Ազնվաձոր
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Ազնվաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ազնվաձոր | ||
Կոորդինատներ: 40°52′37″ հս․ լ. 44°25′01″ ավ. ե. / 40.87694° հս․. լ. 44.41694° ավ. ե. | ||
Երկիր | ![]() |
|
Մարզ | Լոռի | |
Այլ անվանումներ | Իբրահիմլի, Խանջաղազ, Խանջղազ, Խանջուղազ, Գյոզալդարար | |
Մակերես | 14.56 կմ² | |
ԲԾՄ | 1675 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 473[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ազնվաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtaes.am/about-communities/472/ (հայ.) | |
|
Ազնվաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Գուգարքի տարածաշրջանում, Վանաձոր քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Ազնվաձոր է վերանվանվել 1991 թ.-ին։
Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։
Բովանդակություն
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են, կան նաև անտառներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-1989 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 309 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնութունը՝ կազմելով 50-ական տոկոս։
Ազնվաձորի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 33 | 393 | 706 | 822 | 624 | 1041 | 1091 | 706 | 473 | 255 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (32 հա), խոտհարքերը (96 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով 157 հա, կան նաև պտղատու այգիներ և վարելահողեր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 7 և 31 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց՝ Ազնվաձորի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 8»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10