Հինդուիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Աշխարհի ամենամեծ հինդուիսստական տաճարներից մեկի գլխավոր գոփուրամը Արունաչալեշվարայի տաճարը Տիրուվաննամալայում
«Աում» կամ «Օմ» (սանսկր․ ॐ) հոգևոր խորհրդանիշ։ Նաև կարգախոս հինդուիզմում, ջայնիզմում, բուդդիզմում։ Վկայակոչում է ատման (հոգի, ինքդ քո մեջ) և բրահման (վերջնական իրականություն, տիեզերքի ամբողջություն, ճշմարտություն, աստվածություն, Գերագույն ոգի, տիեզերական սկզբունքներ, գիտելիքներ)։

Հինդուիզմ, կրոն՝ ստեղծված Հնդկական ենթամայրցամաքում։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես սանաթան-դհարմա (սանսկր.՝ सनातन धर्म), ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»։[1]

Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական քաղաքակրթություն։[2] Ի տարբերություն այլ կրոնների, հինդուիզմը հիմնադրված չի եղել ոչ մեկի կողմից։[3] Հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը[3][4] և հավատմունքի ընդհանուր կարգը։ Իրենից ներկայացնում է տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատմունքների ընտանիք, որոնք հիմնված են մոնոթեիզմի, պոլիթեիզմի, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա։[5]

Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանվում է երկու հիմնական կատեգորիաների՝ շրուտի և սմրիտի։ Հինդուիստական կարևոր աշխատություններ են համարվում Վեդաների, Ուպանիշադների, Պուրանների, «Ռամայանի», «Մահաբհարաթայի», «Բհագավադ-գիտայի» և Ագամի աշխատությունները։

Հինդուիզմը, հետևորդների թվով, երրորդ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում[6]։ Կան երկրներ, որտեղ հինդուիզմի հետևորդները կազմում են բնակչության մեծամասնություն՝ Բանգլադեշ, Շրի-Լանկա, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Մավրիկիոս, Ֆիջի, Սուրինամ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ։

20-րդ դարի երկրորդ կեսին հինդուիզմը տարածվել է Հնդկաստանի տարածքներից դուրս, անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և պրակտիկաները քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունը, որը հիմնված է կաստայական պատկանելության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джон Боукер. «Полный Оксфордский словарь мировых религий». — Oxford University Press, 2000; Происхождение термина уходит к реформаторским движениям в индуизме девятнадцатого столетия (Д. Завос, «В защиту индуистской традиции: санатана-дхарма как символ ортодоксальности в колониальной Индии», Religion (Academic Press), Volume 31, Number 2, April 2001, стр. 109—123; см. также R. D. Baird, "Свами Бхактиведанта и встреча с религиями, Современные индийские ответы религиозному плюрализму, в редакции Харольда Коварда, State University of New York Press, 1987).
  2. Kenoyer, 1998, pages 180–183
  3. 3,0 3,1 Floodб 1996б page 6
  4. Klostermaier, 2000, page 6
  5. Weightman, 1998, pages 262–263
  6. «Major Religions of the World Ranked by Number of Adherents»։ Adherents.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 10