Բազմաստվածություն
Բազմաստվածություն (հուն․՝ πολύς-«բազմաթիվ, շատ»+հուն․՝ θεός-«Աստված, աստվածային»-«բազմաստվածություն»[1]), հեթանոսական կրոնի ձև, որն ընդունում է մեկից ավելի աստվածների գոյությունը։ Առաջացել է տոհմային համայնքի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։ Բազմաստվածությունը հանդիսանում է կրոնական համակարգ և թեիզմի տեսակ, որի շրջանակներում այն հակադրվում է միաստվածությանը (հավատքը, որ գոյություն ունի միայն մեկ Աստված) և աթեիզմին (միակ Աստծու և ընդհանրապես աստվածների գոյության ժխտումը): Բազմաստվածությունը մինչև այժմ պահպանվում է Հնդկաստանի (հինդուիզմ), Չինաստանի (դաոսիզմ), Ճապոնիայի (սինտոիզմ) կրոններում։ Քրիստոնեությունն ընդունելուց առաջ հայերն ունեցել են բազմաստվածային դիցարան՝ Արամազդի գլխավորությամբ։ Դիցարանի մեջ են մտել Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տիրը և ուրիշներ։ Պատմական զարգացման ընթացքում բազմաստվածությունը իր տեղը զիջել է միաստվածությանը, որում, սակայն, պահպանվել են նրա առանձին տարրեր։
Բովանդակություն
- 1 Տերմինի ծագումը
- 2 Բազմաստվածությունն Աստվածաշնչում
- 3 Բազմաստվածությունը Ղուրանում
- 4 Բազմաստվածության ծագման տեսություններ
- 5 Բազմաստվածության էությունը
- 6 Բազմաստվածության տեսակներ
- 7 Բազմաստվածության պատմական ձևեր
- 8 Բազմաստվածությունը ժամանակակից աշխարհում
- 9 Նոր հեթանոսություն
- 10 Տես նաև
- 11 Ծանոթագրություններ
- 12 Գրականություն
Տերմինի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերմինն առաջացել է հուն․՝ πολύς-«բազմաթիվ» և հուն․՝ θεός-«աստված» բառերից: Առաջին անգամ օգտագործվել է հրեա փիլիսոփա, գրող Փիլոն Ալեքսանդրացու կողմից՝ քրիստոնյաների հետ կրոնական հակասություններում: Տերմինն առաջ է քաշվել հեթանոսությունից տարբերակելու նպատակով, քանի որ հրաները հեթանոս կամ կռապաշտ էին անվանում բոլոր նրանց, ովքեր հուդայականություն չէին դավանում: Սակայն Եվրոպայում, քրիստոնեության տարածմանը զուգընթաց, տերմինը գործածությունից դուրս եկավ՝ «հեթանոսություն» տերմինի լայն կիրառման պատճառով: Տերմինի վերածնունդը և հետագա օգտագործումը հնարավոր եղավ շնորհիվ ֆրանսիացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Ժան Բոդենի՝ «Հեպտապլամերես» կամ «Յոթ մասնակիցների զրույցը» աշխատությունների:
Բազմաստվածությունն Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածաշնչում բազմաստվածությունը կոչվում է հեթանոսություն՝ որպես միակ Աստծուն դավճանելու հասկացություն, որում սիստեմատիկորեն հայտնվում էին հրեաները: Սողոմոն արքայի և նրան նախորդող արքաների ժամանակներում Իսրայելի հրեական թագավորությունում օրինական կերպով գոյություն ունեին սրբազան լեռներ և սրբազան պուրակներ, որտեղ տեղի էին ունենում հեթանոս աստվածների երկրպագություն. Բաալին, Դագոնին, Մողոքին, Աստարտեին, և այլ աստվածներին, որոնց պաշտամունքները տարածված էին Հարավարևմտյան Ասիայում: Ըստ Հին Կտակարանի, միաստվածությունից և Յահվեից նահանջի համար, Աստված պատժեց հրեաներին, ովքեր նվաճվեցին հեթանոս ազգերի կողմից: Ասորեստանը ստրկացրեց Հյուսիսիսրայելական թագավորությունը, իսկ հետո Բաբելոնը նվաճեց Հուդայի թագավորությունը՝ գերի վերցնելով հրեաներին:
Բազմաստվածությունը Ղուրանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաստվածությունը Ղուրանում ներկայացվում է շիրկ տերմինով (արաբ․՝ شرك-ընկեր), բառացի՝ «Աստծուն հավասարեցնել» կամ բացի Աստծուց, այլ ինչ-որ բանի երկրպագություն: Հաճախ ներկայացվում է՝ որպես բազմաստվածություն կամ հեթանոսություն:
«Ալ-Բակարի» Ղուրանի երկրորդ սուրհանում բազմաստվածությունը սահմանվում է սիրո միջոցով.
