Անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անձրև (այլ կիրառումներ)
Ցողի կաթիլներ
Անձրևից հետո առաջացած ծիածան

Անձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրևի ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ - 100մ/ժ։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։