Ալգոնկինյան լեզուներ
Ալգոնկինյան լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | Կանադա, ԱՄՆ |
Դասակարգում՝ | Ալգյան լեզուներ (վարկած) |
Կազմ՝ |
բաժանվում է 10 ճյուղերի
|
Լեզվակիրների թիվ՝ | մոտ 190 000 |
Ալգոնկինյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական ալգոնկինյան ցեղերի լեզուների խումբ, որը մտնում է ալգոնկինյան-վակաշյան լեզվախմբավորման մեջ։ Տարածված են եղել ընդարձակ տարածության վրա, սակայն խոսողները՝ գաղութարարների կողմից բնաջնջման ենթարկվելով մնացել են թվով մոտ 190 հազար՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Երբեմն ալգոնկինյան լեզվաընտանիքը կոչվում է նաև անգոնկինյան լեզու, քանի որ այս լեզվի անվանումից է ծագել ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը։ Սրա պատճառով հաճախ առաջանում է տերմինաբանական շփոթություն[1]։ «Ալգոնկին» տերմինը ենթադրաբար ծագել է մալիսեթերեն elakómkwik բառից, որը նշանակում է՝ «նրանք ազգակից/դաշնակից են»[2][3]։
Ալգոնկինյան լեզուներով խոսողները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափից մինչև Ժայռոտ լեռներ։ Այս լեզուները ծագել են նախաալգոնկինյան լեզվից, որով խոսում էին մոտ 2500-3000 տարի առաջ[4]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզուների խումբը բաժանում են հինգ ենթախմբի՝
- բլեկֆուտ, բլեքֆութ
- շեյենն
- արապահո
- կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ
- Կալիֆոռնիայի կամ ռիթվ լեզուներ
Մեյեն ստորաբաժանում է չորս ենթախումբ՝
- արապահո
- բլեկֆուտ
- շեյենն
- կենտրոնական և արևելյան խմբի լեզուներ, ռիթվ, այս խումբը համարում է ալգոնկին-վակաշյան խմբավորման առանձին ընտանիք[1]։
Գիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալգոնկինյան ցեղերն օգտագործել են վիկխեգան պատկերագիրը, որով գրել են կեչու կեղևի վրա։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալգոնկինյան լեզուներով խոսողների ընդհանուր թիվը 190 հազարից ավելի է։ ԱՄՆ-ում այս թիվը նվազում է, 1970-ի 18.079-ից 1990 թվականի տվյալներով մնում էին մոտ 13 հազար խոսողներ։ Կանադայում այս թիվն աճում է՝ 1981-ի 99.120 խոսողից 1991 թվականին աճելով մինչև 150 հազար, 2001-ին՝ 171.600, իսկ 2006 թվականի տվյալներով՝ 180.955 մարդ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
- ↑ Campbell, 1997, էջ 401, notes 133, 136
- ↑ Bright, 2004, էջ 32
- ↑ Goddard, 1978, էջ 587
- ↑ «2006 Census of Population»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-13
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bright, William (2004). Native American Place Names of the United States. Norman: University of Oklahoma Press.
- Campbell, Lyle (1997). American Indian languages: The historical linguistics of Native America. New York: Oxford University Press. ISBN 0-19-509427-1.
- Goddard Ives (1978)։ «Central Algonquian Languages»։ in Trigger Bruce G., ed։ Northeast։ Vol. 15 of Handbook of North American Indians, ed. William C. Sturtevant։ Washington, D.C.: Smithsonian Institution։ էջեր 583–587։ ISBN 978-0-16-004575-2
|