Իոսիֆ Բրոդսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Իոսիֆ Բրոդսկի
Joseph Brodsky 1988.jpg
Ծնվել է մայիսի 24, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ[3]
Վախճանվել է հունվարի 28, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (55 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր և գրող
Լեզու ռուսերեն[5] և անգլերեն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Q223050?
Պարգևներ Գրականության Նոբելյան մրցանակ, Գուգենհայմի կրթաթոշակ, ՄակԱրթուրի կրթաթոշակ, Հռոմի մրցանակ կամ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Iosif Brodsky signature.jpg
Իոսիֆ Բրոդսկի Վիքիքաղվածքում
Joseph Brodsky Վիքիպահեստում

Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի (ռուս.՝ Иосиф Александрович Бродский, մայիսի 24, 1940[1][2] , Սանկտ Պետերբուրգ[3] - հունվարի 28, 1996[1] , Նյու Յորք[4]), ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թվականին արժանացել է գրականության գրականության Նոբելյան մրցանակին։ Բրոդսկին բանաստեղծել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերեն լեզվով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում ապրող հրեայի ընտանիքում: Հայրը, Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին (1903—1984), ռազմական մամուլի լուսանկարիչ էր, վերադարձել պատերազմից 1948 թվականին և ընդունվել աշխատանքի Ռազմածովային թանգարանի ֆոտոլաբարատորիայում: 1950 թվականին զորացրվել է, դրանից հետո աշխատել է լուսանկարիչ և լրագրող լենինգրադյան որոշ թերթերում: Մայրը, Մարիա Վոլպերտը (1905—1983 ), հաշվապահ էր: Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի , բլոկադայի տարիներին,առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ: 1942 թվականին բլոկադայից հետո մայրը որդու հետ տարհանման հետևանքով տեղափոխվել է Չերեպոցեվ, վերադարձել են Լենինգրադ 1944 թվականին: 1947 թվականին Իոսիֆը հաճախում է Կիրոչնոյ փողոցի № 203 դպրոցը, 1950-ին տեղափոխվում է Մոխովոյ փողոցի թիվ 196 դպրոցը, 1953 թվականին նա գնում է համար 181 դպրոցի 7-րդ դասարան: 1954 թվականին հայտ է ներկայացնում Բալտիկյան երկրորդ դպրոցին, բայց չի ընդունվում: Տեղափոխվում է համար 276 դպրոցը, որտեղ շարունակում է ուսումը: 1955 թվականին ընտանիքը ստանում է «կես բնակարան» Մուրուզիի տանը: Բրոդսկու էսթետիկական հայացքները ձևավորվել են Լենգինգրադում 1940—1950-ական թվականներին: Նորդասական ճարտարապետությունը, սարսափելի տուժած լինելով ռմբակոծության ժամանակ, ջուրը, բազմաթիվ արտացոլումներով, մոտիվները, որոնք կապված էին իր մանկության և երիտասարդության տպավորությունների հետ, անպայմանորեն արտահայտվում են նրա արվեստում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական խոսքերով ՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով: Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենիյ Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին: Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը: Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով , մանկական «Костёр» ամսագրում (№ 11, 1962) :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լուսանկարչի ընտանիքում։ 15 տարեկան հասակում թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրդությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական պոեզիային, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Եղել է լենինգրադյան գրական կազմակերպության թարգմանչական սեկցիայի անդամ։ Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նաղքան վտարանդիությունը, պաշտոնական հրատարակություններում գրողի միայն 4 բանաստեղծություն է հրատարակվել։

1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցի վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվեց ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրեց Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականից՝ ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա տեղափոխվեց Նյու-Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժամացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։

1987 թվականին նրան շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ։

Բրոդսկին մահացել է քնած պահին, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի(Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118660136 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118660136 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #118660136 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11894121r Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են