Հրաչուհի Տատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչուհի Տատուրյան
HRACHUHI TATURYAN.jpg
Ծննդավայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն արվեստագետ և լրագրող

Հրաչուհի Շահեի Տատուրյանը հայ արվեստաբան, կինոսցենարիստ և հեռուստատեսային լրագրող է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ուսանելով անվանի շեքսպիրագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանին։ Հոդվածներ է գրել աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի, Մհեր Մկրտչյանի, ռուս անվանի դերասանուհի Ելենա Սոլովեյի և այլ արվեստագետների մասին։ Խմբագրել է կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի «Երկխոսություն Երրորդի Համար» հուշերի գիրքը։ Սցենարներ է գրել տարբեր վավերագրական ֆիլմերի և հաղորդումների, ինչպես նաև երգահան դիրիժոր Լորիս Ճգնավորյանի մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների համար։ Աշխատել է նախ «Ֆիլմ» թերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա և Ազգային Հեռուստատեսության (1991-1997 թթ.) «Լրաբեր» ծրագրում, որպես մեկնաբան։ 2001 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 2007 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Երկխոսություն Երրորդի Համար» և այնուհետև «INSIGHT TV Show» հոգեբանական հաղորդաշարը, Հայաստանի գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի հետ միասին։ Այժմ աշխատում է ԱՄՆ-֊ում՝ USArmenia հեռուստատեսությունում, որպես «Բարի Գիշեր Հայեր» հաղորդաշարի ﬔկնաբան։

Գրքեր, հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկխոսություն Երրորդի Համար», Նաիրի Հրատարակություն, Հայաստան, Երևան, 1997 թ.
  • «Մտքերի, Տրամադրությունների Կշռույթով», օպերատոր Ալբերտ Յավուրյան,«Ֆիլմ», Հայաստան, Երևան, 30 հունվարի 1982 թ.
  • «Դերասանուհի Ելենա Սոլովեյ՝ (Եղա Հայաստանում...)», «Ֆիլմ», Երևան, 10 Նոյեմբերի, 1988 թվական

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]