Լորիս Ճգնավորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորիս Ճգնավորյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] (86 տարեկան) կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2] (86 տարեկան)
Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան
Երկիր Պահլավական Իրան,  Իրան,  Հայաստան և  Ավստրիա[3]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Պարգևներ
 Loris Tjeknavorian Վիքիպահեստում

Լորիս Հայկազի Ճգնավորյան (հոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2], Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան), ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի բաժին), 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, 1963-1964 թվականներին կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

1970-1975 թվականներին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[4]։ 2010 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[5][6][7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Նա ղեկավարել և համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Իրանում, Ֆինլանդիայում, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Հայաստանում, Թաիլանդում, Հոնկոնգում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Դանիայում, Իսրայելում և այլուր[8]։ 1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան և նշանակում է Թեհրանի Ռուդաքի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղավնու վանքը», 1961
  • «Ռոստամ և Զոհրաբ», 1962-1964
  • «Փարդիս և Փարիսա», 1972

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆանտաստիկ», 1958-1961
  • «Սիմորգ», 1975
  • «Օթելլո», 1984

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Արշալույս Հայկազի Ճգնավորյան-Այզենբաուեր (13.10.1937, Բորուջերդ), քիմիական գիտությունների դոկտոր։ Եղել է ՄԱԿ-ի արդյունաբերական տեխնոլոգիայի բաժնի տնօրեն։ Որդին՝ Էմանուել Ճգնավորյանը, ջութակահար է և ապրում ու ստեղծագործում է Հայաստանից դուրս[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. https://www.bmeia.gv.at/en/the-ministry/press/news/2008/composerconductor-loris-tjeknavorian-receives-distinguished-austrian-award/
  4. «Լորիս Ճգնավորյանի մասին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Լորիս Ճգնավորյանը ղեկավարելու է Գլենդեյլի սիմֆոնիկ նվագախումբը
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  7. Լորիս Ճգնավորյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  8. Աշխարհի հայ երաժիշտներ. Երևան: Անտարես. 2014. էջ 46.
  9. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  10. «Լորիս Ճգնավորյանի որդին ազատվեց բանակից. Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրգործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 10․03․2022թ․)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]