Բրոնքս (անգլ.՝ The Bronx, Bronx[3]), Նյու Յորքի հինգ շրջաններից մեկը, միակը, որի տարածքը գտնվում է մայրցամաքային տարածքում։ Բնակչությունը՝ 1,408 մլն մարդ (2012 թվականի դրությամբ)։
Համարյա Բրոնքսի ողջ տարածքը գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում։ Բրոնքսը տեղակայված է քաղաքի հյուսիսում, Մենհեթենից բաժանվում է Հարլեմ գետով, Քուինսից՝ Արևելյան գետով։ Հուդզոն գետը բաժանում է Բրոնքսը Բորո Ալպինայից (Նյու-Ջերսի նահանք Բերգեն երկրամաս) Լոնգ այլենդ նեղուցով Բրոնքսը բաժանվում է Նասսո շրջանից։ Բրոնքսից դեպի հյուսիս տեղակայված է Նյու Յորքի արվարձանները՝ Յոնկերսը, Մաունթ Վերնոնը, Պելեմ Մանորը և Նյու Ռոշելը։ Բրոնքսի հարավում տեղակայված է Մարբլ Հիլ շրջանը, որը ձևականորեն համարվում է Բորո Մենհեթենի մասը, չնայած, որ նրա փոստային և հեռախոսի կոդերը պատկանում են Բրոնքսին։ Բրոնքսի ամենաբարձր կետը տեղակայված է նրա հյուսիս-արևմուտքում՝ Վան Կորտլանդ այգում։ Նրա բարձրությունը կազմում է 85 մետր։
Իր անվանումը ստացել է 1640 թվականներին ժամանակակից Բրոնքսի տարածքում հողատեր, ծնունդով Շվեդիայից հոլանդական կապիտան Բրոնքսի պատվին։ 1639 թվականին նա ստեղծեց ագարակ Հարլեմ գետի ափին։ 1874 թվականին Բրոնքսի հարավային մասը Ուեստչեստեր շրջանից փոխանցվել է Նյու Յորքին (չէ որ դա Մենհեթենն է)։ 1895 թվականին Բրոնքսի հյուսիսային հատվածը տեղափոխվեց Նյու Յորք։ 1898 թվականինհաստատվեց Նյու Յորքի ժամանակակից սահմանները։ 1914 թվականին Բրոնքսը պատկանեց Նյու Յորքին և դարձավ Նյու Յորքի անկախ շրջան։
Ըստ 2010 թվականի մարդահամարի, Բրոնքսի բնակիչների 53,5 %-ը լատինոամերիկացիներ էին, 30,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 10,9 %-ը՝ սպիտակամորթ ամերիկացիներ, 3,4 %-ը՝ ասիացիներ, 0,6 %-ը՝ մեկ այլ ռասայի ներկայացուցիչներ և 1,2 %-ը՝ երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Այս եղանակով, Բրոնքսը համարվում է Նյու Յորքի միակ շրջանը, որի բնակչության մեծ մասը լատինոամերիկացիներ են։ Միևնույն ժամանակ, սպիտակամորթ բնակչությունը՝ 1940 թվականից (98,3 %) նվազել է 10 անգամ։