Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien
Universität für Musik und Darstellende Kunst.jpg
Տեսակ Պետական
Միջազգային անվանում University of Music and Performing Arts Vienna
Կարգախոս Ավանդություն և ինովացիա
Հիմնադրված է 1817
Ռեկտոր Ուլրիկե Սյուխ
Ուսանողներ շուրջ 3000
Պրոֆեսորներ շուրջ 140
Դասախոսներ շուրջ 850
Երկիր Ավստրիա
Տեղագրություն Վիեննա և Լանդշտրասսե[1]
Հասցե Վիեննա, Անտոն ֆոն Վեբերի հրապարակ 1
Կայք mdw.ac.at
Կոորդինատներ: 48°12′6.5016000999918″ հս․ լ. 16°23′5.3952000999978″ ավ. ե. / 48.201806000027772825° հս․. լ. 16.384832000027778065° ավ. ե. / 48.201806000027772825; 16.384832000027778065[1]
University of Music and Performing Arts Vienna Վիքիպահեստում

Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien), Ավստրիայի խոշորագույն կոնսերվատորիան՝ տեղակայված Վիեննայում. ունի շուրջ 3000 ուսանող և 850 դասախոս: Ըստ որոշ աղբյուրների այն համարվում է Ավստրիայի խորշորագույն գեղարվեստի համալսարանը և աշխարհում ամենամեծ կոնսերվատորիաներից մեկը: Սկսած 2002 թվականից այն ունի 24 բաժին, որոնք արվեստի, արվեստագիտական և գիտական ուսուցում են առաջարկում: Վերջիններիս թվին են պատկանում Մաքս Ռայնհարդի սեմինարը, Վիեննական կինոակադեմիան և Wiener Klangstil-ը: Ռեկտորը Ուլրիկե Սյուխն է: Համալսարանը ամեն տարի կազմակերպում է շուրջ 10 մրցույթ, որոնց շարքին է դասվում նաև Բեթհովենի դաշնամուրային գործերի միջազգային մրցույթը: Բացի դրանից՝ 2 տարին մեկ հաստատությունը կազմակերպում է իր հայտնի շրջանավարտների ֆիլմերի կինոփառատոնը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (2007)

Փարիզյան նախատիպով կոնսերվատորիան կառուցելու հարցը քննարկման դրվեց դեռևս 1808 թվականին (Փարիզի կոնսերվատորիա): Այն ժամանակ Վիեննայում միայն մի պրոֆեսիոնալ նվագախումբ կար՝ Պալատական նվագախումբը, որը ելույթ էր ունենում մեծամասամբ պալատական համերգների և եկեղեցական ծեսերի ժամանակ և հազվադեպ էր հասարակական միջոցառումներին հանդես գալիս, իսկ այլ սիրողական նվագախմբերը բարձր մակարդակ չէին ապահովում:

1812 թվականին Վիեննայում ստեղծվեց Երաժշտասերների հասարակությունը, որը իր գլխավոր առաքելությունը դարձրեց կոնսերվատորիայի բացումը և արդեն 1817 թվականին կյանքի կոչվեց երաժշտական երգչախմբային դպրոց նախագիծը՝ Անտոնիո Սալիերիի գլխավորությամբ (երաժշտական գործիքերի դասավանդման համար միջոցները չէի բավարարում): Սա համալսարան հիմնելու առաջին քայլն էր և հենց նույն թվականին ստեղծվեց կոմիտե, որը պիտի զբաղվեր վերոնշյալ հարցերով: Միայն 1819 թվականին վիրտուոզ ջութակահար, իսկ հետագայում նաև երաժշտական մանկավարժ Յոզեֆ Բյոմին հրավիրելը հնարավորություն տվեց բացել ջութակի, այնուհետև այլ երաժշական գործիքների դասարան: Առաջին ուսումնական տարում ընդունված աշակերները 24-ն էին, ուսուցումը նախատեսված էր 4 տարով[2]: Կարճ ընդհատումներով XIX դարի ընթացքում դասավանդվող առարկաների թիվը լայնորեն աճեց, և արդեն 1890-ական թվականներին կոնսերվատորիայի ուսանողների թիվը գերազանցում էր 1000-ը: 1817- 1844 թվականներին կոնսերվատորիայի տնօրենը հարմոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր Գոթֆրիդ Փրեյերն էր:

