Հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:

Էթմոլոգիան և կիրառությունը

12-րդ դարի երկրորդ կես , Հարավային Տանգ դինաստիա: Նկարում պատկերված են ծառաներ, երաժիշտներ, վարդապետներ, հյուրեր և հյուրընկալներ, ովքեր հավաքված են մեկ սոցիալական միջավայրում: Այն իր մեջ արտացոլում է այդ ժամանակաշրջանի չինական հասարակությունը:
12-րդ դարի երկրորդ կես , Հարավային Տանգ դինաստիա: Նկարում պատկերված են ծառաներ, երաժիշտներ, վարդապետներ, հյուրեր և հյուրընկալներ, ովքեր հավաքված են մեկ սոցիալական միջավայրում: Այն իր մեջ արտացոլում է այդ ժամանակաշրջանի չինական հասարակությունը:

Հասարակություն տերմինը  ծագել է  է լատիներեն  սոցիետաս բառից, որն էլ իր հերթին  համարվում է որպես հասարակության հոմանիշ (ընկեր, ուղեկից, դաշնակից), տերմինն օգտագործվում է  իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն: Առանց այս հոդվածի,  տերմինը կարող է վերաբերել ամբողջ մարդկությանը(այսինքն՝ «ընդհանուր հասարակությանը», «հասարակության մեծ մասին)»),  չնայած այն հանգամանքին, նրանք ովքեր ոչ բարեկամական կամ անբարեխիղճ են հասարակության մնացյալ անդաների հանդեպ, այս իմաստով կարող են համարվել, որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը հանգել է այն եզրակացության, որ «հասարակությունը կարող է կազմված լինել տարբեր մարդկանցից, ինչպես տարատեսակ առևտրականների միջև է»: Ասոցիացիայի տեսանկյունից հասարակությունը նկարագրվում է,որպես անհատների փոխկախվածություն, ինչպիսիք են ազգային կամ մշակութային ինքնությունը, սոցիալական համերաշխությունը, լեզուն կամ հիերարխիկ կառուցվածքը:

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակությունը սոցիալական այն  խմբեր են, որոնք տարբերվում են  ըստ իրենց կեսապայմանների  ռազմավարությամբ և  այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ , հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:

Նախաարդյունաբերական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաարդյունաբերական հասարակության մեջ հիմնական տնտեսական գործունեությունը սննդի արդյունաբերությունն է, որի անընդհատ զարգացումը պայմանավորված է մարդկային և կենդանական աշխատանքով: Այս հասարակությունները կարող են ենթաբաշխվել ելնելով իրենց տեխնոլոգիական մակարդակի և սնդամթերքի արտադրության մեթոդի համաձայն: Այդ ենթաբաժանումներն են՝ որսորդական և հավաքչական, հովվական, գյուղատնեսական և ֆեոդալական:

Որսորդություն և հավաքչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուշմենները ձեռքով կրակ ստեղծելիս

Նման հասարակություններում սննդամթերքի հայթայթման  հիմնական ձևը հանդիսանում է ամենօրյա վայրի բույսերը և վայրի կենդանիների որսը: Որսորդ-հավաքչականները անընդհատ գտնվում են սննդի հայթայթման գործընթացում: Նրանք իրենց համար չեն կառուցում կացարաններ, չեն ունենում մշտական բնակության վայրեր, և սովորաբար կազմում են փոքր խմբեր, ինչպիսիք են  ցեղերը: Սակայն որոշ որսորդական և հավաքչական հասարակություններ, ովքեր ունեն առատ ռեսուրսներ(օրինակ՝ տլինտի մարդիկ) ապրում են խոշոր խմբերում և կազմում եմ հիերարխիկ սոցիալական կառույց: Նմանատիպ հասարակություններում  անընդհատ տեղափոխման անհրաժեշտությունը հանգեցնում է նրան, որ խմբի անդամների քանակը սահմանափակվում է: Նրանք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 60 հոգի և շատ անգամ չեն գերազանցում 100-ը: Խմբերի ներսում անդամների կարգավիճակները համեմատաբար հավասար են և  որոշումները հիմնականում ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ: Ցեղային հասարակություններում առաջնորդությունը համարվում է անհատական խարիզմա և  օգտագործվում է միայն հատուկ նպատակներով: Նմանատիպ հասարակություններում չկան քաղաքական ուժեր, որոնք իրենցից ներկայացնում են իշխանականներ, սովորաբար ղեկավար է ընտրվում մի մարդ, որը նաև համարվում է որպես խորհրդատու, հետևաբար ցեղային խմբերում կոլեկտիվ գործողությունները չեն լինում իշխանական: Ցեղերում ընտանիքները կազմում են մեկ սոցիալական միավոր, որտեղ անդամերի մեծամասնությունը միմյանց հետ փոխկապակցվում է ծնունդով կամ ամուսնությամբ: Այս կազմակերպության տիպը պահանջում է, որ ընտանիքները կատարեն իրենց ամենակարևոր գործառույթները՝ վեարտադրողականության և կրթության:

