Գենտի համալսարան
Գենտի համալսարան (հոլ.՝ Universiteit Gent, կրճատ՝ UGent), Ֆլանդրիայի երեք խոշորագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է պատմական Գենտ քաղաքում` Ֆլամանդիայում (Բելգիայի հոլանդախոս հյուսիսային մասը)։ Համալսարանում սովորում է մոտ 38 հազար ուսանողների և աշխատում է շուրջ 7 100 աշխատակից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենտի համալսարանը հիմնադրվել է 1817 թվականի հոկտեմբերի 9-ին, առաջին ռեկտորը եղել է Յ. Ք. Վան Ռոտերդամը։ Առաջին տարում 190 ուսանող կրթություն է ստացել 16 ուսուցիչների կողմից։ Գործում էր չորս ֆակուլտետ. հումանիտար, իրավունք, բժշկություն և գիտություն, դասավանդումը կատարվում էր լատիներենով։ Համալսարանը հիմնադրվել է Նիդերլանդների թագավոր Վիլհելմ I-ի հրամանով` Նիդերլանդների Միացյալ Թագավորության հարավային մասում (հետագայում՝ Բելգիա) ինտելեկտուալ և ակադեմիական քաղաքականության հետապնդումը կանխելու շրջանակներում։ Լյովենի և Լիեժի համալսարանների ստեղծումը նույնպես թագավորի քաղաքականության մի մասն էր։
Ուսանողների թվաքանակի (414 հոգի) գագաթնակետից հետո հաջորդեց բելգիական հեղափոխությունը, որից հետո ուսանողների թիվը շատ արագ նվազեց։ Այդ ժամանակ հումանիտար և գիտության ֆակուլտետները փակվեցին, սակայն վերականգնվեցցին հինգ տարի անց` 1835 թվականին։
1882 թվականին Սիդոնի Վերհելսթը դարձավ համալսարանի առաջին աղջիկ ուսանողը։
1830 թվականի հեղափոխությունից հետո ուսուցումը անցկացվեց ֆրանսերենով։ 1903 թվականին ֆլամանդացի քաղաքական գործիչ Լոդեֆեյք Ռաթը բուռն գործունեություն ծավալեց` ուսուցումը հոլանդերեն դարձնելու համար. առաջին դասերն սկսվեցին 1906 թվականին։ Ֆլամանդիայի ինստիտուտը (հոլ.՝ Vlaemsche Hoogeschool) հիմնադրվել է 1916 թվականին, սակայն վերացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1923 թվականին Պիեռ Նոլֆը նախարարություն առաջարկեց համալսարանում ուսումը նիդերլանդերենով (հոլանդերեն) անկացվելու մասին, որը կյանքի կոչվեց 1930 թվականին։ Ավգուստ Վերմեյլենը Բելգիայի առաջին համալսարանի առաջին ռեկտորն էր, որտեղ դասավանդումը անցկացվել էր հոլանդերեն լեզվով։ [18]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համալսարանի գերմանական վարչությունը փորձեց բարեսիրական վերաբերմունք ցուցաբերել նացիստական Գերմանիայի նկատմամբ՝ հեռացնելով պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին, ովքեր դեմ էին նացիստական քաղաքականությանը և հավատարիմ ակտիվիստների նշանակմանը։ Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում համալսարանը դարձել կիզակետը Դիմադրության շարժման շատ անդամների համար։
1953 թվականին համալսարանում կրթություն են ստացել ավելի քան 3000 ուսանող, իսկ 1969 թվականին՝ ավելի քան 11,5 հազար ուսանող։ 1957 թվականին, երբ ավելացավ ինժեներական ֆակուլտետը, ֆակուլտետների թիվը աճեց՝ հասնելով տասնմեկի։ 1968 թվականին բացվեց տնտեսագիտության և անասնաբուժական բժշկության ֆակուլտետը։ 1969 թվականին՝ կենսատեխնոլոգիա և դեղագործություն ֆակուլտետները։ Վերջինը՝ 1992 թվականինհիմնադրվել է սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետը։
Համալսարանը 1991 թվականին, երբ Ֆլամանդախոս համայնքն ստացավ ավելի խոշոր ինքնավարություն, պաշտոնապես փոխեց իր անվանումը՝ Rijksuniversiteit Gent (RUG)-ից դառնալով Universiteit Gent (UGent):
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիլիսոփայություն և արվեստ[19]
- Իրավաբանություն[20]
- Բնական գիտություն[21]
- Բժշկություն[22]
- Ճարտարագիտություն[23]
- Տնտեսագիտություն և կառավարման ձեռնարկություններ[24]
- Անասնաբուժական բժշկագիտության[25]
- Հոգեբանության և մանկավարժության[26]
- Կենսաինժեներիա[27]
- Դեղագործություն[28]
- Հասարակական և քաղաքական գիտություններ[29]
Միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին համալսարան ընդգրկվել է THE-QS World University Rankings (Աշխարհի 200 լավագույն համալսարանների) ցուցակում՝ զբաղեցնելով 136-րդ հորիզոնականը[30]։ Վերջին տարիներին զբաղեցրած հորիզոնականները.
