Գառնահովիտ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Գառնահովիտ | |||
Սուրբ Գևորգ եկեղեցին | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածոտնի մարզ | ||
| Գյուղապետ | Անդրանիկ Գևորգյան | ||
| Մակերես | 0,47 կմ² | ||
| ԲԾՄ | 2136±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼391 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Պաշտոնական կայք | aragatsotn.mtad.am/about-communities/825/ | ||
|
| |||
Գառնահովիտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները։ Ադիամանը արաբերեն բառ է՝ Ադդ ալ-Աման, որ նշանակում է տալ անվտանգություն, այսինքն՝ ապահով վայր, Ադդաման՝ Անվտանգության երաշխավորություն տվեղ՝ այսինքն Երաշխավոր։ 1946 թվականին վերանվանվել է Գառնահովիտ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բավականին հին պատմություն ունի։ Ունի կիկլոպյան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակներով։ Ըստ Թ.Թորամանյանի՝ նախկինում այն եղել է բերդաքաղաք, որի հետքերը միայն որոշ չափով են երևում։ Բնակավայրը շրջապատված է դժվարամատչելի զառիվայրերով և , որը բերդաքաղաքին տալիս է անմատչելի տեսք։ Ըստ Թորամանյանի՝ Գառնահովիտը նախնադարյան այն եզակի բերդաքաղաքներից է, որը չի լքվել։ Գտնվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ 4-րդ դ. այն որպես ավատական տիրույթ տրվել է Կամսարականներին, ում պատկանել է ներկայիս Գառնահովիտ գյուղը։
Բագրատունիներն իրենց կառավարման շրջանում Մաստարան և Գառնահովիտը նվիրաբերեցին երկրում երկրորդ մեծ ազդեցությունը վայելող Պահլավունի իշխանական տանը։ 12-րդ-13-րդ. դդ. տարածքն անցել է Զաքարյաններին։ 19-րդ դ. մինչև 1831թ. Թալինի գյուղերի մեջ հիշատակվում է Ատիեամանը, որը սակավամարդ էր։
Առաջին հանրապետության տարիներին կային 61 ծխական դպրոցներ, որոնց շարքում 14-րդը հիշատակվում է Ադիաման գյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գառնահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցի, 1,5 կմ հարավ-արևմուտք գտնվում է XVII-XVIII դարերի «Ծաղկոց» գյուղատեղին, գյուղի մոտ՝ «Գառնհովիտ» հին բերդատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.) իր եկեղեցիով, 1 կմ արևելք՝ X-XIII դարերի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղում կանգուն վիճակում է պահպանվել VI-VII դարերում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, կիկլոպյան ամրոցի մնացորդներ[5]։
Գառնհովիտցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)
- Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Свод статистических данных о населении Закавказского края, извлеченных из посемейных списков 1886 г. — 1893. — P. 182.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնահովիտ» հոդվածին։ |
|
| ||||||||||||||

