Բրոնքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բրոնքս
անգլ.՝ The Bronx
Դրոշ
Flag of Borough of the Bronx.svg

Yankee Stadium 001.JPG
Կոորդինատներ: 40°50′48.336″ հս․ լ. 73°52′23.545″ ամ. ե. / 40.84676000° հս․. լ. 73.87320694° ավ. ե. / 40.84676000; 73.87320694
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1898 թ.
Մակերես148±1 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն1 418 733 մարդ (հուլիսի 1, 2013)[1]
Ժամային գոտիհյուսիսամերիկյան ժամային գոտի
Փոստային ինդեքսներ10400–10499
Պաշտոնական կայքbronxboropres.nyc.gov
##Բրոնքս (ԱՄՆ)
Red pog.png

Բրոնքս (անգլ.՝ The Bronx, Bronx[2]), Նյու Յորքի հինգ շրջաններից մեկը, միակը, որի տարածքը գտնվում է մայրցամաքային տարածքում: Բնակչությունը՝ 1,408 մլն մարդ (2012 թվականի դրությամբ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա Բրոնքսի ողջ տարածքը գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում: Բրոնքսը տեղակայված է քաղաքի հյուսիսում, Մենհեթենից բաժանվում է Հարլեմ գետով, Քուինսից՝ Արևելյան գետով: Հուդզոն գետը բաժանում է Բրոնքսը Բորո Ալպինայից (Նյու-Ջերսի նահանք Բերգեն երկրամաս) Լոնգ այլենդ նեղուցով Բրոնքսը բաժանվում է Նասսո շրջանից: Բրոնքսից դեպի հյուսիս տեղակայված է Նյու Յորքի արվարձանները՝ Յոնկերսը, Մաունթ Վերնոնը, Պելեմ Մանորը և Նյու Ռոշելը: Բրոնքսի հարավում տեղակայված է Մարբլ Հիլ շրջանը, որը ձևականորեն համարվում է Բորո Մենհեթենի մասը, չնայած, որ նրա փոստային և հեռախոսի կոդերը պատկանում են Բրոնքսին: Բրոնքսի ամենաբարձր կետը տեղակայված է նրա հյուսիս-արևմուտքում՝ Վան Կորտլանդ այգում: Նրա բարձրությունը կազմում է 85 մետր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվանումը ստացել է 1640 թվաակններին ժամանակակից Բրոնքսի տարածքում հողատեր, ծնունդով Շվեդիայից հոլանդական կապիտան Բրոնքսի պատվին։ 1639 թվականին նա ստեղծեց ագարակ Հարլեմ գետի ափին։ 1874 թվականին Բրոնքսի հարավային մասը Ուեստչեստեր շրջանից փոխանցվել է Նյու Յորքին (չէ որ դա Մենհեթենն է): 1895 թվականին Բրոնքսի հյուսիսային հատվածը տեղափոխվեց Նյու Յորք: 1898 թվականինհաստատվեց Նյու Յորքի ժամանակակից սահմանները: 1914 թվականին Բրոնքսը պատկանեց Նյու Յորքին և դարձավ Նյու Յորքի անկախ շրջան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականի մարդահամարի, Բրոնքսի բնակիչների 53,5 %-ը լատինոամերիկացիներ էին, 30,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 10,9 %-ը՝ սպիտակամորթ ամերիկացիներ, 3,4 %-ը՝ ասիացիներ, 0,6 %-ը՝ մեկ այլ ռասայի ներկայացուցիչներ և 1,2 %-ը՝ երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ: Այս եղանակով, Բրոնքսը համարվում է Նյու Յորքի միակ շրջանը, որի բնակչության մեծ մասը լատինոամերիկացիներ են: Միևնույն ժամանակ, սպիտակամորթ բնակչությունը՝ 1940 թվականից (98,3 %) նվազել է 10 անգամ:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաթոլիկներ — 581 824 և 72 կրոնական համայնքներ
  • Հուդայականներ— 83 700 և 44 կրոնական համայնքներ
  • Մուսուլմաններ— 12 164 և 8 կրոնական համանքներ
  • Բապտիստներ — 11 498 և 26 կրոնական համայնքներ
  • Քաղաքի ասամբլեա (ավետարանականներ) — 10 968 և 41 կրոնական համայնքներ
  • Ուղղափառ - 5750 և16 կրոնական համայնքներ
  • Բոլոր հավատացյալներ — 756 411 и 442 կրոնական համայնքներ
  • Ամբողջ բնակչություն — 1 408 452[3]

Ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնքսի կենդանաբանական այգի և Բուսաբանական այգի:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղուներ[խմբագրել | խմբագրել կոդը]