Թվական | Հորիզոնական |
---|---|
2005 | 218 |
2006 | 141 (▲ 77) |
2007 | 124 (▲ 20) |
2008 | 136 (▼ 12) |
2009 | 136 (▬ 18) |
Գենտի համալսարանը, համաձայն ռուսական Global University Ranking վարկանիշի՝ ընդգրկվել է աշխարհի լավագույն 95 համալսարանների ցուցակում[31]։
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1905-1909 թվականներին Գենտի համալսարանում ուսանել է հայ նշանավոր բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Նա այստեղ ուսումնասիրել է հասարակական և քաղաքական գիտություններ, գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստել է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրել է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը, տարվել 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհառնի պոեզիայով։
Վարուժանը համալսարանն ավարտել է գերազանցությամբ։ Համալսարանի գրադարանում մինչև օրս էլ պահվում է նրա կիսանդրին։ Բացի այդ,ի պատիվ նրա՝ համալսարանում հուշատախտակ է փակցվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gallilex.cfwb.be/document/pdf/37540_000.pdf
- ↑ https://www.ejustice.just.fgov.be/cgi_loi/change_lg_2.pl?language=nl&nm=1985010508&la=N
- ↑ https://data-onderwijs.vlaanderen.be/edulex/document.aspx?docid=12861
- ↑ https://kbopub.economie.fgov.be/kbopub/toonondernemingps.html?ondernemingsnummer=248015142
- ↑ http://www.ugentmemorie.be/gebeurtenissen/1817-opening-universiteit-gent
- ↑ https://www.odis.be/lnk/OR_1162
- ↑ https://orcid.org/members/001G000001zUNtfIAG-gent-university
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ List of members
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ EASSH Members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ Global LEI index
- ↑ A Language Come Back Արխիվացված 2020-04-25 Wayback Machine, TIME Magazine, April 28, 1923
- ↑ Vervaeke, Ann. «Faculteit Letteren en Wijsbegeerte - Faculteit Letteren en Wijsbegeerte».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Faculty of Sciences — Ghent University».
- ↑ «Faculteit Geneeskunde en Gezondheidswetenschappen — Universiteit Gent».
- ↑ «Faculty of Engineering and Architecture — Ghent University».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Faculty of Veterinary Medicine — Ghent University».
- ↑ «Faculteit Psychologie en Pedagoghische Wetenschappen (FPPW)».
- ↑ Vervaeke, Ann. «Faculteit Letteren en Wijsbegeerte - Faculteit Letteren en Wijsbegeerte».
- ↑ «Faculty of Pharmaceutical Sciences — Ghent University».
- ↑ «Faculty of Political and Social Sciences — Ghent University».
- ↑ THE — QS World University Rankings 2009
- ↑ «globaluniversitiesranking.org: The Leading Global University Ranking Site on the Net» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (Հոլանդերեն) (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենտի համալսարան» հոդվածին։ |
|