Բազմաստվածության ծագման տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ և ներկայումս բազմաստվածության ծագումն ու նրա կապը միաստվածության հետ հանդիասնում է վիճաբանության առարկա՝ մարդաբանների, աստվածաբանների և կրոնի պատմաբանների շրջանակում: Վիճաբանության հիմքում ընկած է բազմաստվածության գերականության ընդունումը կամ ժխտումը՝ միաստվածության նկատմամբ:
Քրիստոնեական ավանդույթներում բազմաստվածությունը համարվում է երկրորդական՝ համեմատած բնական միասվածության հետ: Ըստ այս ենթատեքստի, բազմաստվածությունը դիտարկվում է դեգրեդացիա և միակ Աստծու մոռացում՝ որպես մեղանչելու և մարդկության ընդհանուր հոգևոր-բարոյական անկման դրսևորումներից մեկը և այդպիսի վիճակը պետք է հաղթահարվի մարդկանց կողմից:
Բազմաստվածության ուսումնասիրման նոր մոտեցումներ առաջ եկան Վերածննդի դարաշրջանում, բայց մինչև XVIII դարը եվրոպացի մտածողները կենտրոնացած էին հիմնականում հունական դիցաբանության ուսումնասիրման վրա: Սակայն, արդեն Նորագույն ժամանակներում, կապված կրոնի հետազոտության աշխարհիկացման հետ, ի հայտ եկան տեսություններ, որոնք կարծում էին, որ բազմաստվածությունը մարդկության առաջնային վիճակն է: Առաջիններց, ով արտահայտեց նման գաղափար, շոտլանդացի փիլիսոփա, տնտեսագետ և պատմաբան Դեյվիդ Հյումն (1711—1776) էր: Նա բազմաստվածությունն անվանեց. «տգետ մարդկանց սկզբնական կրոն»՝ ձևավորված «կենցաղային գործերի մտահոգություններից, հույսերից և վախերից»: Համապատասխանաբար, միայն մարդկային բանականության հետագա զարգացումը բերեց մարդկությանը դեպի՝ միաստվածություն: Այս տեսակետն իր արտացոլումն է գտել նաև այդ ժամանակաշրջանի գրականության մեջ: Շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Մակֆերսոնը (1736-1796), գերմանացի գրող և փիլիսոփա Յոհան Հերդերը (1744-1803) և այլք դիցաբանությունը մեկնաբանում էին որպես համազգային իմաստության արտահայտում՝ քողարկված բանաստեղծական կերպարով:
Հետագայում, ծանոթանալով այլ երկրների պատմությանը, մշակույթին և դիցաբանությանը, ինչպիսիք են՝ Եգիպտոսը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, հնարավորություն եղավ անցնել բազմաստվածության համեմատական-կրոնական մեթոդի և հեռանալ առասպելի՝ որպես «պրիմիտիվ անտեղյակություն» հասկացությունից: Այսպիսով, բազմաստվածության առաջնայնության գաղափարի զարգացման գործում ներդրում ունեցավ կրոնի ծագման անիմիստական տեսության հիմնադիր, հայտնի բրիտանացի ազգագրագետ, մշակութաբան, կրոնական ծեսերի և արարողությունների հետազոտող Էդվարդ Թեյլորը (1832-1917): Իր «Նախնադարյան մշակույթ» գրքում, հրատարակված Դարվինի՝ «Մարդու ծագումը» գրքի հետ միաժամանակ, նա առաջարկց, որ նախնադարյան մարդը, մտածելով իր երազների մասին, եկավ իր մեջ որոշ հոգևոր սուբստանցի առկայության մասին եզրահանգման: Այդպիսի հոգևոր սուբստանցի առկայությունը մարդը հետագայում առաջարկեց և իրեն շարջապատող նյութական առարկաների ու կենդանի բնության մեջ: Էդվարդ Թեյլորի կարծիքով, այսպիսով, առաջացավ հավատ՝ տարբեր հոգիների հանդեպ և հետագայում՝ այդ «առաջնային կրոնի» հիման վրա, զարգացան կրոնի մնացած տեսակները, իսկ ամենավերջում՝ հավատը դեպի միակ Աստված:
Այդպիսի տեսակետի էր հակված նաև այլ հայտնի շոտլանդացի կրոնագետ, մարդաբան, էթնոլոգ, մշակութաբան և կրոնի պատմաբան Ջեյմս Ջորջ Ֆրեզերը (1854—1941), ով դիցաբանաության և կրոնի պատմության «Ոսկե ճյուղը» աշխատության հեղինակն է: Նա Թեյլորի «նախնական կրոնի» գաղափարին ավելացրեց, բացի հավատից և հոգուց, նաև երկրորդ տարր՝ մոգություն և ծես:
Գերմանացի փիլիսոփա, իդեալիստ Ֆրիդրիխ Շելինգը (1775—1854) իր աշխատություններում կրոնում տրաբերակում է՝ նախապատրաստման փուլ (բազմաստվածության դիցաբանություն) և կրոնի հայտնության փուլ (այսինքն՝ քրիստոնեություն): Դիցաբանությունը հանդիսանում է բնական կրոն, որտեղ կրոնական իրականությունը բացահայտվում է զարգացման բնական գործընթացում, ճիշտ այնպես, ինչպես բնության բնական զարգացման մեջ աստիճանաբար բացահայտվում է նրա գաղափարական իմաստը:
XX դարի սկզբին, պարզունակ ժողովուրդների բազմաթիվ հոգեբանական հետազոտություններ ցույց տվեցին, որ որ անիմիզմի տեսությունը անհիմն կերպով վերցրել է «նախնադարյան մարդու» մտածողության եվրոպական առանձնահատկությունները: Ֆրանսիացի հայտնի մարդաբան և փիլիսոփա Լուսիեն Լևի-Բրյուլն (1857—1939) ասում էր, որ նախնադարյան ազգերի կյանքի փաստերը ցույց են տվել, որ այդ տեսությունը հիմնավորված չէ: Նա նախնադարյան մտածողության մասին խոսում էր՝ որպես «մինչ տրամաբանական», ժամանակակից մարդու մտածողությունից սկզբունքորեն տարբերվող գործունեություն:
Միաստվածության տեսության գերակայության զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել ավստրիացի ազգագրագետ, սոցիոլոգ, լեզվաբան Վիլհելմ Շմիդտը (1880—1954): 1912-1955 թվականներին նա հրատարակեց իր՝ «Աստծո գաղափարի ծագումը» տասներկու հատոր պարունակող աշխատությունը, որտեղ համակարգեց իրականացվող ազգագրական հետազոտությունների արդյունքները և փորձեց հիմնավորել նախնադարյան միաստվածության հայեցակարգերը:
Բազմաստվածությունն ուսումնասիրվում է իր դիցաբանական բաղադրիչով: Առասպելն ընկալվում է՝ որպես աշխարհը ռացիոնալացնելու յուրահատուկ ձև: Կառուցվածքային մարդաբանությունը, ֆրանսիացի գիտնական Կլոդ Լյուի-Շտրաուսը (1908—2009), դիտարկում է դիցաբանության մեջ անգիտակցական տրամաբանական գործընթացների դաշտ՝ միտված լուծելու մարդկային գիտակցության հակասությունները: Կարլ Գուստավ Յունգը (1875—1961) դիցաբանության մեջ գտնում էր կոլեկտիվ անգիտակցականի նախօրինակ:
