Եղյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղյամ մետաղե ցանցի վրա

Եղյամ, բյուրեղային սառցի բարակ շերտ։ Առաջանում է երկրի մակերևույթի և սառը առարկաների վրա, օդի ջրային գոլորշիների սուբլիմումի հետևանքով։

Եղյամի առաջացման համար առավել բարենպաստ են պարզ առանց քամի գիշերները և այն մարմինների անհարթ մակերեսները, որոնք ունեն ցածր ջերմափոխանակություն (օրինակ՝ փայտե նստարաներ, հող և այլն)։ Թույլ քամին, որ բերում է խոնավ օդի նորանոր զանգվածներ, նպաստում է եղյամի ձևավորմանը։ Թույլ ցրտերի պայմաններում եղյամի բյուրեղներն ունեն վեցանկյուն պրիզմայի, ուժեղ ցրտերի դեպքում՝ բութ ծայրերով ասեղների տեսք[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. М. Котляков. Иней. // Гляциологический словарь. — Л.: Гидрометеоиздат, 1984. — С. 153—154.
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «եղյամ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։