Ծաղկաբեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծաղկաբեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1750 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1195[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ծաղկաբեր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 42 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։
Գյուղը նախկինում Ավդիբեկ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։ Գյուղը 1939 թ. մայիսի 4-ին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ. հոկտեմբերի 21-ին` Ծաղկաբեր[4]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի «Ժամ» ավերակ եկեղեցի, Սբ. Նարեկ, Սբ. Հովհաննես և Թուխ Մանուկ մատուռներ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա, իսկ հողատարածքների գրեթե 60%-ից ավելին 2000 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ շոգ։ Հաճախակի են չորային, երաշտային տարիները, որոնց պատճառով շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին։ Գարնան վերջին ցրտահարությունները լինում են մինչև հունիսի 20-ը։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է 2001 թվականին։ Համայնքը չունի համայնքային կենտրոն. գյուղապետարանը և գրադարանը գործում են մանկապարտեզի շենքում։ Կա բուժ. կետ, որը վերանորոգման կարիք ունի, գործում է ժամանակավոր շինությունում։ Վանաձոր-Գյումրի մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի։Արդեն նորոգվել է:
Գյուղն ուներ մի գեղեցիկ, բայց Էջմիածնի հաշվառման մատյաններում երբեք չգրանցված եկեղեցի։ Երկրաշարժի արդյունքում եկեղեցին ավերվել է։ Գյուղի կողքին Ներկարար անունով մի լեռ կա։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ, գարնան վերջին կամ ամռան սկզբին, իրիկնադեմին արևը բարձրանում է Ներկարարի գագաթը և ծածկվում ամպերի մեջ։ Հենց այդ ժամանակ ամպերի քողը պատրվում է յոթ տեղից, և արևի յոթ ճառագայթախրձեր ծիածանի յոթ գույներով են ներկում Ծաղկաբերի ցորենի արտերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաբերի մշտական բնակչությունը կազմել է 1195, առկա բնակչությունը՝ 981 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5], որոնց մի մասի նախնիները 1827-1828 թվականներին գաղթել են Մուշի և Բասենի գյուղերից[4]։ Ծաղկաբերի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 133 | 771[5] | 1332 | 1653 | 1732 | 1288 | 1530 | 1196 | 986[7] | 1343 | 1195[2] |
Հայտնի ծաղկաբերցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Պետրոսյան
- Վալերիկ Վարդանյան
- Արտաշես Հունանայան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 34
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 832
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
|