Վահագնաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Վահագնաձոր | ||
Սիսի բերդ ամրոցը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
ԲԾՄ | 1040 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼300 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վահագնաձոր (նախկին անվանումը` Շահալի կայարան), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1040 մ բարձրության վրա։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում եղել է երկաթուղային կայարանին կից ավան[2]։ Վերանվանվել է Վահագնաձոր 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվում 19-րդ դարի կամուրջ։ 2015 թվականի հոկտեմբերի 17-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվական մարդահամարի արդյունքների` Վահագնաձորի մշտական բնակչությունը կազմել է 300, առկա բնակչությունը` 295 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 735 — 916 էջ։
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.