Դյոր
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դյոր | |||||
հունգ.՝ Győr | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Դյոր - Մոշոն - Շոպրոն | ||||
Քաղաքապետ | Ժոլտ Բորկաի | ||||
Տվյալ կարգավիճակում | 1009 թվականից | ||||
Մակերես | 174,62 կմ² | ||||
ԲԾՄ | 108±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | ▲132 034 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||||
Խտություն | 753, 43 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 96 | ||||
Փոստային ինդեքսներ | 9000–9030 | ||||
Պաշտոնական կայք | gyor.hu | ||||
| |||||
Դյոր (հունգ.՝ Győr [ˈɟøːr]), Рааб (գերմ.՝ Raab), Раб (սլովակ.՝ Ráb), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Բուդապեշտի և Վիեննայի միջև ճանապարհի միջնամասում: Դյոր - Մոշոն - Շոպրոն մարզի վարչական կենտրոն: Բնակչությունը 128 902[2] մարդ է (2014), Հունգարիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է:
Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 130 կմ դեպի արևմուտք: Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ - Վիեննա երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղին, բացի այդ Դյորը տրանսպորտային ուղիներով կապված է Բրատիսլավայի և Հունգարիայի հարավային տարածաշրջանների հետ: Ճանապարհի ժամանակը Բուդապեշտից՝ գնացքով, 1,5-2 ժամ է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի բնակավայրը պատմում է քաղաքի խոր հնության մասին: Մ.թ.ա V դարում այնտեղ կար բնակավայր, որը հռոմեական ժամանակաշրջանում դարձավ քաղաքի հարստությունը, որը հայտնի է Արաբոն անվանումով: Արաբոնի անվան կրճատված տարբերակն է Ռաաբ կամ Ռաբ, քաղաքի ժամանակակից անունը գերմաներեն և սլովակերեն է:
Դանուբի ներխուժումից հետո, 900 թվականին քաղաքի պատմության մեջ սկսվեց հունգարացիների ժամանակաշրջանը: Հունգարացիները վերականգնել են Ռաբ կիսավեր ամրոցը: Սուրբ Իշտվանի ժամանակ քաղաքը դարձել է եպիսկոպոսի նստավայր և հայտնի դարձել Դյոր անունով:
Դյորը 1242 թվականին ենթարկվել է մոնղոլական արշավանքներին, իսկ 1271 թվականին՝ չեխական բանակի հարձակմանը: XVI դարի Հունգարիայում թուրքերի ներխուժման ժամանակ քաղաքը 1594 թվականին կարճ ժամանակով գրավված էր թուրքերի կողմից, սակայն 1598 թվականին անցել է հունգարական և ավստրիական բանակների վերահսկողության տակ: 1683 թվականին քաղաքը կրկին ենթարկվել է թուրքական պաշարումներին, սակայն Վիեննայի ճակատամարտում թուրքերը պարտություն կրեցին և հեռացվեցին քաղաքից:
XVIII դարը քաղաքի ծաղկման ժամանակաշրջանն էր, քաղաքում կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ և պալատներ՝ հիմնականում բարոկկո ոճով, իսկ 1743 թվականին նա ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ:
XIX դարի սկզբին քաղաքը հայտնվում է նապոլեոնյան պատերազմների ասպարեզում: 1809 թվականի հունիսի 14-ին Եվգենյա Բոգարնեի գլխավորությամբ ֆրանսիական բանակը պարտության մատնեց Իոգանի գլխավորած ավստրիական բանակին: Պատմության մեջ այդ պայքարը հայտնի դարձավ որպես Ռաաբի ճակատամարտ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի պատմական շինություններին վնաս է հասցվել, որոնք սակայն շատ ավելի ծանր էին, քան այն վնասները, որոնք հասցվել էին Սեկեշֆեհերվարին և այլ բազմաթիվ հունգարական քաղաքներին: Պատերազմից հետո պատմական կենտրոն Դյորը ամբողջությամբ վերականգնվել է:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարում Դյորը Հունգարիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքում կառուցվել է մի քանի խոշոր ձեռնարկություններ:
1995 թվականին Դյորում կառուվել է Audi ընկերության ավտոմոբիլային գործարանը:
Քաղաքի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև սննդի, շինարարական և քիմիական արդյունաբերությունը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դյորի պատմական կենտրոնը XVIII դարի քաղաքաշինության լավ պահպանված հուշարձան է:
- Մայր տաճար: Գտնվում է Կապտալան բլրի վրա, Դյորի առավել հին մասում: Այդ վայրում առաջին տաճարը կառուցվել է XI դարում՝ ռոմանական ոճով, սակայն այն ավերվել է թուրքերի կողմից: Ժամանակակից բարոկկո ոճով շենքը կառուցվել է XVIII դարի սկզբին:
- Եպիսկոպոսի նստավայր: Գտնվում է Կապտալան բլրի նախկին բերդի կենտրոնում: Կառուցվել է 1575 թվականին, վերակառուցվել է 1783 թվականին:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնվել է հունգարական ուժեղագույն ֆուտբոլային թիմերից մեկը՝ «Դյորի» ֆուտբոլային ակումբը: Թիմը չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն (վերջին անգամ 2013 թվականին): Քաղաքում կա նաև շատ հայտնի հանդբոլի թիմ: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հանդբոլի թիմն առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրում և բազմիցս մասնակցել են եվրոպական գավաթի մրցմանը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան՝ Բրյանսկ
Ռումինիա՝ Բրաշով (ռում.՝ Braşov)
Գերմանիա՝ Զինդելֆինգեն (գերմ.՝ Sindelfingen)
Ֆրանսիա՝ Կոլմար (ֆր.՝ Colmar)
Ֆինլանդիա՝ Կուոպիո (ֆին.՝ Kuopio)
Գերմանիա՝ Ինգոլշտադթ (գերմ.՝ Ingolstadt)
Չինաստան՝ Ուհան ({{չին.|武漢|武汉|Wǔhàn}})
Գերմանիա՝ Էրֆուրտ (գերմ.՝ Erfurt)
Լեհաստան՝ Պոզնան (լեհ.՝ Poznań)
Ուրուգվայ՝ Մոնտեվիդեո (անգլ.՝ Montevideo)
Ռուսաստան՝ Նիժնի Նովգորոդ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Magyarország közigazgatási helynévkönyve, 2019. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2019 (հունգ.) — KSH, 2019.
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия» = Magyarország közigazgatási helynévkönyve (венг.) / Responsible editor: Waffenschmidt Jánosné. — Budapest: Központi Statisztikai Hivatal (Hungarian Central Statistical Office), 2014. január 1. — ISSN 1217-2952.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- Городской портал Archived 2009-09-27 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն)
![]() |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
|