Շիրակամուտ (նախկին անվանումը՝ Նալբանդ, Շիրակամուտ է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանԼոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Չիչխանավանքը (7-րդ դար)։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Շիրակամուտի մշտական բնակչությունը կազմել է 1821, առկա բնակչությունը` 1608 մարդ[1]։
1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[2]։
Շիրակամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Շիրակամուտը խիստ տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. գյուղի մոտ է գտնվել երկրաշարժի օջախը։ Գյուղում զոհվել է 313 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ[4]։