Հանս Ռիխտեր
Հանս Ռիխտեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Richter |
Ի ծնե անուն | Hans Richter |
Ծնվել է | 1843 ապրիլի 4 Ռաաբ, Հունգարիա, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1916 Բայրոյթ, Գերմանիա | (տարիքը 73)
Գերեզման | Stadtfriedhof Bayreuth |
Ժանրեր | Օպերա, սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Hans Richter (conductor) Վիքիպահեստում |
Հանս Ռիխտեր (գերմ.՝ Hans Richter, հունգ.՝ János Richter, ապրիլի 4, 1843[1][2][3][…], Դյոր, Հունգարիա - դեկտեմբերի 5, 1916[1][2][3][…], Բայրոյթ, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]), ավստրոհունգարացի օպերային և սիմֆոնիկ դիրիժոր, Բայրոյթի պատվավոր քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիխտերը ծնվել է Ռաաբում, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիայի միապետություն, երաժիշտների ընտանիքում. հայրը՝ Անտոն Ռիխտերը, տեղի երգչախմբի խմբավարն էր, մայրը՝ Յոզեֆա Չեզենսկին, օպերային երգչուհի, որը 1857 թվականին որպես Վեներայի պարտիայի մեներգչուհի մասնակցել էր վագներյան «Տանգեյզերի» հունգարական առաջնախաղին։
Ռիխտերը վաղ տարիքից սովորել է դաշնամուր նվագել, երգել է եկեղացական երգչախմբում։ Վաղ կորցնելով հորը՝ բնակություն է հաստատել Վիեննայում, երգել է Պալատական կապելլայի տղաների երգչախմբում, որտեղ ստացել է երաժշտական կրթություն։ 1860 թվականին ընդունվել է Վիեննայի կոնսերվատորիա, երաժշտության տեսություն է սովորել Զեխտերի մոտ, դասական ջութակի մասնագիտական դասեր է ստացել Կարլ Հայսլերի մոտ, իսկ վալդհոռն սովորել է Վիլհելմ Կլյանեկի մոտ, սակայն տիրապետում էր շատ այլ գործիքների ևս, կոմպոզիցիա և դիրիժորություն ուսանել է Ֆրանց Լախների գլխավորությամբ։ 1862 թվականից շեփոր է նվագել Քարթներթոր թատրոնի նվագախմբում[5]։
Կոնսերվատորիան ավարտելուց հետո Մյունխենի օպերայում աշխատել է խմբավար պալատական կապելմեյստեր Հանս ֆոն Բյուլովի գլխավորությամբ, այդ կարգավիճակով էլ մասնակցել է «Նյուրնբերգյան մեյստեր-զինգերների» առաջնախաղին, որից հետո նշանակվել է երկրորդ պալատական կապելմեյստեր։ Բյուլովի հեռանալուց հետո 1869 թվականին որոշ ժամանակով ստանձնել է նրա պարտականությունները, սակայն հետո նրան փոխարինել է Հերման Լևին։
1871 թվականին դարձել է Պեշտի Ազգային թատրոնի կապելմեյստեր։
Դեռևս 1860-ականների առաջին կեսին Ռիխտերը մտերմացել էր Ռ. Վագների հետ, աշխատել որպես նրա օգնական, արտագրել մաքուր պարտիտուրաները և վայելում էր մեծ վստահություն, եղել է Կոզիմայի հետ նրանց ամուսնության վկան։ 1876 թվականին Բայրոյթի թատրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիրիժորել է «Նիբելունգի մատանին» օպերայի առաջնախաղը։
1875 թվականին Հանս Ռիխտերը նշանակվել է Վիեննայի օպերայի կապելմեյստեր և աշխատել այնտեղ մինչև 1900 թվականը։ 1878 թվականին Ռիխտերը երկրորդ, իսկ 1893-1900 թվականները եղել է առաջին կապելմեյստեր։
1875—1882 և 1883—1898 թվականների ընթացքում ամեն տարի ընտրվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր։ Այս շրջանը նվագախմբի պատմության մեջ հայտնի է «ոսկե դար» անունով։ Հենց այս շրջանում համեմատաբար երիտասարդ նվագախումբը ստացավ համաշխարհային ճանաչում[6]։
Ռիխտերի գլխավորությամբ նվագախումբը կատարել է Անտոն Բրուկների «Սիմֆոնիա № 4» և «Սիմֆոնիա № 8», Յոհաննես Բրամսի «Սիմֆոնիա № 2» և «Սիմֆոնիա № 3», Պ. Ի. Չայկովսկու «Կոնցերտ ջութակի համար նվագախմբի հետ» գործի միջազգային պրեմիերան (մենակատար՝ Ադոլֆ Բրոդսկի) և մի շարք այլ գործեր՝ նշանակալիորեն ընդլայնելով իրենց երգացանկը։
1879—1897 թվականներին նաև միաժամանակ գլխավորում էր Լոնդոնի նվագախմբային փառատոնային համերգները, որոնք ստացան «ռիխտերյան» անվանումը, 1899—1911 թվականներին ղեկավարել է Մանչեսթերի «Հալլե նվագախումբը», որի հետ էլ գլխավորել է Էդվարդ Էլգարի «Սիմֆոնիա № 1» առաջնախաղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118744984 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Fuchs I. Richter Hans // Österreichisches Biographisches Lexikon 1815—1950. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1988. — Т. 9. — С. 125. — ISBN 3-7001-1483-4. (գերմ.)
- ↑ Clemens Hellsberg. Die Geschichte der Wiener Philharmoniker Արխիվացված 2005-12-15 Wayback Machine (պաշտոնական կայք)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fuchs I. Richter Hans // Österreichisches Biographisches Lexikon 1815—1950. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1988. — Т. 9. — С. 126. — ISBN 3-7001-1483-4. (գերմ.)