Կարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Կարմա (կաստա, սանսկրիտ, արարք, վարմունքի հետևանք), խորհրդավոր զորություն կամ կանոն բրահմայական և բուդդայական և հինդու կրոնական պատկերացումներում։ Ըստ Կարմայի, մարդու մահից հետո նրա հոգին փոխադրվում է այլ մարմին։ Հոգու վերամարմնավորման բնույթը կանխորոշվում է մարդու արարքներով։ Եթե նրա արարքները «արդարացի ու ազնիվ» են, ապա հոգին տեղափոխվում է ավելի «վեհ ու ազնիվ» մարմին, իսկ եթե «անարդարացի ու անազնիվ» են՝ «ստոր» և անգամ ստորակարգ կենդանու մարմին։ Բրահմանները նույնիսկ սահմանել են, որ մտացածին մեղքի համար հոգին փոխադրվում է ցածր կաստայի մարդու, արտահայտած մեղքի համար՝ այս կամ այն կենդանու մարմին, կատարած, գործած մեղքի համար՝ անշունչ առարկայի մեջ։ Կարմայի համաձայն, ամենաարդար մարդիկ հասնում են հոգու փրկության (մոկշի), այսինքն՝ հոգին ազատվում է վերամարմնավորման տառապանքից և ձուլվում «համընդհանուր ոգուն»՝ Աստծուն, իսկ ըստ բուդդայականության՝ հասնում նիրվանայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 329 CC-BY-SA-icon-80x15.png