Բրուքլին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրուքլին (այլ կիրառումներ)
| ||||
| Երկիր | ||||
| Կարգավիճակ | բորո | |||
| Մտնում է | Նյու Յորք | |||
| Վարչկենտրոն | Նյու Յորք | |||
| Բնակչություն (2010) | 2.504.700 | |||
| Տարածք | 251 | |||
| Հիմնադրված է | 1683 թ. թ. | |||
| Սահմանակցում է | Քուինս, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք շրջան, Բեյոնն և Ջերսի Սիթի | |||
| Ժամային գոտի | EDT? | |||
| Հապավում | BK | |||
| Փոստային ինդեքսներ | 11201, 11202, 11203, 11204, 11205, 11206, 11207, 11208, 11209, 11210, 11211, 11212, 11213, 11214, 11215, 11216, 11217, 11218, 11219, 11220, 11221, 11222, 11223, 11224, 11225, 11226, 11228, 11229, 11230, 11231, 11232, 11233, 11234, 11235, 11236, 11237, 11238, 11239, 11241, 11242, 11243, 11245, 11247, 11249, 11251, 11252 և 11256 | |||
| Անվանված է | Breukelen? | |||
| brooklynbp.nyc.gov(անգլ.)(ֆր.)(իսպ.) | ||||
Բրուքլին (անգլ.՝ Brooklyn), ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ամենամարդաշատ բնակավայրերից է։ Ըստ մարդահամարի տվյալների (2016 թվական) Բրուքլինում ապրում է 2 629 150 բնակիչ։ Բրուքլինի սահմանները ձգվում են մինչև Քինգս թաղամաս և հարավ-արևմուտքում մինչև Լոնգ Այլենդ։ Ունի կամրջային կապեր Մանհեթենի և Սթեյթեն Այլենդի հետ։ Բրուքլինը համարվում է ԱՄՆ-ում ամենախիտ բնակեցված բնակավայրը Մանհեթանից հետո։
Բրուքլինի ընդհանուր տարածքը 247 քառակուսի կիլոմետր է (ոչ ջրային տարածքը` 180 քառակուսի կիլոմետր, ջրային տարածքը` 67 քառակուսի կիլոմետր)։
Բրուքլինը 1898 թվականի հունվարի 1-ից մինչև 1890-ական թվականները երկար քաղաքական քարոզարշավից հետո ճանաչվեց, որպես անկախ նահանգային թաղամաս (նախկինում համարվում էր գյուղ, ապա քաղաք Նյու Յորքի պետական սահմանադրության շրջանակներում)։ Բրուքլինը դեռևս պահպանում է իրեն բնորոշ մշակույթը։ Այն ներառում է հինգ բաղակացուցիչ համայնք։
2010 թվականից Բրուքլինը դարձել է ձեռնարկատիրությունների և նորագույն տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուքլին անունը վերցված է Breucelen անունից, որը հոլանդերեն նշանակում է ճահիճ։ 1646 թվականին ընտրված անվանումը առաջին անգամ պաշտոնապես տպագրվել է 1663 թվականին։ Վերջին երկու հազարամյակների ընթացքում Հոլանդիայում քաղաքի անվանումները գնալով փոխվել են` Բրաքոլա, Բրոկկկե, Բրոկկեդե, Բրոկլեդե, Բրուքլանդիա, Բրուկլեն և վերջապես Բրուքլին։ Բրուքլին անվան հետ այնքան փոփոխություններ են կատարվել, որ մարդկանց մոտ երբեմն շփոթմունք է առաջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրուքլինի ընդհանուր տարածքը կազմում է 97 քառակուսի մղոն (247 քառակուսի կիլոմետր), որի 71 քառակուսի կիլոմետր (73%), իսկ 26 քառակուսի կիլոմետր (27%) ջուրն է։ Այս թաղամասը երկրորդ ամենամեծ թաղամասն է (հողային տարածքով) Նյու Յորքում։ Բրուքլինը գտնվում է Լոնգ Այլենդ կղզու արևմտյան հուշարձանի մոտակայքում։ Բրուքլինի ջրային սահմանները բավականին մեծ են, այն ընդգրկում է` Ջամայկա Բեյը, Ատլանդիան օվկիանոսի մի մասը, Նարոուները և շատ այլ տարածքներ։ Բրուքլինի արևելքում գտնվում է Քուինս նահանգը, այն տեղակայված է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում` թաղամասից մի քանի մղոն հեռավորության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրուքլին կատեգորիայում։ |
