Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքամեդալի ժապավեն
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքամեդալի վկայական

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Շքանշանի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում[2]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես 1993-2014 թթ., այնպես էլ այժմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարտական խաչ» շքանշանից հետո։

Շքանշանի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. հանձնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր։ Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ սրբի պսակով, ձախ ձեռքին՝ բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր։ Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն՝ «սբ. Մեսրոպ Մաշտոց»։ Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար՝ մոտ կարատի 0,125 չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմ x 40 մմ, շեղանկյանը՝ 15 մմ x 15 մմ։ Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում՝ թունդ վարդագույն։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր։

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր։ Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն՝ «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»։

Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցվածեն, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում՝ ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝ մոտավորապես 0,125 կարատի չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմx40 մմ, շեղանկյանը՝ 15 մմx15 մմ։

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղը՝ մուգ վարդագույն[3]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) շքանշանով պարգևատրվել է 39 անձ, որոնցից 1-ը՝ հետմահու։

Պարգևատրվածներից 25-ը Հայաստանի, 14-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։

Պարգևատրված 14 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 2-ը՝ Թուրքիա Թուրքիայի, 2-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 1-ը՝ Լիբանան Լիբանանի, 1-ը՝ Շվեյցարիա Շվեյցարիայի, 1-ը՝ Սիրիա Սիրիայի և 1-ը՝ Ուկրաինա Ուկրաինայի քաղաքացիներ են։

39 պարգևատրվածների դասակարգումն է ըստ գործունեության ոլորտների՝

  • գիտություն - 6,
  • առողջապահություն - 1,
  • մշակույթ - 14,
  • տնտեսություն - 1,
  • բարերարներ - 5,
  • սպորտ - 3,
  • կրոնական գործիչներ - 5,
  • պետական-քաղաքական գործիչներ - 4։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 5,
  • 2009 թ. - 6,
  • 2010 թ. - 8,
  • 2011 թ. - 11,
  • 2012 թ. - 3,
  • 2013 թ. - 3։
  • 2014 թ. - որևէ մեկը չի պարգևատրվել։
  • 2015 թ. - 3 անձ։

Շքանշանի ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]