Գրեթե բոլոր առասպելների տեսության մեջ նշվում է նախնադարյան մտածելակերպում անգիտակցականի առաջնային դերի մասին: Բազմաստվածության հանդեպ հատուկ հոտաքրքրությունը՝ նրա դիցաբանական բաղադրիչում, ապացուցում է ցանկակաց իրատեսությունում կրոնական ակունքի կարևորությունը[2]:
Բազմաստվածության էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաստվածության պարադիգմում աշխարհը ներկայացված է տարբեր աստվածների հիերարխիայի ձևով, ովքեր ունեն ավել կամ պակաս ուժ, արտաքին տեսք, որպես կանոն՝ մարդակերպ, և բնության ու հասարակության մեջ իրենց կոնկրետ կառավարման ոլորտը: Աստվածների պանթեոնն իրնենից ներկայացնում է փոխհամագործակցության բարդ համակարգ, որտեղ աստվածներն ունեն իրենց կրքերը, բնավորությունը, հարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ և ունեն կոնկրետ ազդեցության ոլորտ: Յուրաքանչյուր աստծո գործունեության ոլորտն առանձին է: Օրինակ, Հին Հունաստանում Պոսեյդոնը ծովի աստվածն էր, Գեան՝ հողի աստվածուհին, սոցիալական ոլորտում՝ Հերմեսն առևտրի աստվածն էր և այլն: Պանթեոնը սովորաբար գլխավորում էր գերագույն աստվածը, բայց, ի տարբերություն միաստվածության, ոչ եզակին: Որպես կանոն, այդ աստվածը համարվում էր արևի աստվածը (հին եգիպտական, սլավոնական և շումերական դիցաբանություն), չնայած հանդիպում են նաև բացառություններ:

Բազմաստվածության համար տեսական հիմանվորում է հանդիսանում դիցաբանությունը[3]: Այդ պատճառով բազմաստվածության ուսումնասիրումը սերտ կապված է առասպելների ուսումնասիրման հետ, որոնք իրենցից ներկայացնում են՝ լեգենդներ աստվածների և հերոսների մասին: տարբերակում են՝ աստվածասերության (աստվածների ծագման մասին առասպելներ) և տիեզերածնության (աշխարհի ծագման մասին առասպելներ) առասպելներ: Նախնադարյան և ավանդական հասարակություններում առասպելը, նվիրված տիեզերքի ու մարդու, սոցիալական ինստիտուտների ծագմանը, մշակութային ձեռքբերումներին, կյանքին ու մահվանը, կատարում է կրոնի, գազափարախոսության, փիլիսոփայության, պատմության և գիտության գործառույթներ:
Բազմաստվածության կրանական պրակտիական (նրա ծեսերը) ուղղված է աստծո հետ կապ հաստատելուն և նրանից որևէ օգնություն ստանալուն և մարդու կողմից՝ որպես փոխանակություն, կատարվում է զոհաբերություն[4]: Աստծո հետ համագործակցելու նշանների իմացությունը, և պրակտիկայում դրանց կիրառությունը շրջապատող իրականության հանդեպ տալիս է իշխանություն: Ծիսակարգի միջոցով իրականության նկատմամբ իշխանության հաստատումը մոգություն է: Բազմաստվածությունն իր էությամբ մոգական է, քանի որ աստվածների աշխարհը տրանսցենդենտալ չէ, այն լուծարվում է բնության մեջ:
Բազմաստվածության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնանում են բազմաստվածության տարբեր տեսակներ.
- Անիմիզմ, առարկաների շնչավորման պաշտամունք, որի աղբյուրներ են հանդիսանում հոգու և դևերի միջամտությունը
- Ֆետիշիզմ, անշունչ առարկաների երկրպագություն, որոնց վերագրում են գերբնական հատկություններ
- Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք
- Զոոլատրիա, կենդանիների պաշտամունք
- Սաբեիզմ, աստղերի աստվածացման պաշտամունք, մոլորակների և այլ երկնային մարմինների՝ կապված կախարդանքի և աստղագուշակության հետ
- Խթոնյան աստվածների երկրպագություն, երկրի և բնության աստվածների հանդեպ տածած պատկառանք
- Նախնիների պաշտամունք, պաշտամունքը բնորոշ է բազմաստվածության հնագիտական ձևերին, որտեղ նախնիները մոգականորեն մասնակցում են սերունդների կյանքին
Բազմաստվածության պատմական ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եգիպտական դիցաբանություն
- Հին հունական կրոն
- Հռոմեական կրոն
- Սկանդինավյան դիցաբանություն
- Արևմտյան սեմական դիցաբանություն
- Կելտական դիցաբանություն
- Չինական դիցաբանության
- Սլավոնական դիցաբանություն
- Շումերական դիցաբանություն
- Ացտեկյան դիցաբանություն
- Մայաների դիցաբանություն
- Ինկերի դիցաբանություն
- Ճապոնական դիցաբանություն
Բազմաստվածությունը ժամանակակից աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից աշխարհում բազմաստվածությունը ներկայացված է ներքոհիշյալ կրոններում.
Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականության ուսմունքը «Դևաների» մասին եվրոպական լեզուներով, ընկալման հեշտության համար, հաճախ թարգմանում է՝ որպես «աստվածներ»: Չնայած Դևաներն էապես տարբերվում են այլ բազմաստված կրոնական համակարգերի աստվածներից: Դևաներն ապրում են «աստվածների աշխարհում», որը սանսկրիտերենով կոչվում է «դևալոկա»: Դևաի հասկացությունը չի կապվում ինչ-որ գերբնական արարածի հետ, բայց մարդկանց տեսանկյունից նրանք համեմատվում են ուժեղ և երջանիկ մարդկանց հետ: Դևաների քանակը սահմանված չէ: Ավելի ցածր աստիճանի Դրաներն իրենց բնույթով մոտ են մարդկանց:
Բուդդայի ուսմունքի նպատակն է՝ սամսարայի տանջանքներից ազատվելը[5][6] և նիրվանայի հասնելը:
Բուդդայականությունում ժխտվում է անհատական Աստծու մասին ուսմունքը, որը կա աբրահամյան կրոններում: Այդ պատճառով բուդդայականությունը դասվում է նեթեիզմի շարքին և հաճախ իր բնույթով մեկնաբանվում է՝ որպես սպիրիտուալիզմ, այլ ոչ թե կրոն:
Ջայնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայնիզմի ուսմունքի կենտրոնում, ինչպես այլ հնդկական կրոններում, սամսարայից ազատվելու խնդիրն է: Ջայնիզմում մեծ թվով աստվածներ կան, բայց հիմնական աստվածներ են համարվում՝ «Ջինան», «Արիհանտը», «Թիրթանկարիան», ովքեր հաղթահարեցին ներքին կրքերը և ձեռք բերեցին լուսավոր գիտակցություն: Այդ պատճառով, Ջայնիզմի ուսմունքի հետևորդների համար, բարձրագույն նպատակ է հանդիսանում դառնել՝ ջիններ (հաղթողներ)՝ նման «Ջինաին»: Աստվածները հավերժ չեն, և վաղ թե ուշ, սպառելով լավ կարման, նրանք նորից ստիպված են ծնվել որևէ այլ արարածի տեսքով: Աստվածները չեն կարող օգնել մարդկանց ազատագրվել սամսարայից, նրանցից խնդրել ինչ-որ երկրային վայելքներ անօգուտ է, քանի որ ոչ-ոք իշխանություն չունի կարմայի վրա:
Ջայնիզմը սովորեցնում է նաև յակշի և յակշինի գոյության մասին, որոնք պատկանում են, այսպես կոչված, թափառող աստվածների կատեգորիային և ունեն մի շարք գերբնական հնարավորություններ՝ ներառված չափը և ձևը փոխելու ունակությունը: Ըստ ջայնական դիցաբանության, աստվածների արքա Ինդրան պատվիրել է յակշիներին և յակշինիներին վերահսկել «Տիրտհանկարների» բարեկեցությունը[7]: Չնայած այն բանին, որ նրանք օժտված են մեծ ուժով և կարողությամբ, նրանք նույնպես թափառում են ասմասրայի ծննդյան և մահվան շրջափուլերում՝ ինչպես բոլոր մարդկային հոգիները:
Ջայնիզմի համար բնորոշ է բարձրագույն Աստծո գոյության ժխտումը:
Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինդուիզմում կան ավելի քան հազար աստվածներ և աստվածուհիներ[8]: Հինդուիզմի տարբեր ուղղություններում այդ արարածները դիտարկվում են՝ կամ որպես հոգևոր աշխարհից անդեմ բարձրագույն աստծո անհատական դրսևորումներ, կամ՝ որպես ամենակարող հոգևոր արարածներ՝ դևաներ: Հինդուիզմում դևաները երկնային աստվածներ են, որոնք վերահսկում են տարբեր տարերային և բնական ուժերին և հանդիսանում են բարձրագույն աստծո ծառաները: Այդպիսի աստվածներից շատերը աննկատ դեր են խաղում հինդուիզմի կրոնական հիերարխիայում: Բայց որոշ դևաներ ունեն ավելի կարևոր դիրք. նրանք ղեկավարում են բարդ տիեզերական գործընթացներ և առանցքային դեր ունեն տիեզերքում կյանքի ստեղծման և պահպանման գործընթացում:
Հինդուիստական պանթեոնն ներառում է 3 հիմնական աստվածներ. Բրահմա (արարիչ աստված), Վիշնու (անձնավորում է հավետ կենարար բնությունը) և Շիվա (ավերման և վերակերպման մարմնացումն է)[9]:
Դաոսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաոսական պանթեոնը շատ բարդ է և բազմազան: Այդ բազմազանությունը հանդիսանում է մեծ թվով, շատ տարբերություններ ունեցող դաոսական դպրոցների արդյունք, բայց հիմնական աստվածների ցանկը մեծամասամբ համընկնում է: Աստվածները բաժանվում են՝ «մինչերկնային» և «հետերկնային»: Առաջնային աստվածները մարմնավորում են բնության ուժերը, տիեզերքի տարրերը և այլն, երկրորդները՝ կրտսեր աստվածները, նրանք են, ովքեր երկրային կյանում եղել են մարդ, բայց մահից հետո գտել են հավերժական կյանք:

Ուսմունքի հիմնադիր Լաո Ցզին բարձյալ Էակի, համընդհանուր Օրենքի և Աբսալյուտի մասին ասել է. «Կա անվերջ Էակ, որը եղել է երկնքից ու երկրից առաջ: Այնպե՜ս անվրդով, այնպե՜ս հանգիստ: Այն ապրում է մենության մեջ և չի փոփոխվում: Մենք կարող ենք համարել այն՝ տիեզերական Մայր: Ես չգիտեմ նրա անունը: Ես անվանում են նրան Դաո»: Դաոն իշխում է ամենուր և բոլորին, ընդմիշտ և անսահման: Նրան ոչ-ոք չի ստեղծել, բայց բոլորը ծագում են նրանից: Կյանքի իմաստը. ներքին կետրոնացման և ասկետիզմի միջոցով ազատվել աշխարհի իշխանությունից, ճանաչել Դաոին և միավորվել նրա հետ:
Հիմնական «մինչերկնային» աստվածները, ովքեր գլխավորում են պանթեոնը, այսպես կոչված Երեք Մաքուրներն են կամ «սան ցին», մարմնավորում են Դաոյի ինքնաբացահայտման փուլերը, նաև երկնային աշխարհի ոլորտները:
«Հետերկնային» աստվածները մի քանի հազար են: Դրանցից ամենահարգվածները, ովքեր հասել են հավերժական կյանքի, այսպես կոչված՝ «Ութ անմահներն» են. Լույ Դունբին, ԼԻ Տեգուայ, Չժունլի Ցյուան, Չժան Գոլաո, Ցաո Գոցզու, Հան Խիանգզի, Լան Չայհե, Հե Խիանգու:
Սինտոիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինտոիզմը Ճապոնիայի ավանդական կրոնն է, իր պանթեոնում ունի մեծ քանակությամբ աստվածներ, ինչն արտացոլված է հետևյալ ասույթում. «Ճապոնիան ութ միլիոն աստվածների երկիր է»: Սինտոիզմը աստվածների մասին վարդապետություն է՝ որպես հոգևոր էություններ, որոնք կոչվում են «Կամի»[10]: «Կամիները» ամենագետ կամ ամենակարող չեն, բայց նրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի ազդեցության ոլորտ: Նույնիսկ բարձրագույն աստվածները պետք է ապավինեն ենթակաների օգնությանը: Սինտոիզմյան աստվածների առանձնահատկությունը, որի շնորհիվ այն առանձնանում է այլ բազմաստված կրոնական համակարգերից այն է, որ հատուկ ընդգծվում է՝ կապը մարդկանց և «Կամիների» միջև: «Կամի» կարելի է անվանակոչել նաև մարդկանց և կենդանիներին, սարերին (օրինակ՝ Ֆուձիյամա)[11] և, ընդհանրապես, ցանկացած բնույթ, որն ունի որոշակի բացառիկ հատկություններ: «Կամի» տերմինի տակ հասկացվում է նաև այն, ինչն այլ կրոններում անվանվում է հոգի: Երբ մարդը մահանում է, նա նույնպես դառնում է «Կամի»: Սինտոիզմի համաձայն մարդիկ ոչ թե ստեղծվել են աստծո կողմից, այլ՝ ծնվել: Ճապոնիայի կայսրը «Կամի» է համարվում ծնված օրից:
Նոր հեթանոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր և վերակառուցված հին հեթանոսական ուսմունքները և հոգևոր սովորույթները դարձել են նոր կրոնական շարժումներ: Նոր հեթանոսությունն անհրաժեշտ է տարբերակել հեթանոսական ավանդույթներից, ինչպիսին է «դասական» շամանությունը:
Վիկկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկկայի ուսմունքը միասնականացված չէ, բայց հիմնական է համարվում Եղջյուրավոր աստծո[12] և Եռամիավորված աստվածուհու պաշտամունքը, ովքեր ընդունվում են տարբեր կրոնական-փիլիսոփայական հայեցակարգերի կողմից: Եվ չնայած միասնական ուսմունքի բացակայությանը, Վիկկան մեկնաբանվում է՝ որպես դուալիստական կրոն, որտեղ Աստվածն ու Աստվածուհին ընկալվում են համարժեք՝ միմյանց լրացնող հակադրություններով (մոտ՝ ին և յանի մասի մասին դաոսականության ուսմունքին): Աստված երբեմն խորհրդանշորեն նույնականացվում է արևի հետ, աստվածուհին՝ լուսնի:
Բազմաստվածային վերականգնողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերականգնողականության համար բնորոշ է՝ ժամանակակից աշխարհում մինչև քրիստոնեության տարածումը գոյություն ունեցած պատմական ազգային կրոնների վերականգնման ձգտումը, սակայն ի տարբերությանուն Վիկկայի, չի փորձում միավորել տարբեր հեթանոսական պաշտամունքների դիցաբանություններ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Новая иллюстрированная энциклопедия. Кн. 14. Пе — Пр. — М.: Большая Российская энциклопедия, 2002. — С.166. ISBN 5-85270-206-4 (Кн.14), ISBN 5-85270-218-8
- ↑ Миф // Энциклопедия Кругосвет
- ↑ Введение в философию мифологии. Историко-критическое введение в философию мифологии. Книга первая // Шеллинг Ф. В. Й. Сочинения в 2-х томах. Т. 2. / Сост., ред. А. В. Гулыга; Прим. М. И. Левиной и А. В. Михайлова. — М.: Мысль, 1989.— 636, [2] с— (Филос. наследие) .
- ↑ Жертвоприношение — статья из Электронной еврейской энциклопедии том 2. — кол. 501—506
- ↑ Thanissaro Bhikku. Alagaddupama Sutta: The Water-Snake Simile (translated from Pali into English). Access To Insight (2004). — «Both formerly and now, monks, I declare only stress and the cessation of stress.». Архивировано 9 августа 2012 года.
- ↑ Thanissaro Bhikku. Anuradha Sutta: To Anuradha (translated from Pali into English). Access To Insight (2004). — «Both formerly & now, it is only stress that I describe, and the cessation of stress.». Архивировано 9 августа 2012 года.
- ↑ ANEKANTVAD
- ↑ Индуизм (научный консультант д-р Хизер Элгуд)//Джон Баукер Религии мира. Великие вероучения от древности до наших дней. — М.: Слово, Дорлинг Киндерсли., 1997. — 200 с. ISBN 0-7513-8778-9, ISBN 5-85050-512-1 — (Серия: Домашний музей) (С.28)
- ↑ Тримурти // Атеистический словарь/Абдусалимов А. И., Алейник Р. М., Алиева Б. А. и др., Под общ. ред. М. П. Новикова. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — 512 с. (С. 450)
- ↑ WWWJDIC — 神 【かみ】 (n) god; deity; divinity; spirit; kami;
- ↑ А А Накорчевский Япония Синто глава 5 Кто и как служит японским божествам
- ↑ Farrar, Janet. The Witches' God: Lord of the Dance. — London: Hale, 1989. — P. 170-171.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- И. Мананников «Политеизм», Католическая энциклопедия. Том 3, Издательство Францисканцев, 2007 г.
- Юм, Дэвид, Малые произведения: Эссе; Естественная история религии; Диалоги о естественной религии, М., 1996;
- Лосев, Алексей Фёдорович, Диалектика мифа, М., 1930;
- Лосев А. Ф., Античная мифология в её историческом развитии, М., 1957;
- Элиаде, Мирча, История веры и религиозных идей, т.1.От каменного века до элевсинских мистерий, М.,2002;
- Элиаде М. Космос и история. М., 1987;
- Элиаде М. Очерки сравнительного религиоведения. М., 1999.
- Мень, Александр Владимирович Том 1. Истоки религии // История религии. В поисках Пути, Истины и Жизни (в 7 томах) (Москва, 1991-92)
- Мень А. В. Том 2. Магизм и Единобожие // История религии. В поисках Пути, Истины и Жизни (в 7 томах) (Москва, 1991-92)
- Мень А. В. Том 3. У врат Молчания. Духовная жизнь Китая и Индии в середине первого тысячелетия до нашей эры // История религии. В поисках Пути, Истины и Жизни (в 7 томах) (Москва, 1991-92)
- Мень А. В. Том 4. Дионис, Логос, Судьба. Греческая религия и философия от эпохи колонизации до Александра // История религии. В поисках Пути, Истины и Жизни (в 7 томах) (Москва, 1991-92)
- Толстой, Никита Ильич Боги в славянской мифологии // Славянские древности. Т.1. М., 1995, с.202-204