Անասնապահություն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Անասնապահական հասարակություն

Կենսապահովման ավելի արդյունավետ ձևերից է անասնապահությունը: Առօրյա սննդամթերք փնտրելու փոխարեն, անասնապահական հասարակության անդամները իրենց սննդամթերքի կարիքները բավարարելու համար նախընտրում են ստանալ ընտանեկան կենդանիներից : Անասնապահները սովորաբար ապրում են քոչվորական կյանքով, իրենց անասուններին տեղափոխում են մեկ արոտավայրից մյուսը, քանի որ նրանց սննդամթերքն ավելի հուսալի է: Անասնապահական հասարակությունները կարող են աջակցել ավելի մեծ բնակչության: Արդյունքում, աշխատանքի բաժինները (անհատների կամ խմբերի մասնագիտացումը որոշակի տնտեսական գործունեության իրականացման մեջ) դառնում է ավելի բարդ: Օրինակ, որոշ մարդիկ դառնում են արհեստագործներ, գործիքներ, զենքեր և զարդեր արտադրողներ, քանի որ ապրանքների արտադրությունը խրախուսում է առևտուրը: Այս առևտուրը օգնում է ստեղծել անհավասարություն, քանի որ որոշ ընտանիքներ ավելի շատ ապրանքներ են ձեռք բերում քան մյուսները: Այս ընտանիքները հաճախ ձեռք են բերում իշխանություն իրենց հարստության շնորհիվ: Մեկ սերնդից մյուսը սեփականության փոխանցումը օգնում է կուտակել հարստությունը և պահպանել իշխանությունը: Ժամանակի ընթացքում առաջանում են ժառանգական կառավարություններ, որոնք անասնապահական հասարակություններում բնութագրվում են ,որպես իշխանական տիպական ձև:

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գյուղատնտեսական հասարակություն
15-րդ դար, բերքահավաք

Գյուղական հասարակությունում  գյուղատնտեսական տեխնոլոգիաները օգտագործում են  մեծ տարածքներում  մշակաբույսերի աճեցման նպատակով: Սոցիոլոգները  գյուղատնտեսական հեղափոխություն արտահայտությունն կիրառում են 8500 տարի առաջ տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունների համար, ինչը հանգեցրեց մշակաբույսերի և կենդանիների բարձր որակի մշակմանը:

Սննդամթերքի աճի ավելացումը հանգեցրեց բնակչության թվաքանակի ավելացմանը, քան նախկին համայնքներում էր: Սա իրենից ենթադրում էր  մեծ ավելցուկ, որի արդյունքում քաղաքները դարձան առևտրի կենտրոններ:Գյուղատնտեսական հասարակությունում սկսեցին զարգանալ սոցիալական շերտավորման ավելի մեծ աստիճաններ: Օրինակ՝ նախկինում կանայք ունեին ավելի բարձր սոցիալական կարգավիճակ , քան տղամարդիկ, որովհետև հավասարապես կիսում էին աշխատանքը տղամարդկանց հետ: Նույնիսկ որսի և հավաքչությունների ժամանակ կանայք ավելի շատ սնունդ էին հավաքում , քան տղամարդիկ: Այնուամենայնիվ, սննդի արտադրության զարգացմանն զուգահեռ կանայք սկսեցին ավելի քիչ դեր ունենալ մթերքի հայթայթման գործում, ինչը հանգեցրեց նրան, որ կանայք սկսեցին ավելի շատ  ենթարկվել տղամարդկանց:

Հասարակությունը որպես ուսումնասիրման օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային համայնքները հաճախ դասակարգվում են կյանքի միջոցներ հայթայթելու ձևին համապատասխան։ Հետազոտողները տարբերում են որսորդական և հավաքչական հասարակություններ, քոչվոր անասնաբուծական, պարզ և բարդ գյուղատնտեսական (առաջին տիպին բնորոշ է բուսաբուծությունը, երկրորդին՝ լիարժեք ինտենսիվ գյուղատնտեսությունը), բացի այս նաև ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններ (վերջին երկուսը հաճախ դիտվում են որպես որակապես այլ՝ համեմատած նախորդների հետ)։

