Մերկասառույց, մթնոլորտային տեղում՝ խիտ, թափանցիկ սառույցի շերտի տեսքով։ Առաջանում է Երկրի սառը մակերևույթի և առարկաների (ծառերիճյուղեր, հաղորդալարեր և այլն) վրա՝ մանրամաղ անձրևի կաթիլների սառելուց և եղյամից՝ 0,3-ից -16 °C ջերմաստիճանի և թույլ քամու պայմաններում։ ՀՀ-ում Մերկասառույցի առաջացումը հիմնականում պայմանավորված է սառը արկտիկական օդային զանգվածների ներթափանցմամբ, որոնք, հագեցված լինելով գերսառած ջրի կաթիլներով, հողմահայց մակերեսների վրա առաջացնում են նստվածք (շերտի հաստությունը՝ մի քանի սմ)։ Բարձրլեռնային գոտում մերկասառույցի դիտվում է սեպտեմբեր-հունիսին, մյուս վայրերում նոյեմբեր-մարտին։ Մերկասառույցով օրերի առավելագույն թիվը Պուշկինի լեռնանցքում 6 է, Սիսիանի լեռնանցքում՝ 9, Սևանում՝ 12 և այլն։ Մերկասառույցը վտանգավոր է. կուտակվելով հաղորդալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում (1950 թվականին՝ Սևանում, 1953 թվականին՝ Վահագնաձորում, և այլն)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերկասառույց կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։