Սյունազարդ դահլիճը

1909 թվականին այս մասնավոր համալսարանը կայսրի որոշմամբ դարձավ պետական և սկսվեց կոչվել Թագավորական և կայսերական երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիա: Ստեղծվեց նոր կառավարման համակարգ, որի գերագույն մարմինը նախագահն էր: Կոնսերվատորիան ուներ նաև գեղարվեստական ղեկավար և 18 անձից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ: Հենց այդ ժամանակ էլ բացվեց նոր՝ դիրիժորական բաժինը: Պետական կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ կոնսերվատորիան նաև նոր սեփական շենք ձեռք բերեց: Վիեննայի համերգասրահի հետ համագործակցության արդյունքում 1912 թվականին Լիսթ փողոցի վրա կատարվեց կոնսերատորիայի ապագա շենքի բացումը, որը նաև փորձնական բեմ ուներ (այսօր՝ Ակադեմիական թատրոն), այն սկսեց գործել միայն 1912 թվականից: Առաջին աշխարհամարից հետո հաստատությունը սկսեց կոչվել Պետական ակադեմիա (1919 թվական): 1928 թվականին Ակադեմիայի գործունեությունը ընդարձակվեց՝ ավելացվեցին դերասանական և մանկավարժական բաժինները: 1938-1945 թվականներին այն հանդես եկավ որպես Ռայխի բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ հրեա դասախոսներն ու ուսանողները հեռացվեցին:

Հիմնման առաջին 12 տարիների ընթացքում ուսուցումը անվճար էր, այդ իսկ պատճառով կոնսերվատորիան մշտական ֆինանսական դժվարությունների մեջ էր: Այս հանգամանքը իր հերթին ուղղակիորեն խոչընդոտում էր դասավանդվող առարկաների թվի ավելացմանը: Ուշադրություն դարձվում էր հատկապես փողային երաժշտական գործիքներին, որոնց պահանջարկ կար հատկապես սիրողական երաժշտական նվագախմբերում: 1827 թվականին ուսուցումը դարձավ 6 տարի[2]:1829 թվականին ուսուցումը վճարովի դարձնելու որոշումը չլուծեց հաստատության ֆինանսական խնդիրները և 1837 թվականին այն սնանկության եզրին հայտնվեց: Արդեն 1843 թվականին կոնսերվատորան սկսեց պետական սուբսիդավորում ստանալ: 1848 թվականի քաղաքական անկարգությունների ժամանակ պետությունը դադարեց սուբսիդավորումը և մինչ 1851 թվականը կոնսերվատորիայում դասավանդում չկար: 1851 թվականին պետությունը կրկին իր հովանու տակ առավ ուսումնական հաստատությունը:

1952 թվականին Վալտեր Քոլմ Վելտիի կողմից կինոնկարահանման հատուկ դասընթաց սկսվեց, իսկ 1960 թվականին նաև Հանս Վինգեն նմանատիպ խմբակ բացեց: 1963 թվականին վերջիններս միավորվեցին մեկ առարկայի ներքո՝ «Կինոյի և հեռուստատեսության ներածություն», իսկ սկսած 1998 թվականից այս բաժինը հայտնի է որպես՝ Վիեննայի Ֆիլմերի ակադեմիա:

1919 թվականին՝ Հանրապետության հռչակումից հետո, Ակադեմիան սկսեց կոչվել Պետական, 1946 թվականին՝ պատերազմից հետո հաստատությունը կրկին վերանվանվեց Գեղարվեստի ակադեմիա, 1970 թվականին ստացավ Երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոց անվանումը, իսկ 1998 թվականին դարձավ համալսարան[3]:

Համալսարանի շենք, կամպուս, մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական թատրոնի գլխավոր մասնաշենք

Ինչպես նշվեց, 1909 թվականին կոնսերվատորիային շենք հատկացվեց Լիսթի փողոցի վրա, նույն շենքում նաև Վիեննայի Համերգների միությունն էր գտնվում:

Ներկայումս, բացի գլխավոր մասնաշենքից, որը գտնվում է Վիեննայի 3-րդ շրջանի տարածքում՝ Անտոն ֆոն Վեբերի հրապարակում, կան նաև այլ մասնաճյուղեր՝ մասնավորապես Հունգարական 14, Սալեզինյան աշտարակում՝ Ռենվեգ 8, Մեթերնիշ նրբացքում, Զինգեր փողոցի 26, ինչպես նաև Լոթարինգյան փողոցի 18 հասցեներում[4]: Վիեննայի 1-ին շրջանում գտնվող մասնաշենքները գտնվում են հետևյալ հասցեներում՝ Կառլի հրապարակ՝ 1 և 2, Շուբերտրինգի 14, Յոհաննեսի նրբանցք: Համալսարանը մասնաշենքեր ունի նաև 4-րդ շրջանում՝ մասնավորապես՝ Ռինյոզլյան նրբանցքի 12 հասցեում, 13-րդ շրջանի Շյոնբրուների պալատական թատրոնում, ինչպես նաև 14-րդ շրջանում՝ Քամբերլենդի պալատում՝ Փենցինգյան փողոցի վրա:

Կամպուսի շենքը, որը մոնումենտալ, ֆունկցիոնալ կառույց է՝ պալատական դասական ոճով կառուցված, նախկինում այն ընկած էր Վիեննա-Նոյշթաթ ջրանցքի ափին, սակայն հասցեն 1998 թվականի վերանվանումից հետո սկսեց կոչվել Անտոն ֆոն Վեբերի հրապարակ:

1996 թվականին կամպուսի շենքը ամբողջովին վերանորոգվեց Ռայնհարդ Գալլսիստրի կողմից: Շենքի պատմական կառուցվածքը պահպանվեց, վերանորոգման համար օգտագործվեց ապակի, փայտ, քար: Ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները համակցված են սենյակային որակյալ ակուստիկայի հետ: Ստուդիաները, դասասենյակները և սրահները տրվում են նաև վարձակալությամբ[5]:

Դասավանդվող առարկաներ, մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմպոզիցիա և երաժշտության տեսություն
  • Ձայնային օպերատորություն
  • Դիրիժորություն
  • Գործիքային երաժշտություն
  • Եկեղեցական երաժշտություն
  • Երաժշտական մանկավարժություն
  • Երգեցողություն և երաժշտական թատրոն (մյուզիքլ)
  • Կատարողական արվեստ
  • Կինո և հեռուստատեսություն
  • Երաժշտական գիտությունների ուսուցանում

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի արվեստի ուսուցանումը կոնսերվատորիան առաջարկում է նաև գիտական ուսուցում, որը համալսարանական կրթության ստվար մասն է կազմում: Համալսարանի առանձնահատկությունը գիտության և արվեստի յուօրինակ միակցումն է: Գիտական աստիճան շնորհելը համալսարան կոչվելու առաջին նախապայմանն է, և Վիեննայի Արեվստի և կատարողական արվեստի համալսարանը դա ապահովում է իր ուսանողների համար: Գիտական աշխատանքների մասնագիտական ուղղվածությունները հետևյալն են՝

Հայտնի դասավանդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Joseph-boehm.jpg GuidoAdler.png Bruckner Anton Postcard-1910.jpg Emil von Sauer 1902.jpg Sechter.jpg Jerzy-lalewicz.jpg Josef Hellmesberger senior.jpg Hans Hotter.jpg

  • Գվիդո Ադլեր
  • Անտոն Բրուքներ
  • Ժոզեֆ Գրեյնդլ
  • Պաուլ Գրյումեր
  • Էմիլ ֆոն Զաուեր
  • Սիմեոն Զեխթեր
  • Ուրոշ Լայովից

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gustav Mahler 1909.jpg Zubin Mehta 1.jpg Heinrich Neuhaus 1962.jpg Claudio Abbado 2008.jpg

  • Ռիխարդ Մեյեր
  • Ֆրից Կորնտներ
  • Ալեքսանդրա Սում
  • Հանս Գալ
  • Յան Գալլ
  • Յորգ Դեմուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Официальный сайт
  3. mdw Geschichte der Universität, ohne Datum, Abgerufen am 25. Febr 2015.
  4. mdw Liste der Standorte. Abgerufen am 24. Febr. 2015.
  5. Lynne Heller: Anton-von-Webern-Platz 1, Zeitschrift Kunsträume der mdw, Seite 37, Jänner 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]