Մորիս Մետերլինկ
Մորիս Մետերլինկ ֆր.՝ Maurice Maeterlinck | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Maurice Polydore Marie Bernard Maeterlinck |
Ծնվել է | օգոստոսի 29, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա[1][4] |
Վախճանվել է | մայիսի 6, 1949[2][4][5] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Նիս[1][4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ, լիբրետիստ և թարգմանիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գենտի համալսարան, Ճիզվիտ և Sint-Barbaracollege? |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ինքնակոչը, Կույրերը, Ներսում, Կապույտ թռչունը, Serres Chaudes?, Pelléas and Mélisande?, Princess Maleine?, Q16655370?, Q16303604?, The Death of Tintagiles?, Q16303559?, The Treasure of the Humble?, Q110160283? և Monna Vanna? |
Անդամակցություն | Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6] և Académie des gastronomes? |
Աշխատավայր | La Jeune Belgique? |
Պարգևներ | |
Ամուսին | Renée Dahon?[10] |
Համատեղ ապրող | Ժորժետա Լեբլան |
![]() | |
Մորիս Մետերլինկ Վիքիքաղվածքում | |
Մորիս Մետերլինկ Վիքիդարանում | |
![]() |
Մորիս Մետերլինկ (ֆր.՝ Maurice Maeterlinck, օգոստոսի 29, 1862[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][4] - մայիսի 6, 1949[2][4][5], Նիս[1][4]), բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր (1911) է։ Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բելգիայի Գանտ քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա)։ Դաստիարակվել է ճիզվիտական դպրոցում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ է գրավում նրա պատանեկան կյանքում, և նա շատ շուտ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։
Կապվում է երիտասարդ բելգիացի գրողների հետ՝ մասնակցելով սիմվոլիստական շարժմանը։ 1887 թվականին Փարիզում լույս տեսած «Ջերմոցներ» պառնասական բանաստեղծությունների առաջին գրքով երիտասարդ փաստաբանը ներկայանում է գրական աշխարհին։ Գիրքը սկզբում ունենում է ընդամենը մի քանի տասնյակ ընթերցող, սակայն Մետերլինկին ողջունում է Գիյոմ Ապոլիները, որն ընդունում է Մետերլինկի մոդեռնիզմը՝ այն համարելով գլուխգործոց։ Անսահման մելամաղձը շարունակվում է նաև «Տասներկու երգ» և «Տասնհինգ երգ» ժողովածուներում։ Գուցե այդ մելամաղձից դուրս գալու համար է, որ Մետերլինկը նվիրվում է թատերական տոնախմբություններին. 1889 թվականին հրատարակում է առաջին դրաման՝ «Իշխանուհի Մալենը», որն անսպասելիորեն մեծ աղմուկ է բարձրացնում։ Խանդավառված քննադատ Օկտավ Միրբոն գովասանքներ չի խնայում Մետերլինկին. «Մետերլինկը մեզ է նվիրել մեր օրերի ամենահանճարեղ, ամենաարտառոց և ամենաանմեղ ստեղծագործությունը, որն իր արժանիքներով, համարձակվում եմ ասել, չի զիջում շեքսպիրյան լավագույն գործերին...»
