Աբրահամյան կրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամյան երեք հիմնական կրոնների խորհրդանիշները

Աբրահամյան կրոններ, հավաքական առումով անվանում են նաեւ Աբրահամականություն, կրոնների խումբ է, որոնք համարում են, որ առաջացել են Աբրահամի Աստծուն պաշտելուց, որը Բրոնզի դարի իսրայելացիների սեմական կրոնն էր՝ այն ժամանակվա իսրայելական աղանդների ուղիղ իմաստով նախորդողը, որը նաեւ ներառում է իսրայելական երկու առանձին կրոնները՝ հուդայիզմն ու սամարեցիականությունը՝ հուդայիզմից[1] բխող Աբրահամյան այլ կրոններվ համատեղ։ Աբրահամյան կրոնները միաստավածային գաղափար ունեն, որոնք բխում են Աբրահամ եպիսկոպոսից (Թորայում, Հնգամատյանում, Աստվածաշնչում եւ Ղուրանում առկա կարեւոր անձ, որին ընդունում են հրեաները, սամարացիները, քրիստոնյաները, իսլամադավանները եւ այլք)[2][3]։ Աբրահամյան երեք գլխավոր կրոններն իրենց հիմք են համարում Աբրահամի երկու որդիներին․ հրեաների եւ քրիստոնյաների համար նրա երկրորդ որդի Իսահակն է, իսլամադավանների համար՝ նրա որդի Իսմայելը։

Աբրահամյան կրոնները տարածվեցին ամենուր քրիստոնեության միջոցով, որը 4-րդ դարասկզբին ընդունեց Հռոմեական կայսրությունը՝ Հայաստանից հետո, ինչեւ նաեւ իսլամի միջոցով՝ Ումայադ կայսրության կողմից՝ 7-րդ դարում։ Այսօր համեմատական կրոնում Աբրահամյան կրոնները հիմնական բաժանումներից են՝ հնդկականի, պարսկականի եւ արեւելաասիական կրոնների հետ մեկտեղ[4]։ Աբրահամյան կրոնները, ըստ իրենց հիմնադրման ժամանակացույցի, հետեւյալն են՝ հուդայականություն՝ Ք․ա․ 6-րդ դար[5], քրիստոնեություն՝ մեր թվարկության առաջին դար, եւ իսլամ՝ մեր թվարկության 7-րդ դար։ Քրիստոնեությունը, իսլամն ու հուդայիզմն Աբրահամյան այն կրոններն են, որոնք ամենամեծ թվով հավատացյալներն ունեն։ Աբրահամյան կրոններն ավելի քիչ հավատացյալներով հետեւյալններն են՝ Բահայիի հավատքը, Դրուզիզմը[6] (հաճախ համարում են Իսմայիլի իսլամի դպրոց), սամարականությունը եւ Ռասթաֆարին[7][8]։

Իսլամի կաթոլիկ գիտնական Լուի Մասինյոնը պնդում է, որ «Աբրահամյան կրոններ նշանակում է, որ այս բոլոր կրոնները բխում են հոգեւոր նույն աղբյուրից։ Ժամանակակից անվանման հոգնակի ձեւը ղուրանական հղում ունի՝ դին Իբրահիմ՝ Իբրահիմի կրոն՝ Աբրահամի արաբերեն անունից[9]։

Ծննդոց 5:4-8 գլխում Աստծո խոստումն Աբրահամի ժառանգների վերաբերյալ օրինակելի է հրեաների համար, ովքեր նրա մասին խոսում են «մեր հայր Աբրահամն» անվանումով։ Քրիստոնեության ի հայտ գալուց հետո Պողոս առաքյալը Թուղթ առ հռոմեացիներիս 4:11-12 գլուխներում նրան դիմում է որպես բոլոր ժողովուրդների հայր, ովքեր հավատ ունեն՝ թլպատված թե անթլպատ։ Իսլամը նմանապես իրեն համարում է Աբրահամի կրոն։ Աբրահամյան գլխավոր բոլոր կրոնները պնդում են Աբրահամի հետ ուղիղ կապը․

  • Թորայում Աբրահամի մասին գրված է, որ նա իսրայելացիների նախահայրն է՝ իր կին Սառայից ծնված Իսաակ որդու միջոցով, որ նրան խոստացվեց Ծննդոց գրքում,
  • Քրիստոնյաները իրենց ծագումը եւս կապում են հրեաների Աբրահամի հետ։ Քրիստոնյաները եւս պնդում են, որ Հիսուսի ծագումնաբանությունը սկսվում է Աբրահամից,
  • Իսլամադավանները հավատում են, որ արաբ Մուհամեդն Աբրահամի Իշմաել որդուց է սերում;
  • Բահայի հավատը քարոզում է, որ Բահաուլլան ծագում է Աբրահամից՝ իր կին Քետուրայի որդիներից սերված։

Կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա րաբբին՝ Թորայի գլանակը ձեռքին

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայականության նախնական տեքստերը Թանախում են, որն իսրայելացիների կապն է Աստծո հետ՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ Սողոմոնի տաճարի կառուցումը (Ք․ա․ 535 թ․): Աբրահամին անվանում են առաջին հրեա եւ հրեա ժողովրդի հայր։ Նրա ծողներից մեկն էլ Հուդան էր, ումից էլ ծագում է կրոնի միասնական անվանումը։ Իսրայելիացիներն ի սկզբանե ցեղեր էին, ովքեր ապրում էին Իսրայելի թագավորությունում եւ Հուդայի թագավորությունում։

