Մանհեթեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանհեթեն (այլ կիրառումներ)
Մանհեթեն անգլ.՝ Manhattan | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| ||||||
| Երկիր | ||||||
| Կարգավիճակ | բորո և քաղաքի և շրջանի միություն | |||||
| Մտնում է | Նյու Յորք | |||||
| Ամենաբարձր կետ | Manhattan High Point? | |||||
| ԲԾՄ | 85 մետր | |||||
| Բնակչություն (2014) | 1․636․268 | |||||
| Խտություն | 27,672.6 | |||||
| Տարածք | 87,5 | |||||
| Հիմնադրված է | 1624 թվական թ. | |||||
| Սահմանակցում է | Բրոնքս շրջան, Քուինս, Բրուքլին, Weehawken?, Ռիչմոնդ շրջան, Հոբոկեն, Ջերսի Սիթի, Guttenberg?, Edgewater?, Ֆորթ Լի, Նոտթ Բերգեն և Վեսթ Նյու Յորք | |||||
| Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | |||||
| Հեռախոսային կոդ | 212, 646 և 917 | |||||
| Փոստային ինդեքսներ | 10001, 10002, 10003, 10004, 10005, 10006, 10007, 10008, 10009, 10010, 10011, 10012, 10013, 10014, 10016, 10017, 10018, 10019, 10020, 10021, 10022, 10023, 10024, 10025, 10026, 10027, 10028, 10029, 10030, 10031, 10032, 10033, 10034, 10035, 10036, 10037, 10038, 10039, 10040, 10041, 10043, 10044, 10045, 10055, 10060, 10065, 10069, 10075, 10080, 10081, 10087, 10090, 10101, 10102, 10103, 10104, 10105, 10106, 10107, 10108, 10109, 10110, 10111, 10112, 10113, 10114, 10115, 10116, 10117, 10118, 10119, 10120, 10121, 10122, 10123, 10124, 10125, 10126, 10128, 10129, 10130, 10131, 10132, 10133, 10138, 10150, 10151, 10152, 10153, 10154, 10155, 10156, 10157, 10158, 10159, 10160, 10162, 10163, 10164, 10165, 10166, 10167, 10168, 10169, 10170, 10171, 10172, 10173, 10174, 10175, 10176, 10177, 10178, 10179, 10185, 10199, 10203, 10211, 10212, 10213, 10242, 10249, 10256, 10258, 10259, 10260, 10261, 10265, 10268, 10269, 10270, 10271, 10272, 10273, 10274, 10275, 10276, 10277, 10278, 10279, 10280, 10281, 10282, 10285 և 10286 | |||||
| Անվանված է | Manhattan? | |||||
| Manhattan Borough President | ||||||
Մանհեթեն (անգլ.՝ Manhattan, Manhattan Արխիվացված 2008-02-05 Wayback Machine), ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Նյու Յորք քաղաքի պատմական կենտրոնն է և նրա հինգ վարչական միավորներից (բորո) մեկը։ Բացի Մանհեթեն կղզուց, բորոն ներառում է նաև մի քանի ոչ մեծ կղզիներ՝ Ռուզվելտի կղզին, Ռենդալի և Ուորդի կղզիները, Էլլիս կղզին, Լիբերթի կղզին, Նահանգապետների կղզին, ինչպես նաև երկու շատ փոքր կղզիներ՝ Բելմոնթ Այլենդը և Միլ Ռոք կղզիները։
Նյու Յորք շրջանի մակերեսը, որի մեջ մտնում է Մանհեթենը, կազմում է 59,47 կմ²։ Մանհեթեն կղզու տարածքը կազմում է 58,8 կմ²։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 1,636,268 մարդ[1][2][3]։
Մանհեթենը ԱՄՆ-ի ամենափոքր և ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է։ Շրջկենտրոնը Նյու Յորք Սիթի բնակավայրն է։ Կազմավորվել է 1683 թվականին։
Մանհեթենում են գտնվում ամենաբարձր երկնաքերերը, որոնցից են Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Վուլվորթ Բիլդինգը, ՄետԼայֆ Թաուերը, Ուոլ-սթրիթ 40-ը, Ռոքֆելերյան կենտրոնը[4]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթեն անվանումը ի հայտ է եկել մանա-հաթա բառից, որը ալգոնկինյան լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում է «ժայռոտ կամ փոքր կղզի»[5]։ Առաջին անգամ այն հիշատակվել է Ռոբերտ Ժուեի (ֆրանսերեն՝ Robert Juet) օրագրում, որը 1609 թվականի հոկտեմբերի 2-ից «Կիսալուսին» կոչվող զբոսանավի սպա էր[6]։
