Շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Շքանշան, պետական պատվավոր պարգև ծառայությունների համար։ Պատրաստվում է տարբեր նյութերից (հիմնականում՝ մետաղներից կամ համաձուլվածքներից), խաչի, հնգաթև կամ բազմաթև աստղի, շրջանակի և այլնի ձևերով։ Շքանշանները կրում են ժապավենով կամ շղթայով, բարձրագույն շքանշանները՝ որոշակի գույնի լայն ուսաժապավենով։ շքանշանը կարող է ունենալ մեկ կամ մի քանի աստիճան։ Որոշակի ավագություն է սահմանված պետության բոլոր շքանշանների միջև։ Շքանշանների մասին ստատուտով սահմանվում է շքանշանի հանձնման ծիսակատարություն կամ հանդիսություն։ Արևմտյան Եվրոպայում շքանշանի ծագումը կապվում է կաթոլիկական միջնադարյան օրդենների հետ (այստեղից էլ՝ օրդեն [լատինատառ ordo — շարք, կարգ] տերմինը եվրոպական լեզուներում)։

18-19-րդ դարերում շքանշանը կիրառվում էր գրեթե բոլոր երկրներում։ Առանձին դեպքերում շքանշան ստացողը ձեռք էր բերում ազնվականի տիտղոս կամ այլ արտոնություն։

Պատմական Հայաստանում, ինչպես ամենուրեք, ընդունված է եղել պարգևատրումը կալվածքներով, թանկարժեք իրերով ու մետաղադրամներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 604