Միչիգանի համալսարան
Միչիգանի համալսարան անգլ.՝ University of Michigan | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն[1] |
Հիմնադրված է | 1817 |
Հիմնադրիր | Gabriel Richard? |
Նախագահ | Մարկ Շլիզեր |
Անդամակցություն | ORCID[2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], IIIF Consortium[4], Հետազոտական գրադարանների կենտրոն[5] և Համացանցի կոնսորցիում[6][6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էն Արբոր |
Հասցե | 503 Thompson Street, Ann Arbor, MI, 48109[1] |
Կայք | umich.edu |
Կոորդինատներ: 42°16′37.000000098394″ հս․ լ. 83°44′17.000000101608″ ամ. ե. / 42.27694444447177347° հս․. լ. 83.73805555558378444° ավ. ե. | |
University of Michigan Վիքիպահեստում |
Միչիգանի համալսարան (անգլ.՝ University of Michigan, կրճատ` U of M), հասարակական (պետական) հետազոտական համալսարան ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Էն Արբոր քաղաքում։ Հիմնադրվել է 1818 թվականին Դեթրոյթում, սակայն մոտ 20 տարի անց` 1837 թվականին տեղափոխվել է Էնն-Արբոր։
Միչիգանի համալսարանը նահանգի հնագույն համալսարանն է։ Այն մտնում է «Համալսարանների հասարակական միավորման» (անգլ.՝ Public Ivy) և «Ամերիկյան համալսարանների միավորման» մեջ[7]: Ունի երկու մասնաշենք Դիրբորնում և Ֆլինտում։ Համալսարանի` ներկայումս ապրող շրջանավարտների թիվը 460.000 է. սա շատ բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհում[8]: Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջատար գիտական և կրթական հաստատություններից է։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միչիգանի համալսարանը հիմնադրվել է Դեթրոյթում 1817 թվականին` անվանվելով Միչիգանի համալսարան կամ Կաթոլեպիստեմիադ (անգլ.՝ Catholepistemiad)։
Համալսարանը Էն Արբոր է տեղափոխվել 1837 թվականին, իսկ առաջին դասերը կազմակերպվել են 1841 թվականին յոթ ուսանողների և երկու պրոֆեսորների մասնակցությամբ։ 1866 թվականին արդեն գրանցված էր 1.205 ուսանող, որոնցից շատերը քաղաքացիական պատերազմի վետերաններ էին։ 1871 թվականին Միչիգանի համալսարանն առաջիններից էր ԱՄՆ-ում, որ կանանց ներգրավեց ուսումնական գործընթացում[9]:
Համալսարանը 1920-1930-ական թվականներին մեծ հեղինակություն էր վայելում Նյու Յորքի հրեա ուսանողների շրջանում, երբ Համալսարանների հասարակական միավորման հաստատությունները զեղչեր սահմանեցին հրեա ուսանողների համար։ 1960 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոն Քենեդին համալսարանի ուսանողական ակումբի աստիճաններին արտահայտեց գաղափար, որը հետագայում իրականացավ Խաղաղության կորպուսի հիմնադրմամբ։ 1980-1990-ական թվականներին համալսարանում վերանորոգվեցին հիվանդանոցային համալիրը և հյուսիսային մասնաշենքի ակադեմիական տարածքները[10]:
2011 թվականի հուլիսի 1-ից համալսարանի տարածքում արգելված է ծխելը[11]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Միչիգանի համալսարանի կազմում են մտնում 3 քոլեջներ և 16 դպրոցներ[12][13].
- Գրականության, գիտության և արվեստի քոլեջ (1841)
- Բժշկական դպրոց (1850)
- Ինժեներական գործի քոլեջ (1854)
- Իրավաբանական դպրոց (1859)
- Ատամնաբուժական դպրոց (1875)
- Դեղագիտական դպրոց (1876)
- Երաժշտության, թատրոնի և պարերի դպրոց (1880)
- Բուժական գործի դպրոց (1893)
- Ալֆրեդ Թաուբմանի անվան ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջ (1906)
- Հորացիո Ռեքհեմի բարձրագույն դպրոց (1912)
- Ջերալդ Ֆորդի անվան հասարակական քաղաքականության դպրոց (1914)
- Մանկավարժական դպրոց (1921)
- Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց (1924)
- Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դպրոց (1927)
- Հասարակական առողջության դպրոց (1941)
- Սոցիալական աշխատանքի դպրոց (1951)
- Տեղեկատվական դպրոց (1969)
- Արվեստի և դիզայնի դպրոց (1974)
- Կինեզիոլոգիայի դպրոց
Մարզական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի մարզական բոլոր թիմերը կոչվում են «Վուլվերինս»: Համալսարանն ունի մարզական 27 տարակարգ, որից 13-ը` տղամարդկանց, 14-ը` կանանց[14]: Վերջին 14 տարիներից 10-ում համալսարանը մարզական ծրագրերով լավագույն հնգյակում է եղել[15]:
2012 թվականին ամերիկյան ֆուտբոլի համալսարանական թիմը առաջին տեղում էր իր տարած հաղթանակների քանակով (903) և հաղթանակով ավարտած խաղերի տոկոսային հարաբերությամբ (73,5 %)[16]: 1968-2007 թվականներին «Միչիգան Վուլվերինսը» 40 սեզոն անընդմեջ ավելի շատ հաղթանակ է ունեցել, քան պարտություն։ «Վուլվերինսը» 42 անգամ հաղթել է Big Ten մրցաշարում, ինչպես նաև 11 անգամ դարձել է ազգային չեմպիոն[17][18]:
«Միչիգան ստեդիումը» համալսարանական ամենատարողունակ ստադիոնն է ողջ ԱՄՆ-ում. այն կարող է տեղավորել 109.901 մարդ, չնայած տեղավորել է մինչև 111.000 մարդ[19][20][21]: Այսպիսի ռեկորդային ցուցանիշները սովորական են «Միչիգան ստեդիումի» համար։ Միչիգանի համալսարանական թիմերը անցանկալի մրցակիցներ են ուսումնական շատ այլ հաստատությունների համար։ ESPN-ը Միչիգան-Օհայո հակամարտությունը ամենամեծն է համարում ամերիկյան սպորտում[22]:
Տափօղակով հոկեյի` տղամարդկանց թիմը 9 անգամ դարձել է ազգային չեմպիոն, իսկ բասկետբոլի` տղամարդկանց թիմը 5 անգամ խաղացել է եզրափակչում` 1989 թվականին ստանալով չեմպիոնի տիտղոս[23]:
2014 թվականին Միչիգանի համալսարանի 236 ուսանող և մարզիչ մասնակցել են օլիմպիական խաղերին և մեդալներ են ստացել ամառային բոլոր խաղերում` բացի 1986 թվականից։ Ընդհանուր առմամբ` Միչիգանի համալսարանի ուսանողները նվաճել են օլիմպիական 151 մեդալ, որից 72-ը` ոսկի, 39-ը` արծաթ, 40-ը` բրոնզ[24]:
Նշանավոր դասախոսներ և գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոսիֆ Բրոդսկի - բանաստեղծ, դրամատուրգ
- Ֆրանց Բրյունով - աստղագիտության պրոֆեսոր
- Անդրեյ Լոբանով-Ռոստովսկի - պատմության պրոֆեսոր
- Դին Բենջամին Մակլաֆլին - աստղագիտության պրոֆեսոր
- Վիլյամ Ալբերտ Հիլթներ - աստղագիտության պրոֆեսոր
- Դյորդ Շանդոր - դաշնակահար
- Շիրլի Վերետ - օպերային երգչուհի
- Ստեպան Տիմոշենկո - մեխանիկայի բնագավառի գիտնական
- Օմրի Ռոնեն - իսրայելցի բանասեր, սլավոնագետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 IPEDS
- ↑ https://orcid.org/members/001G000001CAkZmIAL-university-of-michigan
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ 6,0 6,1 https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ Robert Franek, Tom Meltzer, Christopher Maier The best 361 colleges. — Princeton, New Jersey: Random House Information Group, 2006. — 794 p. — ISBN 0-375-76558-1
- ↑ About the Alumni Association at the University of Michigan (անգլ.)
- ↑ Suggested Research Topics — Gender and Social Space on the University Campus, 1870—1970 (անգլ.)
- ↑ History: University of Michigan Health System (անգլ.)
- ↑ «Information about the Smoke-Free University Initiative» (անգլերեն)։ University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-04-27
- ↑ «Schools, Colleges, & Campuses» (անգլերեն)։ The Regents of the University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-08-03
- ↑ «Departmental History» (անգլերեն)։ The Regents of the University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-08-03
- ↑ «University of Michigan Athletics Varsity Sports»։ MGoBlue։ University of Michigan Athletic Department։ 2013։ Վերցված է February 9, 2013
- ↑ «Learfield Sports Directors' Cup Previous Scoring»։ National Association of Collegiate Directors of Athletics։ 2010։ Վերցված է August 29, 2010
- ↑ «2011 Individual and Team Collegiate Records» (PDF)։ National Collegiate Athletics Association։ 2011։ Վերցված է September 19, 2011
- ↑ «University of Michigan Football - National Championships»։ Bentley Historical Library։ April 10, 2006։ Վերցված է August 29, 2010
- ↑ «Heisman Winners»։ Heisman Trophy at Heisman.com։ 2010։ Վերցված է August 29, 2010
- ↑ Lapin, Andrew (July 14, 2010)։ «Renovated Big House opens its doors, new capacity announced»։ The Michigan Daily։ Վերցված է August 29, 2010
- ↑ «Michigan Stadium»։ MGoBlue։ University of Michigan Athletic Department։ 2013։ Վերցված է April 8, 2013
- ↑ «The Michigan Stadium Story – Once Again the Biggest House, 1998»։ Bentley Historical Library։ 2007։ Արխիվացված է օրիգինալից March 13, 2007-ին։ Վերցված է March 23, 2007
- ↑ «The 10 greatest rivalries»։ ESPN։ January 3, 2005։ Վերցված է March 23, 2007
- ↑ «Men's Ice Hockey (Division I): Championship History»։ NCAA։ 2013։ Վերցված է March 5, 2013
- ↑ «Michigan in the Olympics»։ Bentley Historical Library։ June 15, 2010։ Վերցված է August 28, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|