Օրհան Փամուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օրհան Փամուկից)
Picto infobox auteur.png
Օրհան Փամուք
Orhan Pamuk3.jpg
Ծնվել է հունիսի 7, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (65 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտություն գրող, վիպասան, սցենարիստ, ակնարկագիր և լրագրող
Լեզու թուրքերեն[2]
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ուշագրավ աշխատանքներ Սպիտակ ամրոց, Սև գիրք, Նոր կյանք, Իմ անունը Կարմիր է, Ձյունը, Սթամբուլ. հիշողությունների քաղաք և Անմեղության թանգարան
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Աշխատավայր Կոլումբիայի համալսարան
Պարգևներ
Կայք orhanpamuk.net
Օրհան Փամուք Վիքիքաղվածքում
Orhan Pamuk Վիքիպահեստում

Ֆերիտ Օրհան Փամուկ (թուրք.՝ Ferit Orhan Pamuk, հունիսի 7, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}})[1], Ստամբուլ, Թուրքիա) - չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2006 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան հանձնախմբի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։

Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

Փամուկի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուկն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները։

Համառոտ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 - «Ջևդեթ բեյը և նրա որդիները» / Cevdet Bey ve Oğulları
  • 1983 - «Լռության տուն» / Sessiz Ev
  • 1985 - «Սպիտակ ամրոց» / Beyaz Kale
  • 1990 - «Սև գիրք» / Kara Kitap
  • 1994 - «Նոր կյանք» / Yeni Hayat
  • 1998 - «Իմ անունը Կարմիր է» / Benim adım Kırmızı
  • 1999 - «Ուրիշ գույներ» / Öteki Renkler
  • 2002 - «Ձյունը» / Kar , հիմնական գործողությունները տեղի են ունենում Կարսում, և բազմաթիվ են հիշատակումները հայերի մասին, կա նաև անդրադարձ Ցեղասպանությանը, թարգմանվել է հայերեն[5])
  • 2003 - «Ստամբուլ. հիշողությունների քաղաք» / İstanbul: Hatıralar ve Şehir
  • 2008 - «Անմեղության թանգարան» / Masumiyet Müzesi,

Օրհան Փամուքը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձյունը (վեպ), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն, 2009, 402 էջ: Թարգմ.՝ Հակոբ Սողոմոնյան:
  • Ձիւնը (վեպ), Անթիլիաս, Համազգայինի Վահէ Սէթեան տպ.-հրատ., 2012, 459 էջ: Թարգմ.՝ Յ. Սողոմոնեան:
  • Իմ անունը Կարմիր է (վեպ), Ե., Անտարես, 2014, 494 էջ: Թուրքերենից թարգմ.՝ Արփի Աթաբեկյան: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի:
  • Սև գիրքը (վեպ), Ե., Անատրես, 2017, 496 էջ: Թուրքերենից թարգմ.՝ Արփի Աթաբեկյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb12093134m
  3. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2006/
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  5. http://granish.org/snow/ Վեպի թարգմանությունը նախաձեռնել և հրատարակությունը իրականացրել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Թարգմանությունը ռուսերենից կատարել է Հակոբ Սողոմոնյանը, խմբագիրը Ֆելիքս Մելոյանն է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օրհան Փամուք հոդվածին