Բրոնքս
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բրոնքս | |||
անգլ.՝ The Bronx | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1898 թ. | ||
Մակերես | 148±1 կմ² | ||
ԲԾՄ | 90 մետր | ||
Բնակչություն | ▲1 455 720 մարդ (2016) | ||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | ||
Փոստային ինդեքսներ | 10400–10499 | ||
Պաշտոնական կայք | bronxboropres.nyc.gov(անգլ.) | ||
| |||
Բրոնքս (անգլ.՝ The Bronx, Bronx[1]), Նյու Յորքի հինգ շրջաններից մեկը, միակը, որի տարածքը գտնվում է մայրցամաքային տարածքում։ Բնակչությունը՝ 1,408 մլն մարդ (2012 թվականի դրությամբ)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարյա Բրոնքսի ողջ տարածքը գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում։ Բրոնքսը տեղակայված է քաղաքի հյուսիսում, Մենհեթենից բաժանվում է Հարլեմ գետով, Քուինսից՝ Արևելյան գետով։ Հուդզոն գետը բաժանում է Բրոնքսը Բորո Ալպինայից (Նյու-Ջերսի նահանք Բերգեն երկրամաս) Լոնգ այլենդ նեղուցով Բրոնքսը բաժանվում է Նասսո շրջանից։ Բրոնքսից դեպի հյուսիս տեղակայված է Նյու Յորքի արվարձանները՝ Յոնկերսը, Մաունթ Վերնոնը, Պելեմ Մանորը և Նյու Ռոշելը։ Բրոնքսի հարավում տեղակայված է Մարբլ Հիլ շրջանը, որը ձևականորեն համարվում է Բորո Մենհեթենի մասը, չնայած, որ նրա փոստային և հեռախոսի կոդերը պատկանում են Բրոնքսին։ Բրոնքսի ամենաբարձր կետը տեղակայված է նրա հյուսիս-արևմուտքում՝ Վան Կորտլանդ այգում։ Նրա բարձրությունը կազմում է 85 մետր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր անվանումը ստացել է 1640 թվաակններին ժամանակակից Բրոնքսի տարածքում հողատեր, ծնունդով Շվեդիայից հոլանդական կապիտան Բրոնքսի պատվին։ 1639 թվականին նա ստեղծեց ագարակ Հարլեմ գետի ափին։ 1874 թվականին Բրոնքսի հարավային մասը Ուեստչեստեր շրջանից փոխանցվել է Նյու Յորքին (չէ որ դա Մենհեթենն է)։ 1895 թվականին Բրոնքսի հյուսիսային հատվածը տեղափոխվեց Նյու Յորք։ 1898 թվականինհաստատվեց Նյու Յորքի ժամանակակից սահմանները։ 1914 թվականին Բրոնքսը պատկանեց Նյու Յորքին և դարձավ Նյու Յորքի անկախ շրջան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2010 թվականի մարդահամարի, Բրոնքսի բնակիչների 53,5 %-ը լատինոամերիկացիներ էին, 30,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 10,9 %-ը՝ սպիտակամորթ ամերիկացիներ, 3,4 %-ը՝ ասիացիներ, 0,6 %-ը՝ մեկ այլ ռասայի ներկայացուցիչներ և 1,2 %-ը՝ երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Այս եղանակով, Բրոնքսը համարվում է Նյու Յորքի միակ շրջանը, որի բնակչության մեծ մասը լատինոամերիկացիներ են։ Միևնույն ժամանակ, սպիտակամորթ բնակչությունը՝ 1940 թվականից (98,3 %) նվազել է 10 անգամ։
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթոլիկներ — 581 824 և 72 կրոնական համայնքներ
- Հուդայականներ— 83 700 և 44 կրոնական համայնքներ
- Մուսուլմաններ— 12 164 և 8 կրոնական համանքներ
- Բապտիստներ — 11 498 և 26 կրոնական համայնքներ
- Քաղաքի ասամբլեա (ավետարանականներ) — 10 968 և 41 կրոնական համայնքներ
- Ուղղափառ - 5750 և16 կրոնական համայնքներ
- Բոլոր հավատացյալներ — 756 411 и 442 կրոնական համայնքներ
- Ամբողջ բնակչություն — 1 408 452[2]
Ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնքսի կենդանաբանական այգի և Բուսաբանական այգի։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Merriam-Webster Pronunciation»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-15-ին։ Վերցված է 2019-08-14
- ↑ The Association of Religion Data Archives | Maps & Reports
Արտաքին հղուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Weekly Bronx Report from Inner City Press
- Discovering The Bronx
- NYC MTA Transit Bus Map of The Bronx
- Bronx population (pdf file)
- The Bronx: A Swedish Connection
- The Bronx River Alliance
- The New York Botanical Garden
- Bronx River Art Center
- Forgotten New York: Relics of a Rich History in the Everyday Life of New York City
- Wave Hill: New York Public Garden and Cultural Center
- The Bronx County Historical Society
|