Ծիլքար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիլքար (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծիլքար | |||
![]() Տեսարան ծիլքարից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Գյուղապետ | Հակոբյան Հակոբ | ||
Այլ անվանումներ | Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի | ||
Մակերես | 14,21 կմ² | ||
ԲԾՄ | 2150 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼554 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ծիլքար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 52 կմ հեռավորության վրա։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիլքար է վերանվանվել 1946 թվականին։ Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղակայված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիլքարի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Գյուղն ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 148 տնտեսություն։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիլքար լեռան գագաթին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Ծիլքար» ամրոցը։
Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի ղեկավար՝ Հակոբ Հակոբյան։
Ավագանու անդամների ցուցակ
- Կարեն Ռաֆիկի Սարգսյան
- Գրիգոր Իգիթի Ասլանյան
- Վրույր Աղասու Հայրապետյան
- Միհրան Աղվանի Հարությունյան
- Վազգեն Գագիկի Մելքոնյան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Օգոստոսի 9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արագածոտն մարզի պաշտոնական կայքը Archived 2015-05-26 at the Wayback Machine.
|