Նվաճվելուց եւ աքսորվելուց հետո Հուդայի թագավորության որոշ անդամներ փաստացի վերադարձան Իսրայել։ Հետագայում ձեւավորեցին Հասմոնյան արքայատոհմի իշխանության ներքո առանձին երկիր Ք․ա․ 2-րդ եւ 1-ին հարյուրամյակներում՝ մինչեւ Հռոմեական կայսրության ենթակա թագավորություն դառնալը։ Հրեաները Թալմուդը գրեցին 2-6-րդ դարերի ընթացքում։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը հիմնված է աստվածաշնչյան ուսմունքի վրա

Քրիստոնեությունը ծագում է մ․թ․ 1-ին դարից՝ Հիսուսի կողմից հուդայիզմում որպես աղանդ տարածվելով։ Նրա հետեւորդները Նրան տեսնում էին որպես մեսիա, ինչպես Պետրոսի խոստովանության մեջ էր․ Նրա Խաչելությունից եւ մահից հետո նրանք եկան եւ տեսան Նրան որպես մարմնավորված Աստված, ով վերակենդանացավ եւ կրկին կգա ժամանակների վերջում՝ դատելու կենդանիներին եւ մեռյալներին Աստծո մշտական թագավորության ստեղծման համար։ Մի քանի տասնամյակի ընթացքում նրանք՝ Հիսուսի հետեւորդները, այս շարժումն անջատեցին հուդայիզմից։ Քրիստոնեական ուսմունքը հիմնված է Աստվածաշնչի Հին ու Նոր կտակարանների վրա։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունեց Հայաստանը՝ 301 թվականին։ Հռոմեական կայսրությունում այն պետական կրոն դարձավ 380 թվականին, բայց հենց ամենասկզբից այն բաժանվեց տարբեր եկեղեցիների։ Բյուզանդական կայսրությունը փորձ արեց միավորել այս ամենը, բայց դրա հետեւանքում 1054 թվականին պառակտվեց Արեւմտյան եւ Արեւելյան եկեղեցիների։ 16-րդ դարում, երբ ծագեց ու զարգացավ բողոքականությունը, Բարեփոխումը (Ռեֆորմացիա) հանգեցրեց քրիստոնեության է՛լ ավելի տրոհման։

Մորմոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թ․ իր անձնական պատմության մեջ Սմիթը գրում է, որ 1820 թ․ գարնանը տեսել է երկու անձնավորության, ովքեր, ըստ նրա՝ Հայր Աստված ու Հիսուս Քրիստոսն էին։

Ծագել է ԱՄՆ-ում Ամերիկյան բողոքականության մեջ[10]՝ 19-րդ դարասկզբում եւ հանգեցրեց նոր հավատքի՝ մորմոնների, համայնքի առաջացմանը։ Նրա պատմությունը բնութագրվում է ինտենսիվ հակասություններով և հալածանքներով՝ արձագանքելով շարժման որոշ վարդապետություններին և գործելակերպերին և դրանց առնչությանը քրիստոնեության հիմնական ուղղության հետ։

Հիմնադիրն է Ջոզեֆ Սմիթը՝ Վերջին օրերի սուրբ շարժման հիմնադիրը, մեծացել է Նյու Յորքյան մի գավառում, պնդել է, որ ի պատասխան իր աղոթքի՝ նա տեսել է Հայր Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, ինչպես նաեւ հրեշտակների եւ այլ տեսլիքներ։ Այս ամենը նրան ուղղորդեցին քրիստոնեության վերականգնմանը, ինչպես նա էր պնդում, որը վերացել էր վաղքրիստոնեական շրջանում առաքյալների սպանությունից հետո։ Ի հավելումն, ավելի վաղ մորմոն 7 առաջնորդներ տեսական եւ հեղինակային նպաստ բերեցին շարժմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bremer, Thomas S. (2014 թ․ հոկտեմբերի 10). Formed From This Soil: An Introduction to the Diverse History of Religion in America (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-118-32354-0.
  2. «The Abrahamic religions». The British Library. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  3. «Philosophy of religion». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. «classification of religions | Principles & Significance». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  5. Atzmon, Gil; Hao, Li; Pe'er, Itsik; Velez, Christopher; Pearlman, Alexander; Palamara, Pier Francesco; Morrow, Bernice; Friedman, Eitan; Oddoux, Carole (2010 թ․ հունիսի 11). «Abraham's Children in the Genome Era: Major Jewish Diaspora Populations Comprise Distinct Genetic Clusters with Shared Middle Eastern Ancestry». American Journal of Human Genetics. 86 (6): 850–859. doi:10.1016/j.ajhg.2010.04.015. ISSN 0002-9297. PMC 3032072. PMID 20560205.
  6. Obeid, Anis (2006 թ․ հուլիսի 6). The Druze and their Faith in Tawhid (անգլերեն). Syracuse University Press. ISBN 978-0-8156-5257-1.
  7. «Christianity / abrahamic religion». web.archive.org. 2008 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  8. «Why Abrahamic? > Lubar Institute for the Study of the Abrahamic Religions». lubar.wisc.edu. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  9. «International Standard Book Number» (անգլերեն). 2021 թ․ մայիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Noll, Mark A. (2002). The Old Religion in a New World: The History of North American Christianity (անգլերեն). Wm. B. Eerdmans Publishing. ISBN 978-0-8028-4948-9.