Տրոպիկական անտառներին հատուկ է բարձր խոնավությունը
Խոնավություն, ջրային գոլորշու քանակությունն օդում[1]։ Ջրային գոլորշին ջրի գազային վիճակն է և տեսանելի չէ։ Խոնավությունը ցույց է տալիս տեղումների, ցողի կամ մշուշի հավանականությունը։ Խոնավության երեք հիմնական չափումներ են հայտնի՝ բացարձակ, հարաբերական և հատուկ։ Բացարձակ խոնավությունը ջրի գոլորշու քանակությունն է օդում[2]։ Հարաբերական խոնավությունը ներկայիս օդի բացարձակ խոնավության հարաբերությունն է այդ ջերմաստիճանի մաքսիմում խոնավությանը, տոկոսով արտահայտված։