Սրան հաջորդում են «Կույրերը», «Յոթ իշխանուհիներ», «Ինքնակոչը», «Պելեաս և Սելիզանդ» դրամաները, որոնք նրան դարձնում են սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը դրամատուրգիայում։ «Հյուսիսցի է, շատ դրական մարդ, որի միստիցիզմը ֆիզիկական տարաշխարհիկության արտահայտման ձև է», - գրում է Անդրե Ժիդը։
Մետերլինկն իր հարստությունը, որն հայտնվում է ճանաչման հետ, օգտագործում է հասարակությունից փախչելու, իր միայնության մեջ պարփակվելու համար՝ մերժելով բոլոր մեծարումները։ 1896 թվականին հեռանում է Բելգիայից՝ թողնելով մեծ քաղաքի անտանելի մթնոլորտը։ Գնում է ապրելու բնության մեջ։ Գրում է մի շարք հրաշալի ստեղծագործություններ։
1911 թվականին իր ամբողջ ստեղծագործությունների համար Մետերլինկը արժանանում է Նոբելյան մրցանակի։
Առաջին աշխարհամարտի տարիներին Մետերլինկը ձգտում է օգտակար լինել օկուպացված հայրենիքին։ Հայրենասիրական զեղումներով են գրված այդ շրջանի նրա ստեղծագործությունները։
1932 թվականին Բելգիայի թագավորը Մետերլինկին շնորհում է կոմսի տիտղոս։ 1937 թվականին նա ընտրվում է Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1947-1949 թվականներին նախագահում է գրողների միջազգային ՊԵՆ ընկերակցությունը։
Վախճանվում է Ֆևանսիայի Նիցցայում գտնվող իր սեփական կալվածքում՝ Օրլամոնդում[11]։
Մետերլինկի բանաստեղծական ժողովածուները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջերմոցներ (1889)
- Տասներկու երգ (1896)
- Տասնհինգ երգ (1900)[12]
Մետերլինկի թատերգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իշխանուհի Մալենը (1889)
- Ինքնակոչը (1890)
- Կույրերը (1890)
- Յոթ իշխանուհիներ (1891)
- Պելեաս և Մելիզանդ (1892)
- Ալադին և Պալոմիդ (1894)
- Ներսում (1894)
- Տենտալիժի մահը (1894)
- Ագլավեն և Սելիզետ (1896)
- Արիանը և Կապույտ մորուքը (1896)
- Քույր Բեատրիսը (1900)
- Մոննա Վաննա (1902)
- Ժուազել (1903)
- Սուրբ Անտոնիոսի հրաշքը (1903)
- Կապույտ թռչունը (1908)
- Մարիա Մագդաղինացի (1913)
- Նշանդրություն (1913)
- Ստիլմոնդի քաղաքապետը (1919)
- Կյանքի աղը (1919)
- Դժբախտությունն անցնում է (1925)
- Մեռյալների զորությունը (1926)
- Բերնիքել (1926)
- Մարի-Վիկտորիա (1927)
- Արքայադուստր Իզաբել (1935)
- Ժաննա Դ'Արկ (1945)[12]
Մետերլինկի փիլիսոփայական գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոնարհների գանձերը (1896)
- Իմաստություն և ճակատագիր (1898)
- Արդարության խորհուրդ (1900)
- Մեղուների կյանքը (1901)
- Թաղված տաճարը (1902)
- Կրկնակի պարտեզը (1904)
- Ծաղիկների բանականությունը (1907)
- Մահը (1913)
- Պատերազմի բեկորներ (1916)
- Անծանոթ հյուրը (1917)
- Արահետներ լեռան վրա (1919)
- Մեծ գաղտնիք (1921)
- Տերմիտների կյանքը (1926)
- Տարածության կյանքը (1927)
- Մեծ դյութահրաշ ներկայացում (1929)
- Մրջյունների կյանքը (1930)
- Ապակե սարդը (1932)
- Մեծ օրենք (1933)
- Մեծ լռությունից առաջ (1934)
- Ավազե ժամացույցը (1936)
- Թևերի ստվերը (1936)
- Աստծու առջև (1937)
- Մեծ դուռը (1939)
- Այլ աշխարհ կամ արևային ժամացույց (1942)[13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Метерлинк // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 797—801.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ http://www.arllfb.be/composition/successions.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1911/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ https://www.geneanet.org/cercles/view/colgnecmagamm/44170
- ↑ Մորիս Մետերլինկ (2000)։ Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը։ Երևան: ԱևՄ։ էջ 6-9
- ↑ 12,0 12,1 Մորիս Մետերլինկ (2000)։ Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը։ Երևան: ԱևՄ։ էջ 266
- ↑ Մորիս Մետերլինկ (2000)։ Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը։ Երևան: ԱևՄ։ էջ 267
|
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Գենտ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1949 մահեր
- Նիս քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բելգիացի գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսալեզու դրամատուրգներ
- Բելգիացի դրամատուրգներ
- Բելգիացի բանաստեղծներ
- Բելգիայում ծնվածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բելգիացի փիլիսոփաներ
- Թարգմանիչներ