Հայաստանի նկարիչների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի նկարիչների միություն
Նկարիչների միության շենքը Երևանում 03.JPG
Տեսակ միություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված նոյեմբերի 10, 1932

Հայաստանի նկարիչների միություն, Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն։ Ունի շուրջ 1200 անդամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին։

Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թ.։ 1945-2013 թթ. կայացել է 18 համագումար։ Վերջին՝ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ[1]։

Հայաստանի նկարիչների միության ցուցատախտակ

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ընդլայնվել են միության միջազգային կապերը, նկարիչների համախումբ և անհատական ցուցահանդեսների կազմակերպումն արտասահմանում։ 1994 թվականին Ֆրանսիայում կազմակերպված «Հայ նկարիչները» ցուցահանդեսի, ինչպես նաև Ժանսեմի, Էդգար Շահինի, Գառզուի աշխատանքների վաճառքից գոյացած գումարով Փարիզում գնվել և բացվել է արվեստանոց, որտեղ հայ նկարիչներին ընձեռվում է երկու ամիս աշխատելու և ցուցադրվելու հնարավորություն։

Միությունը 2003 թ. հրատարակում է «Կերպարվեստ» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է Վրեժ Առաքելյանը։

Հայաստանի նկարիչների միության շենքը

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png