Մարտին Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Պետրոսյան
Ի ծնեՄարտին Վիրաբի Պետրոսյան
Ծնվել է1936, մարտի 10
ԾննդավայրԾաղկաբեր, Լոռու մարզ
ԱզգությունՀայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Մարտին Վիրաբի Պետրոսյան (մարտի 10, 1936(1936-03-10), Ծաղկաբեր, Սպիտակի շրջան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան)[2], Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Պետրոսյանի խոր ազգային ստեղծագործության մեջ գերիշխում են կերպավորման պայմանական լեզուն և վառ երևակայությունը, զուգորդվում են իրատեսականն ու անրջայինը, այլաբանությունն ու հիպերբոլան։ Երփնագրերին բնորոշ են կերպավորման ազատությունը, կենսալի, լուսավոր տրամադրությունը, անսպասելի լուծումները։

Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում։ Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ։ Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր։ Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար։

  • «Նատյուրմորտ», 1961, մասնավոր հավաքածու, Մոսկվա
  • «Հեքիաթ», 1961
  • «Սայաթ-Նովա», 1963
  • «Ընկերուհիներ», 1967, ԺԱԹ
  • «Կեսօր», 1968, ԺԱԹ
  • «Զոհաբերություն», 1968, ԺԱԹ
  • «Տղաներ», 1967-1970, մասնավոր հավաքածու, Երևան

1980-1990-ական թվականների գործերը միագույն են «խամրած», սակայն թափանցիկ կոլորիտով։

  • «Մուտք Երուսաղեմ», 1983, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
  • «Իմ սիրելի Արարատը», 1990

Գրաֆիկական թերթեր՝

  • «Կնոջ աշխարհը», 1963
  • «Հանգիստ», 1964
  • «Առևանգում», 1974

Գրքերի ձևավորոմներ՝ «Պապն ու շաղգամը», 1963

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականից հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից է
  • 1967 թվականից՝ միջազգային ցուցահանդեսների մասնակից

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - Հայաստանի նկարիչների միություն (Երևան)
  • 1983 - Արևելքի ժողովուրդների թանգարան (Մոսկվա)
  • 1994 - Փարիզ
  • 2005 - Լոս Անջելես
  • 2007 - Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան)
  • 2009 - Հայաստանի նկարիչների միություն (Երևան)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգիթյան Հ., Հովնաթանյանից Մինաս. Ե,. 2011
  • Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում, Ե., 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Մարտին Պետրոսյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]