Ջամշլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ջամշլու
քրդ.՝ Camuşlû
Կոորդինատներ: 40°41′26″ հս․ լ. 44°16′25″ ավ. ե. / 40.69056° հս․. լ. 44.27361° ավ. ե. / 40.69056; 44.27361
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Համայնք Ալագյազ (համայնք)
Մակերես 9 կմ²
ԲԾՄ 2050 մ
Կլիմայի տեսակ բարեխառն լեռնային
Պաշտոնական լեզու հայերեն
Խոսվող լեզուներ Եզդիերեն, հայերեն
Բնակչություն 227[1] մարդ (2001)
Ազգային կազմ Եզդիներ
Կրոնական կազմ Եզդիականություն
Ժամային գոտի UTC+04:00
##Ջամշլու (Հայաստան)
Red pog.png
##Ջամշլու (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ջամշլու (քրդ.՝ Camuşlû) կամ Ջամուշվան (քրդ.՝ Camuşvan), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արագածի տարածաշրջանում։ Ջամշլուն գտնվում է Երևան-Սպիտակ ավտոխճուղու վրա, Ծաղկահովիտ գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից կազմում է 45 կմ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը երբեմն անվանում են Ջամուշվան։ Նախկինում Ջամշլուն կոչել են նաև Չամուշլու, Փոքր Ջամշլու (ի տարբերություն Մեծ Ջամշլուի՝ այժմյան Ալագյազ գյուղի), Ջամուշլու։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամշլուն գտնվում է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Քասաղ գետի հովտում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2050 մետր։ Գյուղի կլիման բարեխառն լեռնային է, ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամշլուն հիմնադրվել է 1830-ականներին։ Այդ ժամանակ էլ ջամշլեցիների մի մաս Կարսի Բվիկ գյուղից եկածների հետ հիմնում են այժմյան Շիրակի մարզում գտնվող Արևշատ գյուղը[2]։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից գյուղում եղել են ավերվածություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները հիմնականում եզդիներ են։ Գյուղն ունի 40 տնտեսություն։ Գյուղի բնակչությունը կազմում է 284 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%՝ կանայք։ Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 36%, աշխատունակները՝ 58%, հետաշխատունակները՝ 6%։

Տարեթիվ Բնակչություն
1837 157
1897 183
1926 283
1939 335
1959 226
1979 285
1989 255
2001 227
2004 277

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 10%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը՝ 67 հա, ապա վարելահողերը՝ 14 հա, խոտհարքեր՝ 4 հա։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։ Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, Ջամշլու գյուղից տարեկան 50-60 տոննա կաթ է մթերվում՝ 90 դրամով[3]։ Ջամշլու գյուղում օրական մթերվում է 1-1.5 տոննա կաթ[3]։

Գյուղում կա դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]