Սվերդլով (Լոռու մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Սվերդլով | ||
![]() Սվերդլովի Դորբանտավանք եկեղեցին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Մակերես | 2873 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1033[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սվերդլով (նախկին անվանումը` Հայդարբեկ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս։ Գյուղը գտնվում է Ուռուտ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա։ Վերանվանվել է Սվերդլով 1940 թ.` բոլշևիկ հեղափոխական գործիչ Յակով Սվերդլովի անունով[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սվերդլովի մշտական բնակչությունը կազմել է 1033, առկա բնակչությունը` 912 մարդ[1]։ Բնակիչները հայեր են[3], որոնց նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։
Սվերդլովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 147 | 791 | 1497 | 1421 | 1066 | 924 | 287 | 1077 | 1020 | 1033[1] |
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա մատուռ (13-րդ դար), իսկ հյուսիսային մասում՝ Սբ. Գևորգ եկեղեցի (6-րդ դար)։ Գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Դորբանտավանքը (6-րդ դար)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 620 — 916 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 183»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27