Ամերիկյան ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան ֆուտբոլ
Տեսակքրիդրիոն ֆուտբոլ
Այլ անուններգրիդրոն
Ծագման երկիր ԱՄՆ
Թիմ փոքր22
Սեռարական, իգական
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
Հարմարանքձվաձև գնդակ
Վայրամերիկյան ֆուտբոլի դաշտ
Առաջին առաջնություննոյեմբերի 6, 1869 թ.` Ռադջերսի և Փրինսթոնի համալսարանների միջև
Օլիմպիական խաղերչկա,
ցուցադրվել է 1932 թ.-ի ամառային օլիմպիական խաղերում
Չի ճանաչվել որպես օլիմպիական սպորտաձև
Տարբերվում էՖուտբոլ և ֆուտբոլի տարատեսակներ
ՊորտալՊորտալ:Ամերիկյան ֆուտբոլ
 American football Վիքիպահեստում


Ֆուտբոլիստ Դեն Մարինոն Պիցբուրգի համալսարանի ուսանողական հավաքականի կազմում (1979 թ.)

Ամերիկյան ֆուտբոլ (անգլ.՝ American football), թիմային, ոչ օլիմպիական սպորտաձև։ Խաղի համար օգտագործվում է ձվաձև գնդակ։ Խաղի նպատակն է նշված ձվաձև գնդակը հասցնել հակառակորդ թիմի վերջնագոտի (անգլ.` end zone) և այդ կերպ միավորներ վաստակել։ Գնդակը վերջնագոտի հասցնելու համար ֆուտբոլիստը կարող է ընտրություն կատարել հետևյալ տարբերակների միջև`

  • Գնդակը հասցնելով հակառակորդի գոլային գծից ներս (թաչդաուն) (6 միավոր)
  • Գոլային գծից ներս ստանալով փոխանցում ()
  • Գնդակը ոտքով հարվածելով հակառակորդի գոլային սյուների միջև ()
  • Հակառակորդ թիմի գնդակակիրին (ball carrier) հրելով և քաշելով իր իսկ վերջնագոտուց ներս (2 միավոր)

Խաղն անցկացվում է 120 յարդ (110 մետր) երկարությամբ և 53 1/3 յարդ (49 մետր) լայնությամբ ուղղանկյուն կանաչապատ դաշտում։ Թիմերի այսպես կոչված «դարպասները» իրենցից ներկայացնում են 10 ֆուտ (3 մետր) բարձրությամբ երկու զուգահեռ հենասյուններ, որոնց միջև ընկած հեռավորությունը կազմում է 18,6 ֆուտ (5,7 մետր)։

Խաղի ժամանակը բաղկացած է 4 հատ 15 րոպեանոց քառորդներից։ Հավասար հաշվի դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ՝ օվերթայմ, որի տևողությունը նույնպես 15 րոպե է։

Սպորտաձևը հատկապես տարածված է Միացյալ Նահանգներում։ Կանադայում գործում է կանադական ֆուտբոլը, որի կանոնները մի փոքր տարբերբերվում է ամերիկյանից։ ԱՄՆ-ում կան ամերիկյան ֆուտբոլի ավագ դպրոցի, համալսարանային և պրոֆեսիոնալ մակարդակներ, որոնց կանոնները շատ աննշան են միմյանցից տարբերվում[1]։ Ամենաառաջնակարգ լիգան այս սպորտաձևում համարվում է ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգան (National Football League, կրճատ՝ NFL

Ամերիկյան և կանադական ֆուտբոլների տարբերությունները կանոնների և մարզադաշտի չափերի միջև են[2]։ Երկու սպորտաձևերն էլ համարվում են ռեգբիի և սովորական ֆուտբոլի սկզբնական տարբերակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ստղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ֆուտբոլ խաղը ստեղծվել է ֆլորենտական կալչո սպորտաձևից[3]։ Ամերիկյան ֆուտբոլը առաջին անգամ խաղացել են 1869 թվականի, Նոյեմբերի 6-ին Ռուդգերսի և Պրինկետոնի միջև։ Այդ խաղում խաղացին երկու թիմեր 25-ական խաղացողներով, օգտագործվում էր կլոր գնդակ, և նման համադրություն ուներ ռեգբիի և ֆուտբոլի կաննոների հետ; գնդակը չի կարող վերցրել ու տեղափոխել, սակայն դա կարող էր անել հարվածելով կամ ուժեղ հարվածերով ոտքով, ձեռքերով, գլխով կամ այլ կողմերով ամենա հարմար տարբերակն է առաջխաղացման և մրցակիցի դեմ գոլ հեղինակելու համար։ Ռուտգերսը հաղթեց խաղը 6-4 հաշավով[4][5]։

Քոլեջի ուսանողները խաղը շարունակում էին խաղալ մի քանի տարի, որը համապատասխանում էին խաղում օգտագործելով ընդունող դպրոցի կանոնները։ Ներկայացուցիչները Յալեի, Կոլումբիայի, Պրինկետոնի և Ռուտգերսի հանդիպել էն 1873 թվականի, հոկտեմբերի 19-ին ստեղծելով կանոնների ստանդարտ շարք որով պետք էր բոլոր դպրոցները հավատարիմ մնային։ Թիմերը սահմանեցին 20 խաղացողներ յուրաքանչյուրը, և դաշտերում նշեցին 400-ից 250 ֆուտերը։ Հարվարդը ձեռնպահ էր կոնֆերանսում, քանի որ նրանք ավելի շատ հավանում էին ռեգբիի ոճի խաղը, որ թույլը թույլ էր տալիս աշխատել գնդակով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See 2006թ.-ի NCAA Ֆուտբոլային օրենքները
  2. Միացյալ Նահանգներում և Կանադյում «ֆուտբոլ» տերմինը նշանակում է կամ «ամերիկյան» կամ «կանադական ֆուտբոլ»։ Հիմնականում տեսակը հասկացվում է կոնտեքստից։
  3. «Spectators Guide to Rugby» (PDF). New England Rugby. Northeastern University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Rutgers - The Birthplace of Intercollegiate Football». Rutgers University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 «No Christian End! The Beginnings of Football in America» (PDF). Professional Football Researchers Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ամերիկյան ֆուտբոլ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս