Հայկասար
Գյուղ | ||
---|---|---|
Հայկասար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 5.9 կմ² | |
ԲԾՄ | 1640 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 254[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հայկասար (նախկին անվանումը` Սարիբաշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, մարզկենտրոնից` 22 կմ հարավ։ Վերանվանվել է Հայկասար 1948 թ. հուլիսի 15-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հայկասարի մշտական բնակչությունը կազմել է 220, առկա բնակչությունը` 195 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1829-1831 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Մուշից[2]։
Հայկասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 41 | 233[4] | 333 | 396 | 343 | 209 | 228 | 199 | 261[6] | 249 | 220[3] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկասարն ունի «Կարմիր ժամ» եկեղեցի և «Կարմիր Ավետարան» մատուռ։ Համայնքում կա նաև 19-րդ դարի փորագրված հուշակոթող։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 339
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 30
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 752
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|