Jump to content

Բապտիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բապտիստներ (հուն․՝ ЗалхС£со – մկրտում եմ), բողոքականության տարատեսակներից մեկի կողմնակիցները։ Բապտիստների շարժումն սկսվել է Հոլանդիայում (1609), անգլիացի վտարանդիների շրջանում, այնուհետև տարածվել Անգլիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։

Մերժում են եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները, մասունքները, եկեղեցական խորհուրդները, շատ ծեսեր ու տոներ։ Սակայն նրանք էլ ունեն իրենց ծեսերը (օրինակ, չափահասների մկրտումը)։ Բապտիստների համաշխարհային խորհուրդը գտնվում է Վաշինգտոնում, Եվրոպական ֆեդերացիան (1950 թվական)՝ Փարիզում։ 1966 թվականին աշխարհում եղել են մոտ 27 մլն բասպտիստ, որոնցից 24 մլնը՝ ԱՄՆ-ում։ Որպես բուրժուական գաղափարախոսության կրոնական տարատեսակ բապտիզմը սկզբունքորեն թշնամի է սոցիալիստական աշխարհայացքին, մարդու առողջ բանականությանը։ Բապտիստները նիհիլիստական վերաբերմունք ունեն հասարակական շահերի, գիտության ու մշակույթի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 297