Դիրիժոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիրիժոր Զուբին Մեթան համերգի ժամանակ
Դիրիժորական փայտիկը

Դիրիժոր (ֆր.՝ diriger«ուղղություն տվող» բառից), երաժիշտ, որը խմբավարում է նվագախումբը, տալիս է երաժշտական գործիքների մուտքերը, ստեղծագործության տեմպը և այլն[1]։ Դիրիժորը կարող է ղեկավարել տարբեր նվագախմբեր՝ սիմֆոնիկ, ջազ, ազգային նվագարաններ և այլն։ Շատ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆելիքս Մենդելսոնը եղել են նաև դիրիժորներ։ Նրանք ղեկավարել են տարբեր սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր՝ կատարելով իրենց իսկ գրած ստեղծագործությունները։ Դիրիժորը կարող է ձեռքին պահել փոքրիկ փայտիկ, չնայած ոմանք այն չեն օգտագործում։

Այլ գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում դիրիժոր բառի փոխարեն օգտագործում են նաև երաժշտավար կամ նվագավար։

Դիրիժորի աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր դիրիժորը։ Կան նաև հրավիրված դիրիժորներ, որոնք տվյալ նվագախմբի հետ աշխատում են միայն որոշ ժամանակահատվածում։ Դիրիժորի և նվագախմբի աշխատանքը բաժանված է երեք մասի՝ նախապատրաստում, փորձ և համերգ։

Աշխատանքի ընթացքում դիրիժորի ամենագլխավոր աշխատանքը համարվում է նվագախմբին ստեղծագործության ներկայացնելը, ծանոթացնելը, նկարագրելը։ Ստեղծագործության մեջ շատ կարևոր է կոմպոզիտորի ապրած ժամանակաշրջանը նրա պատկերացումները, հոգեկան վիճակը, նրան շրջապատող միջավայրը և այլն։ Նվագախմբին այս ամենը բացատրելու պարտականությունը ստանձված է դիրիժորին։

Լինում է այնպես, որ փոքր նվագախմբերում բացակայում է դիրիժորը։ Տվյալ դեպքում դիրիժորի պարտականությ̕ունները կատարում է առաջին ջութակը։

Հայտնի դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակավոր դիրիժորներից են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 410