Օդի ջերմաստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օդի ջերմաստիճան. օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն, եղանակի ու կլիմայի կարևոր տարր։ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարդ ռելիեֆը, ծովի մակերևույթից ունեցած բարձրությունների տարբերությունները, լեռնալանջերի դիրքադրությունը զգալի ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի բաշխման վրա։

Ջերմաստիճանի փոփոխությունները ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր մետր բարձրանալիս նվազում է 0,55 °C-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են -2,7 աստիճանից (Արագած բարձրլեռնային կլիմա) 13,8 °C (Մեղրի)։ Ամենացուրտը հունվարն է (0,9-ից-12,8 °C), ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը (25,8-9,2°0)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը -42 °C (հաշվարկայինը -46 °C) է (Պաղակն գյուղ), առավելագույնը՝ 43 °C (Արարատ), ջերմաստիճանի փոփոխության լայնույթը՝ 85 °C: Ռելիեֆի գոգավոր մասերում բացարձակ նվազագույնն ավելի ցածր է, քան բարձրությունների վրա. օրինակ՝ Արագած բարձրլեռնային կլիմայում այն եղել է -39 °C, Գյումրիում, Ապարանում, Պաղակնում -41 ֊ից -46 °C:

Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունն ըստ բարձրության նվագում է. ցածր գոտում՝ 253, բարձրադիրում՝ մինչև 60 օր։ Օդի ջերմաստիճանը ենթարկվում է պարբերական փոփոխությունների ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում։ Ձմռանը օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13- 14-ին, ամռանը համապատասխանա բար՝ 4-5-ին և 14-15-ին։

Օդերևութաբանական կայան Բարձրությունը ծովի մակարդակից (մ) I II III IV V VI VII VIII IX X XI XI XII
Մեղրի 627 0,9 2,9 7,9 13,5 18,5 22,7 25,8 25,4 21,0 15.3 8.6 3,1 13,8
Գորիս 1398 -1,1 -0,1 2,8 7,9 12,0 16,2 19,1 18,7 14,6 10,1 4,9 0,8 8,9
Ջերմուկ 2006 -8,1 -7,2 -3,0 2,4 8,0 11,8 15,1 15,6 12,0 6,9 0,3 -5,0 4,1
Սիսիան 1580 -5,2 -3,5 0,6 5,8 11,0 14,4 17,6 17,4 13,6 8,4 2,0 -3,2 7,9
Երևան 910 -3,7 -2,3 4,0 11,1 15,9 20,1 24,0 20,2 20,0 13,9 6,2 -1,2 11,0
Թալին 1582 -6,2 -4,2 0,5 7,2 12,4 16,4 20,6 21,0 16,5 10,2 3,2 -3,2 7,9
Արագած բլկ 3299 -12,8 -12,5 -10,2 -5,0 -0,5 3,5 8,5 9,2 5,0 -0,7 -6,2 -10,5 -2,7
Գյումրի 1556 -10,5 -7,9 -2,0 5,9 11,5 15,1 19,0 19,3 14,9 8,4 1,4 -5,9 5,8
Ամասիա 1876 -9,5 -7,9 -3,4 3,2 8,8 12,4 15,8 16,1 12,3 6,9 0,2 -6,2 4,1
Պաղակն 2004 -12,7 -11,1 -6,6 1,2 7,8 10,7 13,9 14,1 10,1 4,5 -1,6 -9,2 1,8
Սևան 1936 -9,0 -7,8 -3,3 2,9 8,4 12,0 15,4 15,6 12,1 6,9 0,2 -5,8 4,0
Գավառ 1961 -7,6 -6,0 -2,5 3,9 8,9 12,4 15,9 15,9 12,1 7,0 0,4 -5,0 4,6
Բերդ 934 -1,0 0,1 3,4 8,3 13,6 17,1 20,4 20,1 16,0 10,8 5,2 1,0 9,6
Ստեփանավան 1397 -4,2 -2,9 0,6 5,9 11,0 13,7 16,7 16,8 13,1 8,5 2,5 -2,6 6,6
Տաշիր 1507 -5,1 -3,9 -0,5 5,2 10,2 13,2 16,2 15,8 11,9 7,6 1,7 -3,0 5,8

Ոչ պարբերական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի են ունենում նաև ոչ պարբերական փոփոխություններ, օրինակ՝ ուշ գարնանը հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետևանքով տեղի է ունենում օդի ջերմաստիճանի անկում, կամ դրան հակառակ՝ ձմռանը ցածր լայնությունների համեմատաբար տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով դիտվում են օդի ջերմաստիճանի անժամանակ զգալի բարձրացումներ, նման փոփոխությունները կարող են վնաս պատճառել գյուղատնտեսությանը։

Ջերմաստիճանի բնութագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի ջերմաստիճանի պայմանները բնութագրելու համար օգտագործում են մի շարք ցուցանիշներ, որոնցից հիմնականներն են՝ օրական, ամսական և տարեկան միջին, նվազագույն, առավելագույն ջերմաստիճանները, բազմամյա ամսական և տարեկան, միջին, բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանները, ջերմաստիճանի տատանման լայնույթը (ամպլիտուդ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png