Jump to content

Բուսաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցորենի արտ Մեծ Բրիտանիայի Յորքշիր երկրամասում
Բուսաբուծական արտադրանքի ցուցադրություն

Բուսաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է բույսերի մշակմանը վերաբերող հիմնահարցերով։ Բուսաբուծության ուսումնասիրության ոլորտում ընդգրկված է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկեր, ջրիմուռների, ինչպես նաև խոտաբույսերի և դեկորատիվ ծառատեսակների մշակումը։ Մշակության մեջ գտնվող բուսատեսակները մարդու կողմից օգտագործվում են որպես սնունդ, անասունների կողմից՝ որպես կեր, ինչպես նաև թեթև և սննդի արդյունաբերության համար ծառայում են որպես հումք[1]։

Որպես գիտություն, բուսաբուծությունն ուսումնասիրում է դաշտային պայմաններում մշակվող բույսերի բազմազանությունը, դրանց բուսաբանա-կենսաբանական առանձնահատկությունները, աշխարհագրական տեղադրման և շրջանցնման սկզբունքները, բարձր, հարաճուն և որակյալ բերք ստանալու համար կատարվող ամենակատարելագործված միջոցառումները։

Փորձարարական հետազոտություններում բուսաբուծությունը հենվում է ֆիզիկայի, քիմիայի, բուսաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, հողագիտության, գյուղատնտեսական օդերևութաբանության, գենետիկայի, սելեկցիա-սերմնաբուծության, ագրոնոմիական և կենսաբանական քիմիայի, երկրագործության, էնտոմոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի, մեքենայացման, գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի ու կազմակերպման և գիտության այլ ճյուղերի տվյալների վրա։

Սերտորեն կապված է անասնաբուծության հետ։ Դաշտային պայմաններում մշակվող բույսերից ստացված արտադրանքի մոտավորապես 30-50 %-ը կարելի է օգտագործել որպես պարեն կամ արդյունաբերության հումքի աղբյուր (հատիկ, սերմ, թել, արմատ, պալար և այլն)։ Բերքի զգալի մասը (խոտ, ծղոտ, մղեղ, փրեր, խտացրած, կանաչ և հյութալի կերեր և այլն) գյուղատնտեսական կենդանիների կողմից վերածվում են մսի, կաթի, յուղի, բրդի, ձվի, և այլ ապրանքատեսակների։

Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում։ Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսերի բերքի պահանջարկի չափը։

Իսկ կիրառական նշանակության առանձնանում են հացահատկային, շաքարատու, ձիթատու, կաուչուկատու, վուշատու թելատու և այլ տեխնիկական մշակաբույսեր։ Դաշտավարության գլխավոր ենթաճյուղը դա հացահատկային մշակաբույսերի (եգիպտացորեն, բրինձ, ցորեն) հետ աշխատանքը։ Հացահատկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության գլխավոր ճյուղն է։ Դա պայմանավորված է նրանով, որ հացահատիկը մեծ դեր ունի մարդու կյանքում։ Սակայն ցանքատարածքով առաջնային իր ուրույն դերը ունի ցորենի արդյունահանումը։

Հացահատկային մշակաբույսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացորենի հայրենիքը համարվում է Մեքսիկան։ Ներկայումս ցորենը մշակվում է կլիմայական գոտիներից բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։ Այժմ ցորենի բերքատվությամբ աշխարհում նշանավորվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Կանադան։

Չինաստանը բրինձի հայրենիքն է։ Նրա ցանքատարածությունները ավելի սակավ է քան ցորենինը, սակայն բրինձը իր գործածությամբ հետ չի մնում ցորենից։ Բրինձը խոնավասեր և ջերմասեր մշակաբույս է։ Դա է պատճառը որ բրինձի ամենամեծ հանույթները լինում են հասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Բրինձի արտադրությամբ աչքի են ընկնում Չինաստանը, Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Վիետնամը և Ինդոնեզիան։

Արևածաղկի հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկան։ Արտադրությամբ խոշոր երկրներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ուկրաինան և Չինաստանը։

Ձիթենին խոնավասեր և ջերմասեր բույս է։ Ձիթենու հայրենիքը համարվում է Հունաստանը։ Ձիթենիներ մեծ մասամբ աճում են Հարավային Եվրոպայում՝ Միջերկրական ծովի հարևանությամբ։ Այն տարածված է միջերկրածովային բոլոր երկրներում (բացառությամբ Պորտուգալիա)՝ Իտալիայում, Հունաստանում և Իսպանիայում։

  • Ա. Ա. Մաթևոսյան, «Բուսաբուծություն», երկրորդ վերամշակված և վերափոխված հրատարակութոյւն, «Լույս Հրատարակչություն», Երևան, 1977 թ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 614