Միստիցիզմ
Միստիցիզմ (հին հունարեն՝ μυστικός - առեղծվածային[1]), փիլիսոփայական և աստվածաբանական ուսմունք, ինչպես նաև աշխարհըմբռնման և աշխարհընկալման միջոց՝ հիմնված զգացմունքների, ինտուիցիայի և իռացիոնալիզմի[2] վրա։ Միստիկ վերապրումը ուղիղ, անձնական շփումն է, միաձուլումը կամ ձգտումը որևէ բացարձակ ճշմարտության, իսկ կրոնի շրջանակներում հաճախ նույնացվում է աստվածության կամ Բացարձակի[3] հետ։ Միստիցիզմի էությունը[4] Աստծո կամ Բացարձակի հետ միաձուլումն է։ Համաշխարհային բոլոր կրոններում և հավատամքներում հանդիպում են միստիկ տարբեր վարդապետություններ, որոնք ունեն ընդհանրություններ. ձգտում են ինտուիտիվիզմին և սիմվոլիզմին, ենթադրում են որոշակի հոգեբանաֆիզիոլոգիական վարժությունների կամ մեդիտացիաների փորձառություն, որն անհրաժեշտ է անձի հոգեկանի և բանականության[5] որոշակի վիճակի հասնելու համար։ Միստիցիզմին են առնչվում մի շարք ուսմունքներ՝ տանտրիզմ (հինդուիստական, բուդդիստական կամ վաջրայանու), ձեն, կաբալա, ռոզենկրեյցականություն, հասիդիզմ, գնոստիցիզմ, իսիխազմ, սուֆիզմ[6] և այլն։
Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միստիցիզմը բնորոշ է ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան քրիստոնեությանը, սակայն միստիցիզմի նշանակության վերաբերյալ տարբեր դավանանքներում կան տարբեր տեսակետներ։ Այսպես՝ Յոհան Մեյենդորֆը[7] և Եվգենի Տորչինովը[8] կարծում են, որ միստիցիզմը ավելի տարածված է ուղղափառության[9] մեջ (իսիխազմ)։ Պավել Ֆլորենսկին գրում է կաթոլիկների «երևակայական» միստիկայի մասին՝ հակադրելով ուղղափառների «խելացի» միստիկային։ Վերջինիս հայտնած կարծիքի առթիվ Կալիստը գրում է.
Իրապես ուղղափառ աստվածաբանության բոլոր տեսակները միստիկ են։ Ինչպես միստիցիզմը առանց աստվածաբանության դառնում է սուբյեկտիվություն և հերետիկոսություն, այնպես էլ աստվածաբանությունն առանց միստիցիզմի վերածվում է չոր սխոլաստիկայի (դոգմատիզմ), բառի վատ իմաստով՝ ակադեմիական[10]։
Միստիցիզմը յուրահատուկ կերպով զարգացած է քրիստոնեության ևս մեկ ճյուղի՝ բողոքականության մեջ։
Անտիկ աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս Հին Հունաստանում իրականացվում էին, այսպես կոչված, ծիսակատարություններ, կրոնական գաղտնի ծեսեր, որոնց մասնակիցները կրոնական հատուկ վերապրում էին ունենում։ Ծիսակատարությունները, որպես կանոն, ներառում էին խնջույքներ, ծիսական պարեր և արարողություններ, մասնավորապես՝ նվիրաբերման ծեսեր, որոնք խորհրդանշում էին մահը և հարությունը։
Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հնդկաստանի կրոններում շատ ուժեղ է միստիկականի ասպեկտը։ Օրինակ՝ ադվայտ-վեդանտ փիլիսոփայական դպրոցի հետևորդների համար բարձրագույն և կատարյալ կրոնական փորձառություն է համարվում մոկշայից կամ սանսարայից (մեկ այլ տարբերակով՝ սամսարա, նշանակում է վերամարմնավորման անվերջանալի շղթա) ազատագրումը։ Իսկ ավանդական յոգան հոգևոր և մարմնական հմտությունների համակարգ է, որ հնարավորություն է տալիս հասնել միստիկական պայծառատեսության։ Յոգան սերտորեն կապված է ադվայտի հինդուիստական վարդապետության հետ, որը անհատականի և բացարձակի միաձուլումն է Բրախմանի մեջ։
Բուդդիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդիզմի տարբեր դպրոցներ ունեն տարբեր միստիկական մեթոդներ, սակայն բուդդիզմի խիստ ռացիոնալության (բանականություն) պատճառով շատ մեթոդներ համարվում են ուպայա, այսինքն՝ բարձրագույն նպատակների հասնելու համար հմուտ միջոցներ։ Վաջրայանայի հիմնական խնդիրներն են տանտրան և ձոգչեն՝ վերջնական արդյունքին հասնելու համար։ Տխերավադան օգտագործում է վիպասանա կոչվող մեդիտացիան՝ իմաստություն ձեռք բերելու համար։ Ձենը առավել կենսունակ ուսմունք է բուդդիզմում։
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանին բնորոշ են նեթեիստական կրոնները, այդ պատճառով միստիկական կրոնական վերապրումների մեջ Աստծու տեղը զբաղեցնում են Ունայնությունը (զրո) բուդդիզմում և Դաոն՝ դաոսիզմում։ Բուդդիստական շատ դպրոցներ կարևորում են մեդիտացիան և միստիկական ներհայեցումը՝ որպես նիրվանային հասնելու և տիեզերական դատարկությանը ձուլվելու միջոցներ։