Այսօր մարդաբաններն ու շատ սոցիոլոգներ ակտիվորեն միմյանց են հակադրում մշակութային էվոլյուցիայի հասկացությունը և վերը նշված փուլերի հստակ տարանջատման մասին պատկերացումը։ Որոշ տվյալների համաձայն՝ հասարակական կյանքի բարդացումը (քաղաքակրթության զարգացում, բնակչության թվաքանակի և խտության աճ, աշխատանքի մասնագիտացում և այլն) պարտադիր չէ, որ հանգեցնի հիերարխիկ սոցիալական համակարգի կամ հասարակության շերտավորմանը։ Մշակութային ռելյատիվիզմը բավականին ազդել է հասարակարգի, նյութական մշակույթի կամ տեխնոլոգիաներին վերաբերող գնահատող տերմիններից հրաժարվելու վրա («պարզամիտ», «վատագույն/լավագույն», «առաջընթաց» և այլն)։

Բացի այդ, մարդաբանները հաճախ ուշադրություն են դարձնում մարդկային հասարակությունը բնութագրող նմանություններին ու տարբերություններին, օրինակ՝ մարդու ամենամոտ կենսաբանական տեսակներին՝ շիմպանզեին և բոնոբոյին։ Տարբերություններից մեկը կարող է լինել հատկապես մարդկանց զարգացած նահապետականությունը։[1][2].

Քաղաքագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակությունը կարող է դասակարգվել նաև իրենց քաղաքական կառույցի տեսանկյունից։ Ըստ չափի և կազմակերպչական բարդության՝ առանձնանում են այնպիսի ձևեր, ինչպիսիք են տոհմը, ցեղը և պետությունը։ Այդ կառույցներում քաղաքական իշխանության ուժը տատանվում է կախված մշակութային, աշխարհագրական և պատմական միջավայրից, որոնց հետ այդ հասարակությունները պետք է համագործակցեն այս կամ այն բնագավառում։ Ըստ այդմ, տեխնոլոգիական և մշակութային զարգացման նույն մակարդակի վրա գտնվող հասարակություններից գոյատևման ավելի լավ հնարավորություն ունի մեկուսացած հասարակությունը, քան մյուսների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվողը, որոնք կարող են շորթել իրենց նյութական ռեսուրսները։ Այլ հասարակություններին դիմադրելու անկարողությունը սովորաբար ավարտվում է թույլ մշակույթի կլանմամբ։

Սոցիոլոգիայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգ Ջերարդ Լենսկին առաջարկում էր հասարակության տիպերն առանձնացնել դրանց տեխնոլոգիական, հաղորդակցման և տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա։[3] Նրա դասակարգումն ընդգրկում էր հինգ տարատեսակ. որսորդության և հավաքչության հասարակություն, պարզ և բարդ գյուղատնտեսական, արդյունաբերական և հատուկ (որևէ կոնկրետ տիպի չպատկանող)։ Նման համակարգ ավելի վաղ մշակել են մարդաբաններ Մորտոն Ֆրիդը և Էլման Սերվիսը. դրանում առկա էին սոցիալական էվոլյուցիայի չորս փուլ, որոնք առանձնանում են հասարակական անհավասարության և հասարակության կյանքում պետության դերի ցուցանիշների հիման վրա, այսինքն՝ որսորդների և հավաքողների խմբեր (որտեղ իրականացվում էր պարտականությունների և պատասխանատվության բաժանում), ցեղեր (որտեղ ի հայտ եկան սոցիալական շերտավորման և հասարակական հեղինակության առաջին նշանները), շերտավորված համայնքներ և քաղաքակրթություններ (որոնք բնութագրվում են բարդ հասարակական հիերարխիայի և կազմակերպված հաստատություններով իշխանության առկայությամբ)։ Բացի այդ, որպես առանձին տիպեր կարող են դիտարկվել ողջ մարդկությունն ամբողջությամբ և վիրտուալ հասարակությունը, որ բնորոշ է տեղեկատվական դարաշրջանին և գոյություն ունի համացանցում։

Ժամանակի ընթացքում որոշ հասարակություններ զարգացել են կազմակերպման և կառավարման ավելի բարդ ձևերի ուղղությամբ։ Համապատասխան մշակութային էվոլյուցիան զգալի ազդեցություն է ունեցել հասարակական կառուցվածքային տիպերի վրա. որսորդների և հավաքողների ցեղերը բնակություն էին հաստատում սննդի սեզոնային աղբյուրների շուրջը՝ վերածվելով գյուղերի, դրանք էլ իրենց հերթին, ծավալվելով, վերածվում էին այս կամ այն չափի քաղաքների, իսկ այնուհետև զարգանալով՝ վերափոխվում էին քաղաք-պետությունների և ազգային պետական միավորումների։[4] Հասարակության զարգացմանը զուգընթաց, մարդկային կոլեկտիվներին բնորոշ տարաբնույթ երևույթները ենթարկվում են ինստիտուտացման, տեղի է ունենում որոշակի նորմերի մշակում, որոնց պետք է հետևել։

Հասարակական տարբեր ձևերի համար բնորոշ են միևնույն երևույթները. համատեղ գործունեություն, խուսափում, մեղադրում (անգլ.՝ scapegoating), մեծահոգություն, ռիսկերի բաժանում, վարձատրություն և այլն։ Օրինակ, հասարակությունը կարող է պաշտոնապես ճանաչել անհատի կամ խմբի արժանիքները՝ նրանց որոշակի կարկավիճակ շնորհելով, եթե վերջիններս իրականացնում են ցանկալի կամ հավանության արժանացած որոշակի գործողություն։ Բացառապես բոլոր խմբակցություններում դիտվում է խմբի հետաքրքրությունների շրջանակում անձնազոհ գործողությունների իրականացում և այլն։

Հասարակության մեկնաբանման պարադիգմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական փիլիսոփայության պատմության մեջ կարելի է առանձնացնել հասարակության մեկնաբանման հետևյալ պարադիգմաները.

  1. Հասարակության նմանեցումը օրգանիզմի հետ ու սոցիալական կյանքը բացատրելու փորձը կենսաբանական օրինաչափություններով։ 20-րդ դարում օրգանիզմի կոնցեպցիան կորցրեց իր դիրքերը։[5]
  2. Հասարակության՝ որպես անհատների կամայական համաձայնեցման արդյունքի կոնցեպցիան։
  3. Հասարակության ու մարդու՝ որպես բնության մասի, մարդաբանական դիտման սկզբունքը։ Գոյության արժանի է ընդունվում միայն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Արդիական պայմաններում փիլիսոփայական մարդաբանության առավել ամբողջական հիմնավորումը տվել է Մաքս Շելերը։
  4. 20-րդ դարի 20-ական թվականներին ձևավորված սոցիալական գործողության տեսությունը (հասկացող սոցիոլոգիա)։ Համաձայն այդ տեսության՝ սոցիալական հարաբերությունների հիմքում ընկած է միմյանց գործողությունների նպատակների ու մտադրությունների «իմաստի» (հասկանալու) գաղափարը։ Մարդկանց փոխազդեցության մեջ ամենակարևորն է նրանց կողմից ընդհանուր նպատակների ու խնդիրների հասկանալն ու այն, որ գործողությունը ճիշտ ընկալվի սոցիալական հարաբերությունների մյուս մասնակիցների կողմից։
  5. Գործառնական մոտեցում (Թոլկոթ Փարթոնս, Ռոբերտ Մերթոն)։ Հասարակությունն ընդունվում է որպես համակարգ։

«Հասարակություն» հասկացությունը ենթադրում է մարդկանց միասնական կյանքի օբյեկտիվ օրինաչափությունների ընկալումը։ Արդեն հին ժամանակներում ընկալվեցին հասարակության էության հասկանալու հիմնական խնդիրները.

  1. Որքան է հասարակությունը տարբերվում բնությունից (որոշ մտավորականներ ընդհանրապես հանում էին բնության ու հասարակության միջև եղած սահմանը, իսկ մյուսները բացարձակացնում էին դրանց միջև տարբերությունները)
  2. Ինչպիսին է խմբակային ու անհատական սկզբունքների հարաբերությունը հասարակության կյանքում (որոշները ներկայացնում էին հասարակությունը որպես անհատների համախումբ, իսկ մյուսները այն դիտում էին որպես ինքնաբավական ամբողջություն)
  3. Ինչպես են կապակցվում հասարակության զարգացման մեջ կոնֆլիկտն ու համերաշխությունը (որոշները համարում են հասարակության զարգացման շարժիչն իր ներքին հակամարտությունը, մյուսները՝ հետաքրքրությունների հարմոնիայի ձգտումը)
  4. Ինչպես է փոփոխվում հասարակությունը (նկատվում է արդյոք կատարելագործումը, առաջընթացը, թե հասարակությունը զարգանում է ցիկլիկապես)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մորիս Գոդելիե «Métamorphoses de la parenté», 2004
  2. Ջեկ Գուդի։ «New Left Review - Jack Goody: The Labyrinth of Kinship»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 16 
  3. Lenski, G. 1974. Human Societies: An Introduction to Macrosociology.
  4. Effland, R. 1998. The Cultural Evolution of Civilizations
  5. Ալեքսանդր Ստրոնին (1826-1889)՝ «Պատմություն և մեթոդ», «Քաղաքականությունը որպես գիտություն», «Պատմությունն ու հասարակայնությունը»
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են