Մագնիտագորսկին
Առաջին երեք գոտիների հիմքում, ըստ երկրաֆիզիկական տվյալների վստահ նկատվում է հին, վաղ մինչ կեմբրյան ֆունդամենտը, որը առավելապես ձևավորվել է մետամորֆային և մագմային ապարներից և մի քանի դարաշրջանների շերտավորման ձևավորման արդյունքում։ Առավել հնագույն, ենթադրաբար արխեյան ապարները մակերևույթ են դուրս գալիս է մակերեսին է Տարատաշի գագաթին՝ Հարավային Ուրալի արևմտյան լանջում։ Ուրալի արևելյան լանջի ֆունդամենտի մինչօրդովիկյան ապարները հայտնի չեն: Ենթադրվում է, որ սինկլինորների պալեոզոյան հրաբխային շերտերի ֆունդամենտ ծառայում են հիպերբազիտների և գաբրոիդների հզոր շերտերը, որոնք Պլատինոնոսային և այլ հարակից գոտիների զանգվածներում տեղ-տեղ մակերևույթ են դուրս գալիս։ Այդ ափսեները, հնարավոր է, իրենցից ներկայացնում են Ուրալյան գեոսինկլինալի հին օվկիանոսային շերտերի դուրս մղումներ։ Արևելքում, Ուրալ Տոբոլսկյան հակակլինորիաներում մինչկեմբրյան ապարների ելքերի արդյունքները բավականին խնդրահարույց են:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրալը բազմազան օգտակար հանածոների գանձարան է։ ԽՍՀՄ-ում մշակվող 55 տեսակի կարևորագույն օգտակար հանածոներից 48-ը Ուրալում կա։ Ուրալի արևելյան շրջանների համար առավել բնորոշ են պղնձի կոլչեդանի հանքաքարերի (Գայսկի, Սիբայսկի, Դեգտյարսկի հանքավայրերը, Կիրովոգրադ և Կրասնոուրալսկ հանքավայրերի խմբերը) հանքավայրերը, սկարնո մագնետիտային (Գորոբլագոդատսկի, Վիսոկոգորսկի, Մագնիտագորսկի հանքավայրերը), տիտան մագնետիտային (Կաչկանարսկի, Պերվոուրալսկի), նիկելի օքսիդների հանքաքարերը (Օրսկ Խալիլովսկի հանքավայրերի խումբ) և քրոմիտային հանքաքարերը (Կեմպիրսայսկի զանգվածի հանքավայրերը), որոնք հիմնականում վերաբերվում են Ուրալի զելենագորսկյան գոտուն, ածխի պաշարները (Չելյաբինսկի ածխածնի ավազան), ոսկու (Կոչկարսկի, Բերեզովսկի) և պլատինի (Իս գյուղ)) ցիրուցան և հիմնական հանքավայրերը։ Այստեղ գտնվում են բոքսիտների (Հյուսիսային Ուրալի բոքսիտային շրջան) և ասբեստի (Բաժենովսկ) խոշորագույն հանքավայրերը։ Ուրալյան և Մերձուրալյան արևմտյան լանջին առկա են քարածխի (Պեչորսկի ածխածնի ավազան, Կիզելովի ածխածնի ավազան), նավթի ու գազի (Վոլգա-Ուրալյան նավթագազատար շրջան, Օրենբուրգի գազա-կոնդենսատային հանքավայր), կալիումային աղերի (Վերխնեկամենսկի ավազան) հանքավայրեր։ Ուրալը հայտնի է իր ակնեղեններով. թանկարժեք, կիսաթանկարժեք և դեկորատիվ քարեր (զմրուխտ, մեղեսիկ, ծովակն, յամշա, Ռոդոնիտ, մալաքիտ և այլն)։ Լեռների ընդերքում պարունակում է ավելի քան երկու հարյուր տարբեր օգտակար հանածոներ։ Ուրալի մալաքիտից և հասպիսից են պատրաստված Պետերբուրգի Էրմիտաժի սկիհները, ինչպես նաև Փրկչի արյան տաճարի (ռուս.՝ Храм Спаса-на-Крови) ներքին հարդարանքը և զոհասեղանը։
Աշխարհագրական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրալյան լեռների արևելյան ստորոտով անցնում է Եվրոպայի և Ասիայի սահմանը։
Ուրալյան լեռները աշխարհագրորեն բաժանվում են հինգ մասի.
- Բևեռային Ուրալ
- Անդրբևեռային Ուրալ
- Հյուսիսային Ուրալ
- Կենտրոնական կամ Միջին Ուրալ
- Հարավային Ուրալ
Հյուսիսում Ուրալյան լեռնաշղթայի շարունակություն կարելի է համարել Պայ Խոյ լեռնային համակարգը, հարավում՝ Մուգոջարները։
Գագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաբարձր գագաթներն են.
- Պայ Խոյ — Մորեիզ լեռ (Վեսեյ Պե) (423 մ)
- Բևեռային Ուրալ — Պայեր լեռ (1472 մ ծովի մակարդակից)
- Շուրջբևեռային Ուրալ — Նառոդնայա լեռ (1895 մ), Մանարագա լեռ (1662 մ)
- Հյուսիսային Ուրալ — Տելպոզիզ լեռ (1617 մ)
- Միջին Ուրալ — Կոնժակովսկի Քար լեռ (1539 մ)
- Հարավային Ուրալ — Յամանտաու լեռ (1640 մ)
- Մուգոջարի — Բոկտիվայ լեռ (567 մ):
Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրալյան լեռներում շատ լճեր կան։ Հայտնի է Տավատույ լիճը (Եկատերինբուրգից մոտ 50 կմ դեպի հյուսիս), ինչպես նաև այսպես կոչված Չելյաբինսկի լճերը՝ մի քանի հարյուր խոշոր և մանր լճեր, որոնք գտնվում են Չելյաբինսկի հյուսիսում և մի մասն էլ՝ Սվերդլովսկի մարզի հարավ արևելքում։ Նրանցից ոմանք (Ուվիլդի, Իրտյաշ) ունեն ավելի քան 10 կմ երկարություն։ Չելյաբինսկի լճերից են նաև Տուրգոյակը, Մեծ Կասլին և այլն։
Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сказание Клавдия Птоломея Александрийского, Карта
- ↑ Меркатор 1578—1730 (201 Кб)
- ↑ Шишонко В. Н. Пермская летопись, пятый период, часть вторая с 1695—1701 гг. — Пермь: Типография Пермской земской управы. 1887 г.
- ↑ Конкашпаев Г. К. По поводу названия «Урал» Вопросы топономастики. — 1971. — Вып. 5. — С. 75.
- ↑ 5,0 5,1 Матвеев А. К. Географические названия Урала: Топонимический словарь. — Екатеринбург: Сократ, 2008. — С. 6. — 352 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Уральский хребет»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Малахов А. А. Как произошли Уральские горы / Обложка художника А. Ряудина. — Изд. 2-е, испр. и доп. — Свердловск: Свердловское областное государственное издательство, 1951. — 60 с. — 15 000 экз. (մարզ)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |