Էռնստ Հոֆման
Էռնստ Հոֆման գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1776[1][2][3][4][5][6][7][8][9][9][10][11][12][13][14][15][16][14][17] |
Ծննդավայր | Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[18][3][4][5] |
Վախճանվել է | հունիսի 25, 1822[1][2][4][5][6][7] (46 տարեկանում) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանական միություն[18] |
Գրական անուն | E. T. A. Hoffmann |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դատավոր, ծաղրանկարիչ, նկարիչ, մանկագիր, գրող, դիրիժոր, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող, վիպասան, երաժշտական քննադատ, նկարիչ և օրագրի հեղինակ |
Լեզու | գերմաներեն[2] |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քյոնիգսբերգի համալսարան |
Ժանրեր | օպերա և պատմվածք |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ունդինա, The Devil's Elixirs?, Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը, Mademoiselle de Scuderi?, The Sandman?, The Golden Pot? և Master flea? |
Ստեղծագործությունների ցանկ | E. T. A. Hoffmann bibliography? |
![]() | |
E. T. A. Hoffmann Վիքիպահեստում |
Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776[1][2][3][4][5][6][7][8][9][9][10][11][12][13][14][15][16][14][17], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[18][3][4][5] - հունիսի 25, 1822[1][2][4][5][6][7], Բեռլին, Գերմանական միություն[18]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[19], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Յոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807-1813 թվականներին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։
Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118552465 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 J. G. R. Hoffmann, Ernst Theodor Wilhelm // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 13.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ѳ. Н. М. Гоффманъ // Энциклопедический лексикон — СПб.: 1838. — Т. 15. — С. 51–53.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Muncker F. Hoffmann, Ernst (Dichter) // Allgemeine Deutsche Biographie — L: 1880. — Vol. 12. — S. 575–583.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ernst Theodor Wilhelm Hoffmann
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ernst Theodor Amedeus Hoffmann — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 8,0 8,1 SNAC — 2010.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 10,0 10,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 11,0 11,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 12,0 12,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 13,0 13,1 Babelio
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 NooSFere — 1999.
- ↑ 15,0 15,1 filmportal.de — 2005.
- ↑ 16,0 16,1 BD Gest'
- ↑ 17,0 17,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Гофман Эрнст Теодор Амадей // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 189–190.
- ↑ թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը: Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան: Արևիկ, 1988. - 62 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ ![]() |
|