Իսլամական միստիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուֆիստական միստիկները և ասկետները (ճգնավոր) դժգոհ էին իսլամի ավանդական կրոնական վերապրումներից և ձգտում էին Աստծու հետ անձնական հարաբերության և Ալլահին անհատապես ճանաչելու փորձառությանը։ Նրանց նպատակն էր ազատվել «ես»-ի շղթաներից և վերապրել ճշմարիտ իրականությունը (խակիկա)։
Հուդայական միստիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուդայական միստիցիզմի առավել բնորոշ ու խոր ուղղություններից են կաբալան և հասիդիզմը։ Կաբալան հիմնականում առաջարկում է ձգտել Աստծուն՝ սուրբ անունների և աստվածային թվերի, ինչպես նաև ջերմեռանդ աղոթքի միջոցով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միստիկա
- Կրոն
- Աստվածաբանություն
- Փիլիսոփայություն
- Քրիստոնեություն
- Իսլամ
- Բուդդիզմ
- Հինդուիզմ
- Հուդայականություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Словарь русского языка в 4-х томах. Т. 2. — 1999 (Малый академический словарь)
- ↑ Мистицизм // Большой энциклопедический словарь
- ↑ James McClenon Mysticism // Encyclopedia of religion and society / William H. Swatos, Jr., editor; Peter Kivisto, associate editor; Barbara J. Denison, James McClenon, assistant editors. — Walnut Creek, Calif.: AltaMira Press, 1998. — P. 316—318. — xiv, 590 p. — ISBN 0-7619-8956-0
- ↑
- Мистицизм // Философия: Энциклопедический словарь. / Под ред. Ивин, Александр Архипович|А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
- Мистицизм // Философский энциклопедический словарь, 2010.
- Крывелёв, Иосиф Аронович|Крывелёв И. А. Мистицизм // Философская энциклопедия. В 5-х т. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия. 1960—1970.
- ↑ Козловский, Игорь Анатольевич|Козловский И. А. Избранные лекции по теории и практике религиозного мистицизма Archived 2012-06-19 at the Wayback Machine.
- ↑ Балагушкин, 2013
- ↑ «Патриарх Фотий Иоанн Мейендорф»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-11-10
- ↑ PSYLIB® Е. А. Торчинов. РЕЛИГИИ МИРА: ОПЫТ ЗАПРЕДЕЛЬНОГО
- ↑ Геенна. Столп и утверждение истины — П. А. Флоренский
- ↑ Священное Предание: источник Православной веры :: Основы веры :: Киевская Русь
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Абдурашидова З. А. Мистицизм как концептуальная форма выражения деятельного характера пути богопознания. — 2010. — № 2. — С. 129—135.
- Артемьева Т. В. Британские мистики в России XVIII века // Философский век. Альманах. Вып.17. История идейкак методология гуманитарных исследований. Часть I./ Отв. редакторы Т. В. Артемьева, М. И. Микешин. -СПб.: Санкт-Петербургский Центр Истории Идей,2001. — С. 313—341. ISBN 5-7187-0372-8
- Балагушкин Е. Г., Научно-аналитическое рассмотрение мистики |ссылка=http://e-notabene.ru/fr/article_589.html Философские исследования, 2013, номер 6, С. 422—474.|issn=2306-0174
- Басилов, Владимир Николаевич Шаманство как ранняя форма мистицизма // Вопросы научного атеизма. Вып. 38. Мистицизм: проблемы анализа и критики / Редкол. Гараджа, Виктор Иванович. — М.: Мысль (московское издательство), 1989. — С. 94-108. — 335 с. — 22 765 экз. — ISBN 0321-0847
- Шахматова Е. Оправдание мистицизма: Россия и Европа в зеркале Востока // Россия и Запад: Диалог или столкновение культур: М., 2000, с. 47-75
- Мистицизм: теория и история. М.: ИФРАН, 2008. — 203 с. ISBN 978-5-9540-0127-3.
- Энциклопедия мистицизма. — СПб.: Издательство «Литера». 1996. — 480 с. ISBN 5-86617-050-7
- Энциклопедия мистических терминов / Авт. сост. С. Васильев и др. — М.: ООО "Издательство «Астрель»: МИФ: ООО «Издательство АСТ», 2001. — 576 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ВТ-ЭСБЕ|Мистика и мистицизм|Соловьёв, Владимир Сергеевич|Соловьёв В. С.
- Рассел, Бертран Артур Уильям|Рассел Б. «Мистицизм» // Скепсис (журнал)|Скепсис
- Кучурин В. В. Мистицизм и западноевропейский эзотеризм в религиозной жизни русского дворянства
|