Քարտեզի վրա 1610 թվականից «Մանա-հաթա» բառը հիշատակվում է երկու անգամ՝ հնդկացիների կողմից Մանահաթա այստեղ կոչվել էր ցեղ, որը բնակվում էր գետաբերանի մոտ, որը հետագայում կոչվել է Հուդզոն։ 1625 թվականին Վեստ-Ինդիական կազմակերպության տնօրեն Յոհաննես դե Լատը (հոլ.՝ Johannes de Laet) իր «Նոր Աշխարհ» գրքում այդ գետը անվանել է «Մանահաթա», իսկ նույն գրքի 1630 թվականի հրատարակչության մեջ նա գրում է Մանհաթաս կղզու մասին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթեն կղզին գտնվում է Ափփեր Նյու Յորք Բեյ ծովախորշի մեջ Հուդզոն գետի մեջ թափվելու վայրից ոչ հեռու։ Մայրցամաքից, որտեղ գտնվում է Բրոնքս շրջանը, հյուսիս-արևելքում Մանհեթենը բաժանվում է Հարլեմ գետով, Լոնգ Այլենդ կղզուց արևելքում և հարավ-արևելքում՝ Իսթ Ռիվեր նեղուցով։
Մանհեթեն կղզու չափսերն են՝ 21 կմ երկարություն և 3,7 կմ լայնություն ամենալայն հատվածում, մակերեսը՝ 58,8 կմ²։ Մանհեթեն բորոն ունի 87,5 կմ² մակերես, որոնցից 59,5 կմ²-ին՝ ցամաք է, 28,0 կմ²-ին կամ 32%-ը՝ ջրային տարածություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթենը գտնվում է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում (Կյոպենի կլիմաների դասակարգում)[7][8]։ Կղզային դիրքի շնորհիվ, Մանհեթենում ջերմաստիճանը ձմռանը ավելի բարենպաստ է, քան մոտակա շրջաններում, որոնք ավելի հեռու են ափից։ Տարեկան թափվում է 63,5-88,9 սմ ձյուն[9]։ Գարունը և աշունը Մանհեթենում մեղմ է, ամառը բավականին շոգ է և խոնավ։ 32 °C և ավելի բարձր ջերմաստիճամբ շոգ օրերի թիվը սեզոնին հասնում է 18-25-ի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New York County (Manhattan Borough), New York State & County QuickFacts». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Census» (PDF). United States Census. page 36
- ↑ Campbell Gibson. «Population of the 100 largest cities and other urban places in the United States: 1790 to 1990». United States Bureau of the Census.
- ↑ «Buildings in New York City». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Holloway, Marguerite (2004 թ․ մայիսի 16). «Urban tactics; I'll Take Mannahatta». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին. "He could envision what Henry Hudson saw in 1609 as he sailed along Mannahatta, which in the Lenape dialect most likely meant island of many hills."
- ↑ Juet, Robert (2006) [1625]. Juet's Journal of Hudson's 1609 Voyage, from the 1625 Edition of Purchas His Pilgrimes. Translated by Brea Barthel. The New Netherland Museum. էջ 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
{{cite book}}:|work=ignored (օգնություն) - ↑ Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. «World Map of Köppen-Geiger climate classification». The University of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «New York Polonia Polish Portal in New York». NewYorkPolonia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «New York, NY». NOAA. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oliver A. Rink. Holland on the Hudson։ An Economic and Social History of Dutch New York.— Ithaca, NY։ Cornell, 1986.— ISBN 0-8014-1866-6
- Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում։ 2000 Census Special Tabulation. New York City Department of City Planning (Dec. 2005)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Borough President official site Մանհեթենի պաշտոնական կայք Արխիվացված 2007-10-26 Wayback Machine(անգլ.)
- Մանհեթենի համառոտ պատմությունը Արխիվացված 2006-06-19 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհեթեն» հոդվածին։ |
| ||||||||||
