Բյուրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բյուրական (այլ կիրառումներ)
Գյուղ
Բյուրական
Byurakan village.jpg
Կոորդինատներ: 40°20′24″ հս․ լ. 44°16′13″ ավ. ե. / 40.34000° հս․. լ. 44.27028° ավ. ե. / 40.34000; 44.27028
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
ԲԾՄ 1460±1 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 4606 մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Բյուրականցի
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքսներ 4312
##Բյուրական (Հայաստան)
Red pog.png
##Բյուրական (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Բյուրական, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզի Արագած լեռան հարավարևելյան լանջին, Ամբերդ գետակի ձախ կողմում, Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում։ [1]

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1475 մ։ Ընդհանուր տարածքը՝ 3200 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերն են. վարելահողեր՝ 160 հա, պտղատու այգիներ՝ 67 հա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Բյուրականի մշտական բնակչությունը 4312, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է[2]։ Բյուրականի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 40 1354 2123 2606 2435 3185 3344 4312 4606

Համայնքի տնտեսության առաջատար ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Համայնքում այգեգործության մեջ հիմնականում զբաղվում են ծիրանի, խնձորի, դեղձի, տանձի, կեռասի և սալորի մշակությամբ։ Հիմնական այգիները տնտեսությունների տնամերձ հողակտորներում են, որոնց միջին չափը 2700 քմ է։ Տնամերձերում տարածված են նաև ընկուզենիները, որոնցից յուրաքանչյուր տնտեսություն տարեկան ստանում է միջինը 500 կգ ընկույզ։ Համայնքում տարածված է նաև ելակի մշակությունը, քանի որ համայնքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են դրա համար։ Ստանում են որակյալ բերք, որը հիմնականում իրացվում է Երևան քաղաքում, ինչպես նաև գնվում է վերավաճառողների և վերամշակող ընկերությունների կողմից։

Եկեղեցի Արտավազդիկ

Համայնքում կա մոտ 3100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Ճյուղի անվանումը Համայնքի մարդկանց/տնտեսությունների ներգրավվածությունը ճյուղի մեջ
Այգեգործություն 95%
Ելակի մշակում 60%
Անասնապահություն 90%

Մշակվող հողերի բաշխվածության աղյուսակ

Դասակարգում Հողատերերի քանակ Մեկ հողատիրոջ չափաբաժինը /հա/
Խոշոր 2 30 և ավելի
Միջին - -
Մանր 900 0.27 հա

Խոշոր եղջերավոր անասուններ

Դասակարգում Ֆերմերների քանակ Գլխաքանակ
Խոշոր 10 10-ից ավելի
Միջին 600 2-6
Մանր 675 1-2
Բյուրականի աստղադիտարան

Անասնապահությամբ զբաղվում են տնտեսությունների մոտ 90%։ Սակայն հիմնականում արտադրանքն իրացվում է սեփական կարիքների բավարարման նպատակով։ 10 տնտեսությունները հիմնականում կաթը հանձնում են մթերող ընկերություններին։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Հովհաննես եկեղեցի

Բյուրականում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին 10-րդ դար, իսկ մոտակայքում է 7-րդ դարում կերտված Արտավազիկ և 1026 թվական սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Այստեղ է գտնվում նաև «Հայկաշեն» կաթողիկոսարան-առանձնատունը (1972) և «Բյուրականի աստղադիտարան» համալիրը (1945)։ Բյուրականը տունն է Բյուրականի աստղադիտարանի։[4]

Բյուրականից 3 կմ հյուսիս գտնվում է «Այծաբերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), մի փոքր դեպի հարավ՝ «Անտառուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 2 կմ հարավ-արևմուտք՝ «Սոփանես» (10-18 դարեր) և «Փոս» (10-18 դարեր) գյուղատեղիները, 2 կմ հյուսիս՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (13-19 դարեր) և «Ցից քար» զոհարանը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009. 
  2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47»։ Վերցված է 2014 Հուլիսի 30 
  4. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ տպ.). Հայաստան: Մատիտ. էջ 47. ISBN 9994101218.