Արտաարևադարձային ցիկլոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտաարևադարձային ցիկլոններ, երբեմն անվանում են միջին լայնության կամ ալիքային ցիկլոններ։ Այս ցիկլոնները ներլայացնում են խոշոր ցածր ճնշման մարզեր, որոնք ձևավորվում են միջին լայնություններում։ Ի տարբերություն արևադարձային ցիկլոնների արտաարևադարձային ցիկլոնները առաջացնում են ջերմաստիճանի հաճախակի տատանումներ։ Արտաարևադարձային ցիկլնները ունակ են առաջացնելու ամպամածություն, մանրամաղ անձրևներից մինչև հզոր փոթորիկներ, տորնադոներ, ձնաբքեր, ամպրոպներ[1]։

Տեսանյութում ներկայացված է ԱՄՆ-ում ձևավորված արտաարևադարձային ցիկլոն, որը սկսվել է 2010թ.-ի հոկտեմբերի 25-ին և տևել մինչև հոկտեմբերի 27-ը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաարևադարձային ցիկլոնների ձևավորման աշխարհագրական սահմանները։

Ցիկլոնի ուղղաձիգ հզորությունը կախված է նրա զարգացումից։ Երիտասարդ ցիկլոնը լավ արտահայտված է միայն ներքնոլորտի ստորին մասում։ Ցիկլոնի զարգացման առաջին փուլում, որպես կանոն, ջերմաստիճանի բաշխումն ասիմետրիկ է կենտրոնի նկատմամբ։ Ցիկլոնի սկզբնամասում, կապված ցածր լայնություններից օդի նեթափանցման հետ, ջերմաստիճանը բարձր է, թիկունքային մասում, կապված բարձր լայնություններից օդի ներթափանցման հետ, ընդհակառակը, ջերմաստիճանը ցածր է։ Ցիկլոնի հետագա զարգացմամբ պայմանավորված այն դառնում է բարձր։ Ներքնոլորտի վերին կեսում ի հայտ են գալիս փակ իզոբարեր։ Այդ դեպքում ցիկլոնում նվազում է օդի ջերմաստիճանը, հարթվում են առաջնային և թիկունքային մասերի միջև եղած ջերմաստիճանային հակադրությունները։ Բարձր ցիկլոնը հիմնականում հանդիսանում է ներքնոլորտի ցուրտ մարզ։ Լավ զարգացած ցիկլոնում տրոպոպաուզան ձագարի ձևով ուղղվում է դեպի ներքև։ Սկզբում այն դիտվում է ցուրտ թիկունքային մասում, այնուհետև դիտվում է ամբողջ մարզով։ Այս դեպքում ցիկլոնում ջերմաստիճանը բարձր է ստորին վերնոլորտում։

Ցիկլոնի զարգացումը շարունակվում է մի քանի օր։ Գոյության առաջին կեսին ցիկլոնը խորանում է, երկրորդ կեսին` լցվում է, իսկ վերջին փուլում` լրիվ մարում։ Որոշ դեպքերում ցիկլոնը կարող է գոյություն ունենալ երկար ժամանակ, հատկապես երբ այն միանում է այլ ցիկլոններին` ձևավորվելով մեկ ընդհանուր խորը, ընդարձակ և դանդաղաշարժ ցածր ճնշման մարզ։ Այս ցիկլոնները անվանում են կենտրոնական։ Կենտրոնական ցիկլոնները հյուսիսային կիսագնդում առաջին հերթին ձևավորվում են Անտլանտյան և Խաղաղ օվկիանոսների հյուսիսային մասերում։ Կլիմայական քարտեզներում այդ շրջաններում դիտվում են գործուն հայտնի կենտրոնները` Իսլանդական և Ալեության դեպրեսիաները։

Ճնշումը ցիկլոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոնի զարգացման սկզբում կենտրոնում ճնշումը փոքր-ինչ տարբերվում է միջինից կազմելով` 1000-1010 հՊա, հազվադեպ կարող է հասնել նաև 970 հՊա-ի։ Հիմնականում ցիկլոնների կենտրոնում ճնշումը չի հասնում անգամ մինչև 1000-990 հՊա։ Խորը ցիկլոնների դեպքում կենտրոնում ճնշումը նվազում է մինչև 960-950 հՊա, երբեմն մինչև 930-940 հՊա։ Ճնշման նվազագույն արժեքը հյուսիսային կիսագնդում դիտվել է 925 հՊա, հարավայինում` 923 հՊա։ Ամենախորը ցիկլոնները դիտվում են հիմնականում բարձր լայնություններում։ Օրինակ, Բերինգի ծովի վրա ցիկլոնների 1/3 դեպքերում կենտրոնում ճնշումը ձմռանը կազմում է 964-980 հՊա [2]։

Ցիկլոնի տեղափոխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղափոխման ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոնի տեղափոխում ասելով պետք է հասկանալ նրա ամբողջական տեղափոխությունը, անկախ նրա ներսում փչող քամուց, որը ցիկլոնի ներսում ունի տարբեր ուղղություն և արագություն։ Ցիկլոնը միջին և վերին ներքնոլորտում տեղափոխվում է օդի ընդհանուր հոսքի ուղղությամբ։ Նման տեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում արևմուտքից արևելք ուղղությամբ։ Հետևաբար ցիկլոնները ևս տեղափոխվում են արևմուտքից արևելք ուղղությամբ։ Սակայն, երբ բարձր դանդաղաշարժ ցիկլոններն ու անտիցիկլոնները տարածվում են ամբողջ ներքնոլորտով, դասավորվելով այնպես, որ իզոբարերն ու հոսքերը լայնություններում շեղվում են զոնայական ուղղությունից։ Այդ դեպքում ցկլոնները հետևում են այդ ազոնալ վերին տեղափեխություններին, տեղափոխվելում հարավ կամ հյուսիս։ Բարեխառն լայնություններում օդային հոսքերը հազվադեպ ուղղվում են դեպի արևմուտք։ Այս դեպքում ևս ցիկլոնները տեղափոխվում են ազոնալ ուղղությամբ` արևելքից արևմուտք։ Ցիկլոնները միջինը շարժվում են արևմուտքից արևելք ուղղությամբ` ուղղվելով դեպի բարձր լայնություններ։ Այդ պատճառով ամենախորը ցիկլոնները դիտվում են մերձբևեռային լայնություններում (Անտլատյան և Խաղաղ օվկիանոսների հյուսիս, Անտարկտիդա

Տեղափոխման արագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոնների տեղափոխման արագությունը 25-35 %-ով փոքր է գլխավոր հոսքի արագությունից։ Միջին արագությունը կազմում է 30-40 կմ/ժ, երբեմն այն կարող է հասնել 80 և ավելի կմ/ժ-ի [2]։ Լցման փուլում ցիկլոնի տեղափոխման արագությունը երբեմն կարող է շատ կտրուկ նվազել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DeCaria (2005-12-07). "ESCI 241 – Meteorology; Lesson 16 – Extratropical Cyclones". Department of Earth Sciences, Millersville University. Archived from the original on 2008-02-08. Retrieved 2009-06-21.
  2. 2,0 2,1 Թ.Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան 2014։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան 2014։
  2. DeCaria (2005-12-07). "ESCI 241 – Meteorology; Lesson 16 – Extratropical Cyclones". Department of Earth Sciences, Millersville University. Archived from the original on 2008-02-08. Retrieved 2009-06-21.